Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2026 թվականի հուլիսի 21-ին «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգը, պայմանավորված բջջային էլեկտրոնային ստորագրության գործընթացի ժամանակ առաջացող խնդիրներով, աշխատում է որոշակի խափանումներով:
Միաժամանակ հայտնում ենք, որ բջջային էլեկտրոնային ստորագրությունը սպասարկող կազմակերպության կողմից կատարվում են աշխատանքներ՝ համակարգի բնականոն ռեժիմով աշխատանքը հնարավորինս արագ վերականգնելու համար։
Կոմիտեն հայցում է հարկ վճարողների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար։