«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են անցկացնում նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրի դիմաց: Այդկերպ նրանք իրենց բողոքն են հայտնում ՀՀ նախագահի և վարչապետի՝ այսօր նախատեսված հանդիպման դեմ:
Ավելի վաղ հայտնել էինք, «Հայրենիքի փրկության շարժման» մի խումբ անդամներ բողոքի ակցիա էին անցկացրել ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի մոտ:
Հիշեցնենք՝ այսօր նախատեսվում են նախագահի հանդիպումները ՀՀ վարչապետի, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ: