Այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով մայիսի 19-ին ժամը 17։20-ից դադարեցվել է Շիրակի մարզի Ախուրյան բնակավայրի մի հատվածի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
«Գազպրոմ Արմենիա»-ից հայտնում են, որ գազամատակարարումը կվերականգնվի վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո։