Ինքնաշեն սարքի պայթյունը թույլ է եղել, վիրավորվել է 4 մարդ, այդ թվում ահաբեկիչը՝ 27-ամյա մի բանգլադեշցի փախստական:
Մանհեթենում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն է անվանել Նյու Յորքի քաղաքապետը: Ինքնաշեն սարքի պայթյունը թույլ է եղել, վիրավորվել է 4 մարդ, այդ թվում ահաբեկիչը՝ 27-ամյա մի բանգլադեշցի փախստական, որն, իր խոսքով, փորձել է հետևել սուրբծննդյան տոնավաճառների վրա հարձակվելու իսլամիստ ծայրահեղականների օրինակին: ԱՄՆ նախագահ Թրամփը աշխատել է չկորցնել հարմար առիթը և արագացնել կոնգրեսում փախստականների վերաբերյալ օրենքում փոփոխությունների հաստատումը: Նախագահը ցանկանում է վերացնել նաև ընտանիքների վերամիավորման ծրագիրը: