Ապրիլի 15-ից կսկսվեն միասնական քննությունների 2 փուլի հայտագրումները: Մինչ այդ գնահատման և թեստավորման կենտրոնը ամփոփել է առաջին փուլի արդյունքները, որին հայտագրվել էին աննախադեպ թվով շրջանավարտներ: Ամենից շատը քննություն հանձնել են անգլերենից, ամենաքիչը՝ Հայոց պատմությունից: Շրջանավարտները 2023 թվականից են երկու փուլով քննություն հանձնում՝ հունվարին և հունիս-հուլիսին: Սա հնարավորություն է տալիս բարելավել արդյունքները կամ հունվարին չհաջողելու դեպքում դիմել ամռանը:
Մանրամասները՝ Էմմա Վարդանյանի ռեպորտաժում։