ՀԱՊԿ-ը պաշտպանական դաշինք է, այն ոչ մեկի համար սպառնալիք չէ և նպատակ չունի հակադրվելու որևէ պետության կամ կազմակերպության, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը ԵԱՀԿ-ի հարթակում կազմակեպված քննարկման ժամանակ։
«Մեր ռազմավարական նպատակն է ապահովել հավաքական անվտանգությունը՝ համախմբելով ջանքերը գործընկերության, համընդհանուր ճանաչված նորմերի և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»,- ասել է նա:
Մասադիկովը հավելել է՝ ՀԱՊԿ-ի առօրյա գործունեության հիմնական գաղափարը համապատասխանում է ԵԱՀԿ սկզբունքներին:
«Մենք առաջնահերթություն ենք տալիս անդամ պետությունների համար հավասար և անբաժանելի անվտանգության ապահովման սկզբունքին՝ յուրաքանչյուրի ազգային անվտանգությունն ամրապնդելու և բլոկային մտածողությունից հրաժարվելու միջոցով»,- ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի ռեպորտաժում: