Վրաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Մոջանին հայտարարել է, որ հանդիպում է անցկացրել Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում։
«Տեղի ունեցավ կառուցողական զրույց Պարսից ծոցում տիրող իրավիճակի, էներգետիկայի ապագայի, երկու ժողովուրդների ու երկու երկրի դարավոր բարեկամական հարաբերությունների մասին, որն ընդգրկում էր կարևոր հարցեր»,- ասել է դեսպանը:
Նա ընդգծել է, որ Իրանը ճնշման տակ հապճեպ չի գործում, այլ հենվում է ներքին կայունության և սեփական ռազմավարական հնարավորությունների վրա։
Մոջանիի խոսքով՝ ի տարբերություն մակերեսային և մեդիա մեկնաբանությունների, մեկ ամիս անց Իրանի համապարփակ պաշտպանությունը դարձյալ արդյունավետ է: Շատ երկրներ, որոնց բազաներն օգտագործել է ԱՄՆ-ն, արդեն սկսում են վերանայել իրենց հաշվարկներն ու մոտեցումները։
«Տարածաշրջանային անվտանգությունը համագործակցության և փոխըմբռնման, այլ ոչ թե արտաքին մրցակցության թանկ ընդլայնման արդյունք է»,- հայտարարել է Իրանի դեսպանը: