Իսրայելական կողմը հայտնել է Լիբանանին հարվածելու մասին: ՑԱՀԱԼ-ի տվյալով՝ վերջին մեկ ամսում չեզոքացրել են «Հըզբոլլահի» 1000 ներկայացուցչի, իրականացվել է ավելի քան 3500 հարձակում։ Ավելի վաղ՝ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ վճռական են՝ ոչնչացնելու «Հըզբոլլահը» և կտրելու Լիբանանն Իրանից: Իսրայելի պաշտպանության նախարար Կացի խոսքով՝ թույլ չեն տա Լիբանանի հարավից տարհանված մոտ 600 հազար բնակչի վերադառնալ իրենց տներ, քանի դեռ Իսրայելի հյուսիսին սպառնացող վտանգը չի չեզոքացվել:
Իրանն էլ իր հերթին հարվածներ է հասցնում Իսրայելին, կա մեկ զոհ: Իսրայելի ուղղությամբ հարձակումներ են իրականացվել նաև Լիբանանից և Եմենից: Հութիները նախազգուշացնում են, որ շարունակելու են հարվածները, իսկ հակամարտությանը ներգրավվածության մակարդակը կախված կլինի Իրանի դեմ Իսրայելի գործողություններից: