Կադրային համալրման օրակարգով ապրիլի 2-ին անցկացվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի տեղամասի ավագ և գլխավոր էկոպարեկների թափուր պաշտոնների մրցույթի հարցազրույցի փուլը՝ նպատակ ունենալով ընտրել լավագույններին այս կարևոր տեղամասի համար։ Այս մասին հայտնում է ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը։
Հարցազրույցը հաջորդել է ֆիզիկական պատրաստության և մասնագիտական թեստավորման բարդ փուլերին։