Հայաստանն ու Լիտվան այսօրվանից ռազմավարական գործընկերներ են: Փաստաթուղթը Երևանում ստորագրել են արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Կեստուտիս Բուդրիսը: Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ պետությունների հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների վրա՝ ինքնիշխանություն, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ: Սակայն այդ արժեքներն այսօր թիրախավորվում են որոշ կենտորններից, հիբրիդային սպառնալիքներ կան: Միրզոյանը նշել է, որ Հայաստանն ու Եվրամիությունը պետք է համատեղ պայքարեն այդ սպառնալիքների դեմ: Լիտվայի արտգործնախարարը հպարտությամբ նշել է, որ Լիտվան առաջին երկիրն էր, որ ճանաչել է Հայաստանի անկախությունը 1991 թվականին:
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում: