Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը Ֆեյսբուքում AI գործարանի վերաբերյալ գրառում է արել։
«Սիրելի՛ հրազդանցիներ,
Արդեն տեղյակ եք, որ Հրազդանում կառուցվում է արհեստական բանականության (AI) գործարան՝ 500 միլիոն դոլար ներդրմամբ։
Ուրախությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ հաստատվել է ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում ներդրվում է 4 միլիարդ դոլար։
Սա աննախադեպ հնարավորություն է ոչ միայն մեր համայնքի, այլև ողջ Հայաստանի համար՝ Հրազդանը տարածաշրջանային տեխնոլոգիական և նորարարական կարևոր կենտրոն դարձնելու ուղղությամբ։
Հատկանշական է, որ այսօր աշխարհում գործում են նմանատիպ ընդամենը 13 AI գործարաններ, և 14-րդը կառուցվում է հենց Հրազդանում։
Նշեմ նաև, որ AI գործարանի կառուցման և հետագա գործունեության առանցքային տեխնոլոգիական գործընկերն է NVIDIA ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան համաշխարհային շուկայում գնահատվում է շուրջ 4.6 տրիլիոն դոլար։
Կառուցում ենք ապագայի Հրազդանը՝ միասին»,- նշված է գրառման մեջ։