ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի անդամ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, հերթական նիստին ընդառաջ, աշխատանքային շրջայց իրականացրեցինք «Մերիդիան» էքսպոկենտրոնում՝ տեղում ծանոթանալու իրականացվող շինարարական և վերանորոգման աշխատանքների ընթացքին։ Այդ մասին ասված է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի Ֆեյսբուքի էջում:
«Շրջայցի ընթացքում ներկայացվեցին արդեն իրականացված աշխատանքները, ինչպես նաև առաջիկա փուլերի ժամանակացույցն ու հիմնական ուղղությունները։ Կարևոր էր տեղում գնահատել պատրաստության ընթացքը և համոզվել, որ բոլոր գործընթացներն իրականացվում են սահմանված ժամանակացույցին համապատասխան և պատշաճ որակով։
Հիշեցնեմ, որ 2026 թվականին «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կանցկացվի «Մերիդիան» էքսպոկենտրոնում։ Այս նպատակով ՀՀ Կառավարությունը նախատեսում է «Մերիդիան հոլդինգ» ՓԲԸ-ի հետ կնքել ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագիր։
Վստահ եմ, որ իրականացվող աշխատանքների հետևողական իրականացման շնորհիվ Հայաստանը լիարժեք պատրաստ կլինի բարձր մակարդակով հյուրընկալելու COP17 համաժողովը»,- նշված է գրառման մեջ։