Մայիսի 20-ին՝ ժամը 06։30-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակավան բնակավայրում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։00-ին, մարվել՝ 07։26-ին։ Այրվել է ավտոմեքենան․ տուժածներ չկան։