Հակակոռուպցիոն կոմիտեն հանրային քրեական հետապնդումներ է հարուցել 62 անձանց նկատմամբ, որոնք ներգրավված են Վաղարշապատի ավագանու ընտրություններին ընտրակաշատք բաժանելու գործում: Բոլորի գործն ուղարկվել է դատարան, նրանց մի մասը մեղադրանքն ընդունել է և տվել ինքնախոստովանական ցուցմունքներ: Կաշառքը բաժանվել է Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության օգտին քվեարկելու համար, ներգրավված են եղել Հանրապետական կուսակցության անդամներ:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: