• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Չքաղաքականացնե՜լ. Դավիթ Խաժակյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Դավիթ Խաժակյանի հետ 18:03
Այլ հայացք Ռուսաստան-ՆԱՏՕ լարվածությանը Այլ հայացք Ռուսաստան-ՆԱՏՕ լարվածությանը 15:25
Այսօր ձմեռային արևադարձն է․ Գագիկ Սուրենյան Այսօր ձմեռային արևադարձն է․... 13:41
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Իրավունք 11:4414 Դեկ, 2019

Արագածոտնի դատախազն ամփոփել է 2019 թ. աշխատանքը

Հայաստանի Արագածոտնի մարզի տարածքում շարունակվող կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի համատեքստում այս տարվա նախորդ 11 ամիսներին արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 22 դեպք, որից 4-ը՝ ուսումնական հաստատություններում, 18-ը՝ տեղական ինքնակառավարման մարմիններում:

21-ով հարուցվել է քրեական գործ, իսկ 1 դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ զղջալու հիմքով՝ պատճառված վնասը վերականգնելու արդյունքում: Բացահայտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերը կատարվել են նախորդ տարիներին, որոնցով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է շուրջ 25.2 մլն ՀՀ դրամ, վերականգնվել՝ 11.2 մլն դրամը: Մնացած մասով կիրառվել են ներգործության միջոցներ:

Պետական շահերի պաշտպանության ոլորտում շեշտադրվել է մարզի տարածքում գործող հանքարդյունաբերող 35 ընկերությունների՝ շրջակա միջավայրի պահպանության վճարների գծով պարտավորությունների չկատարման խնդիրը: Դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում այդ պարտավորությունը չկատարած ընկերությունները վերականգնել են 4.6 մլն ՀՀ դրամ:

Ուսումնասիրվել է նաև մարզի տարածքում բնապահպանության, ոռոգման ջրերի մատակարարման բնագավառներում օրենսդրության պահանջների պահպանման վիճակը: Վերջինիս արդյունքում, օրինակ՝ «Թալին» ՋՕԸ պատասխանատու անձի կողմից 2018 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ բաշխված ջրի կորուստը հավելագրելու միջոցով, առերևույթ յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափի՝ մոտ 72 մլն ՀՀ դրամ գումար հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով մարզի դատախազի տեղակալի կողմից հարուցվել է քրեական գործ և ուղարկվել նախաքննության:

Մարզի դատախազության ուշադրության կենտրոնում է ընտանեկան բռնության դեմ պայքարում դատախազական լիազորությունների պատշաճ գործադրումը: 2019 թ. ընտանիքում արձանագրված բռնության դեպքերի գրանցման և ընթացքի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից կատարվել են ենթադրյալ բռնությունից տուժած անձանց ընդունելություններ: Դրանց արդյունքում 2 դեպքով պարզվել է տուժողի՝ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու հանգամանքը, և բողոքի բացակայության պայմաններում դատախազները, օգտվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով վերապահված իրենց լիազորություններից, հարուցել են քրեական գործեր:

Մարզի տարածքում նախորդ տարվա համեմատ նվազել են ավազակային հարձակման դեպքերը, ակտիվ պայքար է մղվում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ: Նկատի ունենալով, որ մարզի տարածքում է տեղակայված ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկը, ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում 2019 թ. 11 ամիսներին ՔԿՀ տարածք թմրամիջոցների ապօրինի իրացման վերաբերյալ հարուցվել է 6 քրեական գործ՝ նախորդ տարվա 1-ի դիմաց:

Մարզի դատախազության համար առավել մտահոգիչ են մնում բնակարանային գողությունները և անասնագողությունները: Բնակարանային գողությունների գերակշիռ մասը կատարվել է չբնակեցված բնակարաններից, ամառանոցներից: Թեև այս գողությունների բացահայտման տոկոսային ցուցանիշը որոշակիորեն աճել է, սակայն արդյունավետությանը խոչընդոտող հիմնական գործոններից է մնում հանցագործության գերակշիռ մասի վերաբերյալ տեղեկությունը ոստիկանությանը, հենց չբնակեցվածության պատճառով, տևական ուշացումով փոխանցելու հանգամանքը:

Այս ուղղությամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի՝ դատախազության տարածքային ստորաբաժանումնբերին տված հանձնարարականի հիման վրա, մարզի դատախազը հրավիրել է օպերատիվ խորհրդակցություն, ՀՀ ոստիկանության մարզային վարչության պետին տրվել են համապատասխան հանձնարարականներ։ Մարզի դատախազի կողմից Արագածոտնի մարզպետին ներկայացված միջնորդագրի հիման վրա խնդիրը քննարկվել է նաև համայնքների ղեկավարների մասնակցության անցկացված մարզխորհրդի ընդլայնված նիստում, համայնքի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել նախականխիչ աշխատանքներում աջակցել մարզային իրավապահ մարմիններին:

Մտահոգիչ է մնում նաև ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերի աճը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերն աճել են 18-ով կամ  մոտ 33 տոկոսով, որոնց հետևանքով մահվան ելքով դեպքերն ավելացել են 2-ով կամ 14 տոկոսով (16-14): ՃՏՊ-ների գրեթե կեսը տեղի է ունեցել մարզի տարածքում իրականացվող «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շինարարության հատվածներում՝ 29 դեպք, որոնց հետևանքով մահացել է 6, վնասվածքներ ստացել 61 անձ։ Մարզի դատախազության կողմից համապատասխան միջնորդագիր է ներկայացվել ՃՈ մարզային ստորաբաժանման հրամանատարին ՃՏՊ-ների կրկնվող տեղանքներում ծառայությունն ուժեղացնելու, ճանապարհաշինարարական հատվածները երթևեկության կանոնները սահմանող նշաններով կահավորելու նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով:

Դիտումների քանակ19
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Չարաշահումների հետևանքով անհնարին են դարձել երկաթուղային կարևոր փոխադրումներ. դատախազություն 13:2909 Դեկ, 2019 Չարաշահումների հետևանքով անհնարին են դարձել երկաթուղային կարևոր փոխադրումներ. դատախազություն Իրավունք
  • Հայաստանի գլխավոր դատախազը շնորհակալագրեր է հանձնել 16:5606 Դեկ, 2019 Հայաստանի գլխավոր դատախազը շնորհակալագրեր է հանձնել Իրավունք
  • ՀՀ զինվորական դատախազությունը իրազեկում և զգուշացնում է 15:3502 Դեկ, 2019 ՀՀ զինվորական դատախազությունը իրազեկում և զգուշացնում է Իրավունք
Հիմա եթերում
Լրահոս
  • «Մեր երկիրը սիրո կարիք ունի. սփյուռքի ուժը պետք է բերել այստեղ» | Հարցազրույց Ալին Մասրլյանի հետ 20:1521 Դեկ, 2025
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 21.12.2025 20:0021 Դեկ, 2025
  • Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը 19:4021 Դեկ, 2025
  • Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են․ Ճանապարհային դեպարտամենտ 17:5721 Դեկ, 2025
  • Այս երիտասարդ երաժիշտները դարձել են մեր քաղաքի ներկայացուցիչները՝ իրենց տաղանդով և նվիրումով․ Ավինյանը՝ «Երևան» նվագախմբի մասին 17:3821 Դեկ, 2025
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին 17:2121 Դեկ, 2025
  • Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան 16:2421 Դեկ, 2025
  • Հրդեհ Շինուհայր գյուղում․ այրվել է 400 հակ կուտակած անասնակեր 15:3121 Դեկ, 2025
  • Հանրապետության առանձին շրջաններում առաջիկա օրերին սպասվում է քամու ուժգնացում 13:5121 Դեկ, 2025
  • Այսօր ձմեռային արևադարձն է․ Գագիկ Սուրենյան 13:4121 Դեկ, 2025
  • «Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները․ Լուսինե Հարությունյան 13:1321 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջաններում 12:1621 Դեկ, 2025
  • Վարչապետը դեկտեմբերի 21-22-ին աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում 11:3221 Դեկ, 2025
  • Բարեկարգ ու ժամանակակից խաղահրապարակներ Կենտրոն վարչական շրջանում 11:1921 Դեկ, 2025
  • Ժամը 10:20-ի դրությամբ Աբովյան-Չարենցավանի և Դիլիջանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է 10:3221 Դեկ, 2025
  • Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում 09:1021 Դեկ, 2025
  • «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը 2025-ի 9 ամսում 5 մլրդ 240 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 01:0021 Դեկ, 2025
  • Հայկական պատվիրակությունը Եգիպտոս կգործուղվի 00:4821 Դեկ, 2025
  • Չեռնոգորիայի ԱԳ նախարարը ողջունել է վաշինգտոնյան գագաթնաժողովի արդյունքները 00:2721 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 21-ի եղանակային կանխատեսումները 23:5420 Դեկ, 2025
  • ՔՊ վարչությունը հանդիպել է համամասնական ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած մի շարք կուսակցականների հետ 23:1620 Դեկ, 2025
  • Հայացք դրսից` եկեղեցու ներսում կատարվողին. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4020 Դեկ, 2025
  • Այսօրվա նիստը տևեց 8.5 ժամ․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 22:3020 Դեկ, 2025
  • Պատմական առավելագույն մակարդակի են հասել Հայաստանի պահուստները. ինչ են տալիս դրանք երկրին 22:1720 Դեկ, 2025
  • «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհը հիմնանորոգումից հետո բացվել է 21:5820 Դեկ, 2025
  • Մաթոսավանքի անտառամիջյան ճանապարհին քաղաքացին կնոջ և երեխաների հետ մոլորվել է 21:4820 Դեկ, 2025
  • Կառավարությունը վարում է գյուղում ապրելը հնարավոր դարձնելու քաղաքականություն. վարչապետ 21:3420 Դեկ, 2025
  • Ամազոնի արևադարձային անտառը սկսում է անցումը դեպի նոր կլիմայական վիճակի 21:2520 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | 2018-ի հեղափոխությունից հետո տնտեսությունն աճել է ավելի քան 50%-ով. վարչապետ 21:0020 Դեկ, 2025
  • Բալար. ամերիկյան կինոկերպարների հայ քանդակագործը 20:5620 Դեկ, 2025
  • Բարիատրիկ վիրահատություններ՝ Հայաստանում 20:4420 Դեկ, 2025
  • Գերմանաբնակ հայ նկարիչ-վերականգնողի օրագիրը 20:3320 Դեկ, 2025
  • Խաղաղության համաձայնագիր կարող է և չլինել. Զելենսկի 20:2420 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 20.12.2025 20:1620 Դեկ, 2025
  • Հոգեբանական կենտրոններ՝ մարզերում 20:0420 Դեկ, 2025
  • Լոնդոնը Վրաստանին կոչ է արել խոչընդոտել «ստվերային նավատորմի» միջոցով ռուսական նավթի մատակարարմանը 19:4820 Դեկ, 2025
  • Նորապսակ զույգերը կարող են անվճար հետազոտվել, եթե ամուսնության վկայական ունեն 19:3620 Դեկ, 2025
  • Հունաստանը և Իսրայելը խոչընդոտում են F-35-երը ձեռք բերելուն․ Գյուլեր 19:2420 Դեկ, 2025
  • Թափոնից՝ էներգիա. հետազոտում են ԵՊՀ գիտաշխատողները 19:0920 Դեկ, 2025
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՍԾՏՀԿ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին վերահաստատել է ՀՀ-ի կառուցողական ներգրավվածությունը Կազմակերպության շրջանակներում 18:4920 Դեկ, 2025
  • Գործնական գիտելիքներ՝ ապագա բժիշկներին. Վարդենիսի ԲԿ-ում ուսումնական կենտրոն է բացվել 18:3820 Դեկ, 2025
  • Պուտինը չէ, որ պետք է որոշի՝ երբ և ինչ ձևաչափով կանցկացվեն ընտրությունները. Զելենսկի 18:2120 Դեկ, 2025
  • Գրքի համահայկական փառատոն՝ Լիբանանում 18:0620 Դեկ, 2025
  • Տելեգրամյան խաբեություն՝ բարեգործության անվան տակ 17:4920 Դեկ, 2025
  • Երկու դպրոց՝ մեկ գյուղում. Արագածավանում ակտիվ շինարարություն է 17:3220 Դեկ, 2025
  • Բայրամովը Չեռնոգորիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը 17:1920 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | ՆԱՏՕ-ՀՀ նոր գործընկերության փաստաթուղթը հուսով ենք համաձայնեցնել 2026-ին. Շեկերինսկա 17:0020 Դեկ, 2025
  • Թուրքիան ու ԱՄՆ-ը աշխատում են Անկարայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների մի մասը չեղարկելու ուղղությամբ. Գյուլեր 16:5720 Դեկ, 2025
  • Աբովյան քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 16:4120 Դեկ, 2025
  • Պուտինը մտադիր չէ սահմանափակվել միայն Ուկրաինայով. Զելենսկի 16:3420 Դեկ, 2025
  • Եղեգնաձորում հրշեջ-փրկարարները մարել են տան տանիքում բռնկված հրդեհը 16:2720 Դեկ, 2025
  • Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ 16:1020 Դեկ, 2025
  • Օդեսայի մարզում ռուսական հարվածներից զոհվել է 8 մարդ, շուրջ 30 քաղաքացի տուժել է 15:5220 Դեկ, 2025
  • Վաշինգտոնը պատրաստ է շարունակել գործակցությունը Ադրբեջանի հետ 15:3420 Դեկ, 2025
  • ԿԿՀ հայտարարագիր կներկայացնեն նաև դպրոց-մանկապարտեզների տնօրենները 15:1620 Դեկ, 2025
  • Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է նոր գրադարան 14:5420 Դեկ, 2025
  • Միացյալ Նահանգները սկսել է հարվածներ հասցնել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման թիրախներին 14:3820 Դեկ, 2025
  • Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է «Սասունցի Դավիթ» բալետ օրատորիայի առաջնախաղը 14:2620 Դեկ, 2025
  • Կիևի պատվիրակությունը Մայամիում հանդիպել է ամերիկացի և եվրոպացի գործընկերների հետ 14:1320 Դեկ, 2025
  • Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 13:5920 Դեկ, 2025
  • 2025 թվականին ՊԵԿ-ում կոռուպցիայի դեմ պայքարը և հակակոռուպցիոն մեխանիզմների բարելավումն աննախադեպ մեծ թափ է հավաքել 13:4820 Դեկ, 2025
  • Քննարկվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև «Մետաքսի ճանապարհ» անցակետի կառուցման հարցը 13:3620 Դեկ, 2025
  • «Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները․ Էլիզաբեթ Առաքելյան 13:2720 Դեկ, 2025
  • ԱՄՆ-ն ու Ադրբեջանը քննարկել են ռազմավարական գործընկերության խարտիայի նախապատրաստման աշխատանքը 13:1420 Դեկ, 2025
  • Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ՝ հանուն խաղաղության, կայունության և բարեկեցության. ՀՀ-ում ՄԹ դեսպանի շնորհավորական ուղերձը 13:0620 Դեկ, 2025
  • Լուրեր 13:00 | Տելեգրամի գողացված էջով կարող են ձեր փոխարեն մասնակցել բոտային հարձակումների 13:0020 Դեկ, 2025
  • ԱՄՆ-ի խնդիրն է հասկանալ, թե ինչ կարող են կորցնել Ռուսաստանն ու Ուկրաինան, և ինչ են ակնկալում ստանալ. Ռուբիո 12:4820 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 12:3420 Դեկ, 2025
  • Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պաշտոնական նոր կայքը 12:1620 Դեկ, 2025
  • Դեսպան Ղևոնդյանը և Ղազախստանի պաշտպանության նախարարը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները 11:5920 Դեկ, 2025
  • 2026 թ. Հայաստանում կգործի ապահովագրական համակարգը 11:4220 Դեկ, 2025
  • Արսեն Թորոսյանը ՄՍԾ Կոտայքի տարածքային կենտրոններում ծանոթացել է անապահովության գնահատման պիլոտային համակարգի խնդիրներին 11:2420 Դեկ, 2025
  • Այնթափ գյուղի ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի 10:4120 Դեկ, 2025
  • ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 10:2320 Դեկ, 2025
  • ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ Վայոց ձորում և Սյունիքում հիմնադրել է երեխաների համար նախատեսված երկու կենտրոն 10:1720 Դեկ, 2025
  • «Էվոկաբանկ»-ը 2025-ի 9 ամսում 5 մլրդ 532 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 10:1520 Դեկ, 2025
  • Կոջոյանը՝ կոջոյանցիների աչքերով 09:5220 Դեկ, 2025
  • Արեգակը կանցնի երկնային հորիզոնի նկատմամբ ամենացածր կետով՝ ազդարարելով աստղագիտական ձմռան սկիզբը 09:2920 Դեկ, 2025
  • Նարեկ Մկրտչյանը «Save Armenia»-ի նախագահի և Սթիվեն Վագների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները 09:1120 Դեկ, 2025
  • ԵՊՀ գիտական խմբի նախագիծը՝ միջազգային մրցույթի հաղթող 09:0020 Դեկ, 2025
  • «Կանաչ մարգագետնի հմայքը» վեպը՝ ռումիներեն 08:4120 Դեկ, 2025
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1420 Դեկ, 2025
  • WhatsАpp-ի կեղծ էջերով հրամաններ գործընկերներին՝ պետական կառույցների աշխատողների անուններից 00:5720 Դեկ, 2025
  • Մարզական 5 ֆեդերացիաներն ամփոփել են 2025-ի աշխատանքն ու քննարկել առաջիկա ծրագրերը 00:4320 Դեկ, 2025
  • Այգեստանում նոր դպրոց է կառուցվում. այն կարող է սպասարկել մինչև 500 սովորողի 00:2720 Դեկ, 2025
  • Քաղաքացին 1 տարում 1244 կանչ է արել. հունվարից անվճար կլինի տարեկան 8 կանչը՝ չհաշված բացառություններ 00:0520 Դեկ, 2025
  • Երևան-Արմավիր ճանապարհին բեռնատարներ են բախվել. տուժածներ կան 23:5419 Դեկ, 2025
  • Իր «ծննդյան» պահից սկսած` Կտրիճ Ներսիսյանի կաթողիկոսությունը ուղղված է եղել Հայաստան պետության դեմ. Կոնջորյան 23:2019 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 20-ի եղանակային կանխատեսումները 23:1219 Դեկ, 2025
  • ՔՊ վարչությունը հանդիպել է 2026-ի ընտրություններում համամասնական ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած մի շարք կուսակցականների հետ 23:0019 Դեկ, 2025
  • ՔՊ-ն առաջարկեց Գյումրու մանկապարտեզները անվճար դարձնել․ բյուջեի թեժ քննարկում 23:0019 Դեկ, 2025
  • Պետությունը շարունակելու է աշխատանքներ իրականացնել սոցբնակարանային ֆոնդի ընդլայնման ուղղությամբ. ԱՍՀ նախարար 22:5519 Դեկ, 2025
  • Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 22:4419 Դեկ, 2025
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պուշկինի փողոցում 22:3619 Դեկ, 2025
  • ԱՄՀ-ն Հայաստանի համար հաստատել է 175 մլն դոլարի «Սթենդ-Բայ» տեսակի վարկային համաձայնագիրը 22:3019 Դեկ, 2025
  • Համաշխարհային բանկը ՀՀ-ի համար վստահելի ռազմավարական գործընկեր է. Խուդաթյան 22:1919 Դեկ, 2025
  • Հարցազրույց Արամազդ Ղալամքարյանի հետ 22:0419 Դեկ, 2025
  • Փոխվարչապետը խաղաղության ամրապնդման ինդիկատոր է համարում Ադրբեջանից նավթամթերքի ներկրումը 21:4919 Դեկ, 2025
  • Ժնևում կայացած փախստականների համաշխարհային ֆորումում Հայաստանը ներկայացրել է իրականացվող բարեփոխումները 21:3619 Դեկ, 2025
  • Նախագահ Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ 21:1419 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015