• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Ընդդիմությունը մինչև 100 միլիոն դոլար է ներդրել, որ ՀՀ-ին զրկի անկախությունից. Սաֆարյան Բաց հարթակ․ Ընդդիմությունը մինչև... 20:35
Մարդիկ դեռ ասելու են՝ ով է իրենց կաշառք տվել. ՔՊ պատգամավոր Մարդիկ դեռ ասելու են՝... 20:03
Օրը՝ 60 վայրկյանում | 25.06.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 25.06.2026 20:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի, որ ինքը ծառայում է ժողովրդին ու հայրենիքին. ԱՀ նախագահ
Հասարակություն
00:4712 Հնս, 2020

Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի, որ ինքը ծառայում է ժողովրդին ու հայրենիքին. ԱՀ նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին անց է կացրել աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված նախագահի գործունեության ծրագրին: Խորհրդակցության ժամանակ երկրի ղեկավարը նշել է, որ արդեն հստակեցվել է կառավարության կառուցվածքը և կազմավորվել կառավարությունը:

«Սահմանադրության պահանջով՝ ժամանակն է պատրաստելու և քսանօրյա ժամկետում հրապարակելու Հանրապետության նախագահի ծրագիրը: Ուստի, հանձնարարում եմ բոլոր լիազոր մարմիններին մշակել նախագահի ծրագիրը՝ հիմնվելով իմ նախընտրական ծրագրի և «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքի ու «Միասնական հայրենիք» կուսակցության միջև կնքված հուշագրի վրա»,- ասել է նախագահ Հարությունյանը:

Հանրապետության նախագահը հանդես է եկել նաև ծրագրային ելույթով։

«Ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնը՝ վերջին 20 օրվա ընթացքում հստակեցրել ենք կառավարության կառուցվածքը և կազմավորել կառավարությունը: Այս մեկնարկային կարևոր փուլում առաջնորդվել եմ ԱՀ Սահմանադրությամբ և նախագահի երդմնակալության արարողության ժամանակ իմ ելույթում հնչեցրած հիմնական սկզբունքներով: Ի լրումն դրանց, առ այսօր կայացված որոշումներն ունեցել են մի քանի հիմնական ուղենիշներ, մասնավորապես՝

Ա) Նպատակ եմ ունեցել ապահովել կառավարության կառուցվածքի արդյունավետությունը՝ հաշվի առնելով առկա հիմնախնդիրները և իմ ու մեր քաղաքական թիմի նախընտրական ծրագրերի առաջնահերթությունները:

Բ) Նշանակումներում կարևորել եմ որոշում կայացնողների սահուն սերնդափոխությունը՝ ապահովելու համար երիտասարդ միտք ու եռանդուն աշխատանք: Մյուս կողմից, գիտակցելով էվոլուցիոն զարգացման և կուտակված փորձի կարևորությունը՝ ձգտել եմ միաձուլել տարբեր սերունդների համեմատական առավելությունները՝ եղած դրականը պահպանելու և, միևնույն ժամանակ, լրջագույն բարեփոխումներ իրականացնելու հնարավորություն ստեղծելու համար:

Գ) Հաշվի առնելով երդմնակալության արարողության ժամանակ հայտարարած համերաշխության ու համագործակցության իմ պատրաստակամությունը՝ այս ընթացքում կարևորել եմ քաղաքական լայն կոնսոլիդացիան և համագործակցությունը բոլոր հնարավոր քաղաքական ուժերի հետ: Բնականաբար, համագործակցությունը չի սահմանափակվում պաշտոնների նշանակմամբ, և, ինչպես հայտարարել եմ, համերաշխության ու համագործակցության իմ ձեռքը միշտ մնալու է մեկնված բոլորին, քանի դեռ մենք կիսում ենք նույն հայրենիքը և նույն ազգային արժեքներն ու նպատակները:

Դ) Հնարավոր բոլոր ջանքերը գործադրել եմ հանրության հետ ռազմավարական հաղորդակցության վարման ուղղությամբ՝ թափանցիկ ու հրապարակային կերպով ներկայացնելով իմ որոշումների հիմքերն ու պատճառները:

Այս և մի շարք այլ ուղենիշներ ընկած են եղել իմ որոշումների հիմքում: Այժմ կառավարությունը կազմավորված է, և Սահմանադրության պահանջով ժամանակն է պատրաստելու և քսանօրյա ժամկետում հրապարակելու Հանրապետության նախագահի ծրագիրը: Ուստի, հանձնարարում եմ բոլոր լիազոր մարմիններին մշակել նախագահի ծրագիրը՝ հիմնվելով իմ նախընտրական ծրագրի և «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքի ու «Միասնական հայրենիք» կուսակցության միջև կնքված հուշագրի վրա:

Ժողովրդի տված քվեի հիման վրա ձևավորվել է մեր քաղաքական թիմը իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերում, որը իմ գլխավորությամբ պատասխանատվություն է ստանձնել առաջիկա հինգ տարվա ընթացքում Հանրապետությունը առաջնորդելու անվտանգության, զարգացման ու մարդու իրավունքների պաշտպանության դժվարին ուղիով: Ժողովուրդը մեզ է վստահել պետության ղեկը, և մենք իրավունք չունենք հուսախաբ անելու նրան, մենք իրավունք չունենք չօգտագործելու պատմական հնարավորությունները հայրենիքի անվտանգության ու ժողովրդի բարեկեցության ամրապնդման հարցում:

Հետևաբար, առաջին հերթին ես եմ պատասխանատու Արցախի Հանրապետության հնգամյա ընթացքի հաջողությունների ու ձախողումների համար: Ուստի, հենց ես էլ պարտավոր եմ ձեր առջև դնել խնդիրներ ու տալ համապատասխան ուղղություններ: Այդ համատեքստում, բոլոր մարմիններից ու պաշտոնյաներից պահանջում եմ իրենց գործունեության մեջ առաջնորդվել ոչ միայն օրենսդրությամբ, այլև՝ հետևյալ հիմնական տասը սկզբունքներով՝

Առաջին. պաշտոնավարումը ծառայություն է ժողովրդին: Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի, որ ինքը ծառայում է ժողովրդին ու հայրենիքին, ուստի, բոլորիս վարքը պետք է համապատասխանի ծառայության էությանն ու նպատակին: Ոչ մի պաշտոնատար անձ չպետք է իրեն տեր զգա քաղաքացիների հետ շփումներում, մենք բոլորս ծառաներ ենք... Սա ամենագլխավոր ու անկյունաքարային սկզբունքն է:

Երկրորդ. ամեն ինչ՝ առաջին հերթին հայրենիքի անվտանգության համար: Առկա մարտահրավերների պայմաններում մեր գերակա խնդիրը եղել և մնում է հայրենիքի պաշտպանունակության շարունակական ամրապնդումը, զինված ուժերի մարտունակության և ողջ հասարակության ռազմավարական դիմադրողականության մակարդակի հետեւողական բարձրացումը: Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք և կողմնակից ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ երկխոսության միջոցով, բանակցությունների սեղանի շուրջ: Սակայն, ունենալով նման հակառակորդ, մենք պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի, որը ամենաարդյունավետ ուղին է դեպի խաղաղություն: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր պաշտոնյա և յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է ոչինչ չխնայել հայրենիքի անվտանգության ապահովման գերնպատակին հասնելու համար, և զինված ուժերի կարիքները պետք է բոլորիս առաջնային հոգածության ներքո լինեն:

Երրորդ. պետական միջոցների հանդեպ առավելագույն սրտացավությունը՝ կոռուպցիայի կանխարգելման գլխավոր նախապայման: Խստիվ դատապարտելի են կոռուպցիոն երևույթները և պետական գույքի ու միջոցների հանդեպ ոչ սրտացավ վերաբերմունքը: Մենք պետք է մեկընդմիշտ հանենք մեր հոգեկերտվածքից առնվազն խորհրդային տարիներից եկող այն կարծրատիպը, որ պետական գույքը ստորադասվում է սեփական գույքի համեմատ: Իրականությունը պետք է հակառակը լինի. պետական, այսինքն՝ հանրության գույքը գերակա է սեփական գույքի հանդեպ, և բոլորի մոտ այդ գերակա վերաբերմունքը պետք է գերիշխի: Նաև այդ կարծրատիպից են բխում կոռուպցիոն բազմաթիվ դրսևորումներ, ինչը նշանակում է, որ խնդիրների հիմնական լուծումը մեր հավաքական ու անհատական հոգեկերտվածքի մեջ է: Եվ պետական շահերի պաշտպանության հարցում առաջամարտիկները պետք է լինենք մենք՝ պետական պաշտոնատար անձինք: Անձամբ ես խիստ ու հետևողական եմ լինելու նման դեպքերի կանխարգելման, բացահայտման ու պատժման հարցում. ոչ մի ներում չի լինելու հատկապես դիտավորությամբ կատարված նման հանցագործությունների նկատմամբ:

Չորրորդ. ներառականությունը՝ ցանկացած ծրագրի հիմքում: Պետական բոլոր ծրագրերը պետք է լինեն ներառական և հասցեական: Այսինքն, ցանկացած ծրագիր մշակելիս ու իրագործելիս պետք է բոլոր փուլերում ընդգրկված լինեն բոլոր շահագրգիռ կողմերն ու խմբերը, մենք պարտավոր ենք յուրաքանչյուրի կարծիքն ու փորձը հաշվի առնել, և այդ հարցում քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը խիստ նախընտրելի է: Հարկ է արդյունավետ ընթացակարգեր ու կառուցակարգեր գործարկել ու կիրառել հանրության հետ երկկողմանի հաղորդակցության ապահովման համար, ներառյալ՝ հանրային քննարկումների ու էլեկտրոնային ինտերակտիվ գործիքների միջոցով:

Հինգերորդ. գործունեությունն ու ծառայությունները՝ թափանցիկ ու մատչելի: Յուրաքանչյուր պետական մարմնի ու պաշտոնատար անձի գործունեությունը պետք է լինի հնարավորինս թափանցիկ, հաշվետվողական ու մատչելի: Հանրապետության քաղաքացիներն իրավունք ունեն կանոնավոր կերպով իրազեկվել իրենց ծառայություններ մատուցող անձանց աշխատանքից, ստանալ մանրամասն հաշվետվություններ մեր գործունեության և հանրային միջոցների ծախսման վերաբերյալ: Թափանցիկությունը պետք է ապահովել ոչ միայն հեռակա, այլև՝ կենդանի հաղորդակցության միջոցով: Թափանցիկության հետ ուղղակիորեն առնչվում է պետության կողմից մատուցվող ծառայությունների մատչելիությունը: Սպասարկման մշակույթը պետք է մտնի պետական հատված, և որևէ դժգոհություն չպետք է լինի քաղաքացիների հանդեպ այս կամ այն հանրային ծառայողի վերաբերմունքից: Այդ համատեքստում խիստ կարևորում եմ պետական վարչարարության առավելագույն թեթևացումն ու մատչելիությունը, որի առաջնային ուղղություններից մեկը, հատկապես ներկա մարտահրավերների պայմաններում, բոլոր հնարավոր ծառայությունների ու փաստաթղթերի շրջանառության արագ թվայնացումն է:

Վեցերորդ. օրենքները հավասարապես բոլորի համար են, բացառությունները՝ նույնպես: Կարգուկանոնը և օրենքի առջև հավասարությունը պետք է տիրեն ողջ Հանրապետությունում: օրենքի գերակայությունը պետք է գործի անվերապահորեն, և որևէ արտոնյալ անձ չի հանդուրժվելու մեր կողմից: Ցանկացած անձի վաստակն ու արտոնությունները պետք է լինեն ոչ թե լրացուցիչ իրավունքների, այլ՝ պարտականությունների աղբյուր:

Յոթերորդ. յուրաքանչյուր հանրային ծառայող մարդու իրավունքների պաշտպան է: Մարդու իրավունքների պաշտպանությունն առաջնահերթություն է, քանի որ պետության ցանկացած գործառույթ, վերջիվերջո, հանգում է մարդուն ծառայելուն և պաշտպանելուն: Այդ առումով կարևոր է և՛ պետության պոզիտիվ պարտականությունների կատարումը, և՛ մարդու իրավունքների մշակույթի ու պատշաճ իրազեկման երաշխավորումը: Յուրաքանչյուր հանրային ծառայող պետք է գործի այն մտայնությամբ, որ ինքը պարտավոր է պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքները և կանխարգելել հնարավոր խախտումները:

Ութերորդ. արժանիքահեն մարդկային ռեսուրսների կառավարում՝ զարգացնող միջավայրում: Մենք զգալի խնդիրներ ունենք մարդկային ռեսուրսների կառավարման բոլոր օղակներում՝ կադրերի ընտրությունից ու առաջխաղացումից մինչև շարունակական ուսուցում ու աշխատանքի կառավարում: Կասեի, որ պետական կառավարման ամենահիմնարար խնդիրը հենց մարդկային ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարումն է, ինչից էլ բխում են բազմաթիվ այլ խնդիրներ: Մենք պարտավոր ենք նախևառաջ ինքներս սովորել ու պարբերաբար զարգացնել կառավարման համապատասխան հմտություններ ու գիտելիքներ, այնուհետև՝ համակարգը բարեփոխել այնպես, որ երաշխավորենք կադրերի ընտրության արժանիքահեն ու արդար մոտեցումը, իսկ հանրային ծառայողների աշխատանքի համար՝ խրախուսող ու զարգացնող միջավայր, որտեղ կիրացվի յուրաքանչյուր հանրային ծառայողի առավելագույն ներուժը հանուն հայրենիքի անվտանգության ու զարգացման: Գիտակցում եմ, որ սա ամենաբարդ խնդիրներից մեկն է, սակայն յուրաքանչյուրիս հետևողական ու խելացի աշխատանքով կարող ենք մեկ օր դա էլ գլուխ բերել:

Իններորդ. ներդաշնակ ու նախաձեռնողական աշխատանք՝ թիմային ոգով: թեև յուրաքանչյուր պաշտոնատար անձ ունի իր պարտականություններն ու լիազորությունները, սակայն մեր աշխատանքը թիմային է, և ես պահանջում եմ, որ համագործակցային ու թիմային ոգին տիրի պետական մարմինների համատեղ աշխատանքում: Ներդաշնակությունը պարտադիր պայման է պետական համակարգի աշխատանքում, և անընդունելի են միջգերատեսչական հակասությունները ու այն դեպքերը, երբ մի ձեռքը չգիտի, թե ինչ է անում մյուս ձեռքը: Այդ առումով կուզեի ընդգծել նաև նախաձեռնողականության կարևորությունը. ընդհանրապես կյանքում հաջողում է այն մարդը, ով նախաձեռնող է իր միջավայրի խնդիրները հասկանալու և լուծելու հարցում, իսկ հանրային ծառայողներն առավել ևս պետք է նախաձեռնող լինեն հանրության հիմնախնդիրների լուծման գործում՝ բնականաբար, պահելով համագործակցային ոգին:

Տասներորդ. համազգային ջանքեր՝ համազգային պատասխանատվությամբ: Արցախը մեկ միասնական հայկական աշխարհի անբաժանելի մասնիկն է, ավելին՝ հայության ինքնության ու արժանապատվության համար թերևս ամենակարևոր մասնիկը ներկա դարաշրջանում: Հետևաբար, մենք միայնակ չենք մեր ջանքերում, մեր թիկունքին կանգնած է ողջ հայությունը, առանց որի՝ արդեն փակած կլինեինք հայոց պատմության վերջին էջը: Սակայն, մյուս կողմից, մենք կրում ենք լրացուցիչ պատասխանատվություն համայն հայության առջև: Ուստի, յուրաքանչյուր պաշտոնատար անձ պետք է գիտակցի այդ հնարավորությունն ու պատասխանատվությունը՝ հետևողականորեն ամրապնդելով Մայր Հայաստանի և Սփյուռքի հետ համագործակցությունն ու ինտեգրացիայի աստիճանը, ներգրավելով բոլոր հնարավոր ջանքերն ու ռեսուրսները Արցախի անվտանգության ու զարգացման ուղղությամբ: Միևնույն ժամանակ, ներդաշնակության, նախաձեռնողականության ու թիմային ոգու սկզբունքը կիրառելի է նաև այս հարաբերություններում, ինչը նշանակում է, որ բոլոր դեպքերում պարտավոր ենք մենք էլ ձեռք մեկնել հայության այս կամ այն հատվածին՝ ցանկացած մարտահրավեր համատեղ չեզոքացնելու նպատակով: Մեր համազգային պատասխանատվությունը չի սահմանափակվում միայն հայոց միացյալ հայրենիքի անվտանգությունը և համազգային արժանապատվությունը պահելով առաջնագծում, փոխարենը՝ մենք կիսում ենք պատասխանատվությունը համազգային բոլոր խնդիրների լուծման համար:

Վստահ եմ, որ միասին, համառ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ մենք կկարողանանք կյանքի կոչել նախանշված ծրագրերը և մեր հայրենիքը տանել դեպի զարգացման նոր ուղի, կերտել ռազմական, սոցիալ-տնտեսական ու քաղաքակրթական առումներով հզոր հայրենիք: Պետք է արձանագրել, որ այդ բոլոր ծրագրերի հիմքում մարդն է՝ որպես բարձրագույն արժեք, Արցախի Հանրապետության քաղաքացին, յուրաքանչյուր հայ, նրա երազանքներն ու նպատակները, նրա հոգսերն ու կարիքները, օրինական շահերը, իրավունքներն ու ազատությունները:

Ուստի, բոլորից ակնկալում եմ, իսկ Հանրապետության նախագահին ենթակա բոլոր պաշտոնատար անձանցից խստիվ պահանջում եմ կատարել օրենսդրությամբ իրենց վերապահված պարտականությունները, ինչպես նաև առաջնորդվել օրենսդրությամբ ամրագրված և իմ կողմից նշված սկզբունքներով: Անհրաժեշտ է, որ ինքներդ պարբերաբար ստուգեք ու վերլուծեք, թե արդյոք պատշաճորեն եք կատարում ձեր պարտականությունները և հետևում նշված սկզբունքներին, և եթե որևէ հարցում թերանում եք, ապա պետք է պարտաճանաչ ու բարեխիղճ կերպով շտկեք դրանք, սովորեք նոր հմտություններ ու կարողություններ: Համոզված եմ՝ այդ դեպքում մենք կարճ ժամանակում արձանագրելու ենք նշանակալի հաջողություններ հայրենիքին ու ժողովրդին ծառայելու սուրբ առաքելության մեջ, իսկ ժողովուրդն էլ տեսնելու և գնահատելու է դրանք: Ի գո՛րծ եւ բարի՛ ընթացք բոլորիս»:


 

Դիտումների քանակ43
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Փոփոխվող կլիմայական պայմանները թելադրում են մշակաբույսերի ավելի դիմացկուն սելեկցիա 01:0426 Հնս, 2026
  • Մեկնելու եք հանգստի` նախ ստուգեք անձնագրի վավերականությունը և տվյալ երկիր մուտքի պայմանները 00:3726 Հնս, 2026
  • Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչն Ադրբեջանում է 00:1426 Հնս, 2026
  • Գյումրու ավագանու նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով 23:5825 Հնս, 2026
  • Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում է 23:3225 Հնս, 2026
  • Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ էկոնոմիկայի նախարարությունը մանրամասներ է հայտնել 23:1825 Հնս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ 23:0025 Հնս, 2026
  • Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել 22:4325 Հնս, 2026
  • Շարունակվում են OpenAI-ի պատվիրակության հանդիպումները Հայաստանի ակադեմիական համայնքի հետ․ ներկայացվել են ChatGPT Edu հարթակի ընձեռած հնարավորությունները 22:3125 Հնս, 2026
  • Չալաբյանը օտարերկրյա պաշտոնատար անձանց դրդել է խոչընդոտելու ընտրությունների ազատ իրականացմանը. ՔԿ 22:1825 Հնս, 2026
  • Առողջապահության նախարարությունն ու «Ազգային բժշկական պալատը» համագործակցության հուշագիր են ստորագրել 22:0825 Հնս, 2026
  • Հարցազրույց Լուսինե Հակոբյանի հետ 22:0025 Հնս, 2026
  • Կախվածության մեջ հայտնվում է ոչ թե տրանզիտ երկիրը, այլ տրանզիտի վերջնակետում գտնվողը. վարչապետ 21:5325 Հնս, 2026
  • Կառավարությունը հաստատել է բարձրագույն կրթության մասնագիտությունների, դասիչների և որակավորումների նորացված ցանկը 21:4625 Հնս, 2026
  • Ոստիկանները ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ 21:1125 Հնս, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | ԵԱՏՄ-ից մինչև հեռախոսների սև շուկա․ Փաշինյանի անդրադարձը | 25.06.2026 21:0025 Հնս, 2026
  • ԵԽԽՎ բանաձևն անդրադառնում է Ադրբեջանում այլախոհության խնդիրներին 20:5825 Հնս, 2026
  • Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ 20:5425 Հնս, 2026
  • «Զինվորի տուն»-ը մանկական նյարդավերականգնողական նոր բաժանմունք ունի 20:5025 Հնս, 2026
  • Յունիս 25-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4725 Հնս, 2026
  • Ավարտվում է «սև» բջջային հեռախոսների շուկայի դարաշրջանը. Նիկոլ Փաշինյան 20:4325 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 25.06.2026 20:3925 Հնս, 2026
  • Իսրայելը հայտարարել է, որ զորքերը դուրս չի բերի Լիբանանի հարավից, քանի դեռ «Հըզբոլլահը» չի զինաթափվել 20:3225 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 25. 2026 20:2625 Հնս, 2026
  • Շուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ 20:1925 Հնս, 2026
  • Մեզ պատերազմ պետք չէ, եկե՛ք պայմանավորվենք. Լուկաշենկոն հանդիպել է Զելենսկու ներկայացուցիչների հետ 20:1325 Հնս, 2026
  • Կխթանվի մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի կայուն զարգացումը 20:0725 Հնս, 2026
  • COP17-ի կազմակերպման կոլումբիական խորհուրդներ 19:5625 Հնս, 2026
  • Եղեգնաձորում պետբյուջեի միջոցներով կկառուցվի սպորտային համալիր 19:4925 Հնս, 2026
  • ՔՊ-ն ԱԺ նախագահի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին 19:4025 Հնս, 2026
  • Կապահովվի Սյունիքի մարզում հանրային շենքերի և երկու միջին մասնագիտական քոլեջների կառուցման, վերանորոգման աշխատանքների ընթացքը 19:3825 Հնս, 2026
  • ՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն եմ ակնկալում. Թրամփը՝ Ռյուտեին 19:3125 Հնս, 2026
  • Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի 19:2425 Հնս, 2026
  • Կապահովվի կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների իրականացումը 19:1825 Հնս, 2026
  • Ճանապարհների ենթակառուցվածքի և ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտներում միջազգային ստանդարտների և լավագույն փորձի տարածում 19:1025 Հնս, 2026
  • Սահմանվել է դրոշմանիշային վճարից ավելի վճարված գումարի մնացորդի վերադարձի դիմումի նոր ձևն ու լրացման կարգը 19:0425 Հնս, 2026
  • Լուրեր 19:00 | «Էս գեղում քո հարցերը լուրջ ա մի քիչ». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով 19:0025 Հնս, 2026
  • Գումար է հատկացվել հուշանվերային արտադրանքի իրացման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար 18:5425 Հնս, 2026
  • Հայաստանն ու Իրանը քննարկել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի ընթացքը 18:4525 Հնս, 2026
  • Դատախազությունը դիմել է ԿԸՀ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցով 18:4025 Հնս, 2026
  • ՊԵԿ նախագահը և ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության հարցեր 18:3625 Հնս, 2026
  • Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները 18:2725 Հնս, 2026
  • Կամրապնդվի բարձրագույն կրթության և տնտեսության կապը, կստեղծվի մասնագիտությունների և կրթական ծրագրերի թվային ռեեստրի հիմքը 18:2025 Հնս, 2026
  • Ադրբեջանն ու Եվրամիությունը քննարկել են Հայաստանի հետ համագործակցությունն ու խաղաղության գործընթացը 18:1225 Հնս, 2026
  • Սրբուհի Գալյանը Պետերբուրգյան միջազգային համաժողովում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումները 18:0825 Հնս, 2026
  • Քրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա 18:0225 Հնս, 2026
  • Տեղի է ունեցել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստը 17:5525 Հնս, 2026
  • Պապոյանն արտահանում իրականացնող գործարարների հետ քննարկել է միջազգային շուկաներում հայկական արտադրանքի ներկայության ընդլայնմանը վերաբերող հարցեր 17:4925 Հնս, 2026
  • Կապահովվի կուսակցությունների աուդիտորական ծառայությունների դիմաց ֆինանսավորումը 17:4225 Հնս, 2026
  • Գառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարան 17:3225 Հնս, 2026
  • Տեսահսկման արդյունքում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումը 17:2125 Հնս, 2026
  • Որոշ օտարերկրացիների հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027 թ. հուլիսի 1-ը 17:1425 Հնս, 2026
  • Կապահովվի անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը 17:0625 Հնս, 2026
  • ԵԽԽՎ բանաձևը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին 17:0425 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | Ոչ մի հեռախոս, որի օրինական ներմուծումը չի հաստատվում, ՀՀ տարածքում չի աշխատելու 17:0025 Հնս, 2026
  • «Զառ» ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը 16:5625 Հնս, 2026
  • ԱԽ քարտուղարը Լեհաստանի Գդանսկ քաղաքում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին 16:5125 Հնս, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը Չարլզ III-ի հրավերով մասնակցել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանը 16:4625 Հնս, 2026
  • Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առնչվող գործի դատական ակտը ստանալուց հետո վճռաբեկ բողոք է ներկայացվելու. Գլխավոր դատախազություն 16:4125 Հնս, 2026
  • Կիրականացվի ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի վերահսկողության գործընթաց 16:2925 Հնս, 2026
  • Հունիսի վերջին երեք օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը էապես չի փոխվի 16:2225 Հնս, 2026
  • Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը և ուղարկեց նոր քննության 16:1825 Հնս, 2026
  • Գլենդելի նոր ոստիկանապետն ազգությամբ հայ է 16:1225 Հնս, 2026
  • Կեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համար 16:0625 Հնս, 2026
  • Շրջադարձային քայլ Հայաստանի բնապահպանության ոլորտում. պաշտոնապես հիմնադրվեց IUCN Հայաստանի ազգային կոմիտեն 15:5725 Հնս, 2026
  • ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին 15:4425 Հնս, 2026
  • Երևանում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտվել 15:3925 Հնս, 2026
  • Կառավարությունը նախատեսում է ներդնել IMEI միասնական համակարգ՝ ներմուծված բջջային հեռախոսների ամբողջական գրանցման և հետևողականության ապահովման համար 15:3225 Հնս, 2026
  • 823,584 աշխատատեղ՝ պատմական ռեկորդ Հայաստանում 15:2125 Հնս, 2026
  • ԱԳ փոխնախարարը և Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարարը քննարկել են ՀՀ-ի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնման քայլերը 15:0825 Հնս, 2026
  • ԱՄՆ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել Վենեսուելային երկու հզոր երկրաշարժերի կապակցությամբ. Թրամփ 15:0225 Հնս, 2026
  • Լուրեր 15:00 | Հայաստանը և Ադրբեջանը պետք է իրար հանգիստ թողնեն. վարչապետ 15:0025 Հնս, 2026
  • Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը կարող է հասնել 100000-ի 14:5125 Հնս, 2026
  • Կան ձերբակալվածներ. ԲՀԿ-ի ընտրակաշառքի նոր ձայնագրություն 14:4925 Հնս, 2026
  • Շատ հետաքրքիր դրական տենդենց ունենք. Ավանեսյանը՝ 200 000-ից ավելի աշխատավարձ ստացող շահառուների խմբի մասին 14:3725 Հնս, 2026
  • Երևանում և Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում քամու հետևանքով ծառեր են տապալվել 14:2425 Հնս, 2026
  • Դա ընդունելի չէ, նույն կերպ ընդունելի չեն Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերը. Փաշինյանը՝ «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին 14:2325 Հնս, 2026
  • Տրանզիտը ոչ թե տրանզիտ երկրին է կախվածություն բերում, այլ տրանզիտի վերջնական կետին. Փաշինյանը՝ «Տելեկոմ Արմենիայի» և «Ազերտելեկոմի» համաձայնագրի մասին 14:1025 Հնս, 2026
  • Կալանքի կիրառման պրակտիկան շարունակում է մնալ համակարգային խնդիր. ՄԻՊ 14:0425 Հնս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև խորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունները 13:5825 Հնս, 2026
  • Բելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվածները. Զելենսկի 13:5225 Հնս, 2026
  • Մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում ՏԱՑ հավելաճը կազմել է 11.7 տոկոս 13:4825 Հնս, 2026
  • Ինչ օրակարգով է Հայաստան ժամանում Եվրոպական հանձնաժողովի նախագահը 13:4225 Հնս, 2026
  • TRIPP-ը կարող է լինել և՛ Միջին միջանցքի մաս, և՛ ավելի լայն նախագծերի մաս. Փաշինյան 13:3825 Հնս, 2026
  • Իջևանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ֆուտբոլային մարզադաշտ կկառուցվի. Կառավարությունը 177,8 մլն դրամ է հատկացրել 13:3325 Հնս, 2026
  • Եթե հիմա արագ չկարգավորենք, սա ԵԱՏՄ քայքայումը դարձնելու է անխուսափելի. Փաշինյանը՝ արտահանման խնդիրների մասին 13:2525 Հնս, 2026
  • Մեկ օրում հայտնաբերվել են 4 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ 13:1625 Հնս, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ նախագահի թեկնածուին կընտրի այսօր. նոր Կառավարությունում փոխվարչապետներն ու նախարարները չեն փոխվի 13:0725 Հնս, 2026
  • Սևանա լճի պահպանությունից մինչև COP17․ ՇՄՆ-ում ընդունել են JICA-ի պատվիրակությանը 13:0425 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | Լեգիտիմության 1 աղբյուր կա՝ ժողովուրդը. վարչապետը՝ ՍԴ-ում արդյունքների վիճարկման մասին 13:0025 Հնս, 2026
  • Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան 12:5225 Հնս, 2026
  • Գյումրիում խուզարկություններ՝ ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում 12:4625 Հնս, 2026
  • 2026-ի մայիսին ունենք բոլոր ժամանակների պատմական առավելագույն գրանցված աշխատատեղերը. Փաշինյան 12:3725 Հնս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:3525 Հնս, 2026
  • Կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորման բացը հնարավոր չէ հաղթահարել միայն պետական միջոցներով. Համբարձում Մաթևոսյանը՝ Լոնդոնում 12:3425 Հնս, 2026
  • Մոսկվան սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի պաշտոնական որոշմանը. Վասիլև 12:3125 Հնս, 2026
  • ԵԱՏՄ ձևաչափում քննարկելու բան կա, և ես առաջիկայում այդ առիթը կօգտագործեմ քննարկումը սկսելու համար. Փաշինյան 12:2525 Հնս, 2026
  • Վառելիքի վաճառքի սահմանափակումների ֆոնին Մոսկվան բանակցություններ է վարում Աստանայի հետ բենզինի մատակարարման շուրջ 12:2025 Հնս, 2026
  • Անահիտ Ավանեսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:1325 Հնս, 2026
  • Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները 12:1025 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015