Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, Եվրոպայի առաջնության՝ օդամղիչ ատրճանակ կանանց սոլո մրցաձևում Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը, հաղթահարելով որակավորման, ապա՝ կիսաեզրափակիչ փուլերը, եզրափակչում մրցել է Հունգարիայի ներկայացուցիչ՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վերոնիկա Մայորի հետ։
Էլմիրա Կարապետյանը 12:15 հաշվով զիջել է մրցակցին՝ դառնալով Եվրոպայի առաջնության կրկնակի փոխչեմպիոն։


Այս հաղթանակին անդրադարձել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ գրելով․
«Էլմիրա Կարապետյանը, բալիկին սպասելով, հրաձգության Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ։ Սա վառ վկայություն է, որ եթե կանայք մի բան նպատակադրում ու ջանք են դնում, հաջողում են։
Իսկ հրաձգության Եվրոպայի առաջնությանը մեր հավաքականը արդեն չորս ոսկի մեդալ է նվաճել, վեց արծաթ։ Շնորհավորում եմ»։