Ռուսաստանում օրենք է ընդունվել, որի համաձայն արգելվում է Ռուսաստանի քաղաքացիություն տալ դատվածություն ունեցող միգրանտներին։ Դատվածության առկայությունը նաև հիմք կհանդիսանա, որպեսզի մերժվի ժամանակավոր կացության տրամադրումը։ Դատվածության բացակայության մասին տեղեկանք կպահանջվի, այդ թվում 14 տարեկանը լրացած անձանցից։
Ըստ օրենքի՝ նախկինում տրված բնակության թույլտվությունը կչեղարկվի, եթե հայտնաբերվի դատվածության փաստ։ Տեղեկանք կարող են չտրամադրել փախստական ճանաչված կամ Ռուսաստանում քաղաքական կամ ժամանակավոր ապաստան ստացած անձինք, Դաշնության զինված ուժերում կամ ռազմական կազմակերպություններում պայմանագրային ծառայություն անցնող, կրթության նպատակով բնակության ժամանակավոր թույլտվություն ստացած և այլ անձինք։
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում։