Արտակ Դավթյանն իրավունքի ուժով ստանձնել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը: Վարչապետը հրամկազմին է ներկայացրել ԳՇ նորանշանակ պետին:
ԶՈՒ-ն քաղաքական հարցերում պահպանելու է չեզոքություն. Արտակ Դավթյանն ուղերձ է հղել:
Ժամկետային զինծառայողների ծնողները հանդիպել են վարչապետի հետ: Նրանց պահանջն է ժամկետային զինծառայողների վաղաժամ զորացրումը:
1920 թվականին Շուշիի հայ բնակչության ջարդերը և 2020-ին քաղաքի բռնազավթումը հանցագործություն են մարդկության դեմ. Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ջարդերի 101-րդ տարելիցի կապակցությամբ:
Հայ ռազմագերիների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքը և խոշտանգումները կարող են հավասարազոր լինել մարդկության դեմ հանցագործությունների։ ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության զեկույցին:
Օրվա կորոնաթիվը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 506 նոր դեպք: Ունենք 432 առողջացած և մահվան 12 դեպք: