Մեղադրյալ աթոռին են Վանաձորի համայնքապետարանի աշխատակիցներ՝ կաշառքի ու խաբեության համար: Համայնքապետարանի եկամուտների հաշվառման, հավաքման և գովազդի բաժնի պետի պաշտոնակատարը կաշառք է ստացել քաղաքացուց՝ խոստանալով նվազեցնել հողի հարկը, չեղյալ անել տույժերն ու տուգանքները: Բացի դրանից՝ հինգ տասնյակ քաղաքացիներից վերցրել են հողի ու աղբահանության վճարները, սակայն 2,3 մլն դրամը չեն մուտքագրել համայնքի բյուջե: