Հայաստանում քրեական հանցագործություն է ոչ միայն ընտրակաշառք տալը, այլև՝ վերցնելը: Սահմանային բոլոր անցակետերում այս օրերին մեր երկիր ժամանող քաղաքացիներին տեղեկացնում են «Իրազեկ քաղաքացիների միավորման» ակտիվիստները: Նաև բացատրում են, որ ոչ ոք չի կարողանալու տեղեկանալ, թե ում օգտին են նրանք քվեարկում: Այս ակցիայի պատճառը հասարակական կազմակերպության ստացած ահազանգն է, որ ընտրության նախաշեմին արտերկրում գտնվող Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ճնշումներ կան:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: