ԳԳոհար Սարգսյան

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Եվրոպայի առաջնության՝ օդամղիչ ատրճանակ կանանց սոլո մրցաձևում Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը, հաղթահարելով որակավորման, ապա՝ կիսաեզրափակիչ փուլերը, եզրափակչում մրցել է Հունգարիայի ներկայացուցիչ՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վերոնիկա Մայորի հետ և 12:15 հաշվով զիջել մրցակցին՝ բավարարվելով արծաթե մեդալով: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

 

«Ուրախ եմ և ոգևորված: Արդյունքից էլ եմ գոհ: Հետաքրքիր մրցակցություն էր: Հունգարիայի ներկայացուցիչը շատ լավ կրակեց: Լարվածություն չկար, պարզապես լավ մրցակցություն էր: Շատ ուրախ և հպարտ եմ, որ Երևանում կարողանում ենք այսպիսի առաջնություն հյուրընկալել: Առաջին անգամ, երբ մտել եմ հրաձգարան, առաջինը հարցրել եմ՝ ինչո՞ւ մենք չեն ընդունում միջազգային մրցաշարեր: Ինձ համար շատ կարևոր էր այս մրցմանը մեդալ նվաճելը»,- նշել է մեր մարզուհին:

 

Էլմիրա Կարապետյանը դարձել է Եվրոպայի առաջնության կրկնակի փոխչեմպիոն: Նա Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր է, աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի ոսկե մեդալակիր:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում