• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ավագանու ցուցակում ընդգրկված և նույն դաշինքի աջակիցները խոչընդոտել են մի շարք անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացումը. ձայնագրություն Ավագանու ցուցակում ընդգրկված և... 13:36
Վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը. Սուրեն Պապիկյան Վերանայվում են պայմանագրային զինծառայողների... 10:30
Ո՞րն էր Վենսի այցի արդյունքը Ո՞րն էր Վենսի այցի արդյունքը 20:12
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Օրենքով առաջարկում ենք նախատեսել, որ գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Կառավարության որոշումներն ավելի հիմնավոր պետք է լինեն. Դադունց
Քաղաքականություն
14:0820 Հնվ, 2026

Օրենքով առաջարկում ենք նախատեսել, որ գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Կառավարության որոշումներն ավելի հիմնավոր պետք է լինեն. Դադունց

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի խոսքով՝ օրենքը վաղուց գործում է, և չնայած օրենքում տեղի են ունեցել տարբեր օրենսդրական փոփոխություններ, բայց տարբեր պետական մարմինների և քաղհասարակության ներկայացուցիչների հետ երկար քննարկումներ են ունեցել, վեր են հանվել մի շարք խնդիրներ, որոնք առկա են այս ոլորտում և առաջարկում են դրանք լուծել:

«Խնդիրները հետևյալներն են՝ սեփականատերն այս պրոցեսում դեռևս չունի օտարման գործընթացում գույքի գնահատման և փոխհատուցման չափի որոշման գործընթացում իրական ազդեցություն և բավարար գործիքակազմ՝ այս որոշումներին մասնակցելու:

Հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Կառավարության որոշումները ոչ բոլոր դեպքերում է, որ բավարար հիմնավորված և պատճառաբանված են լինում: Օտարվող սեփականության գնահատման, դրա արձանագրության կազմման ժամանակ մի շարք խնդիրներ են առաջանում, որոնք ազդում են գույքի գնահատման և փոխհատուցման չափի որոշման վրա:

Ամենամեծ խնդիրն այն է, որ հանրության գերակա շահերի վերաբերյալ Կառավարության որոշումների առկայության դեպքում, եթե այս որոշումն ուժի մեջ է մնում, բայց հետո փոխհատուցման հարցն է քննարկվում դատարանում, դատական պրոցեսը փակուղի է տանում այն մեծ պրոյեկտների իրականացումը, որոնք կարող են մեծ ազդեցություն ունենալ ընդհանրապես քաղաքացիների կյանքի և բարեկեցության վրա, որովհետև շատ դեպքերում դրանք առնչվում են քաղաքաշինական պրոյեկտներին, որոնք ուղղակի կանգնում են դատարաններում երկար քննության ընթացքում»,- հայտնեց Դադունցը՝ տեղեկացնելով, որ վերոնշյալ հարցերի փաթեթով էլ առաջարկում են մի շարք փոփոխություններ: 

«Նախ՝ օրենքով առաջարկում ենք նախատեսել, որ գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Կառավարության որոշումներն ավելի հիմնավոր պետք է լինեն, և նաև այս նախագծերը պետք է հանրային քննարկման հատուկ ընթացակարգ անցնեն մինչև ընդունումը:

Սահմանվում է որպես ընդհանուր կանոն, որ ձեռքբերողը պետությունը կամ համայնքը պետք է լինի, իսկ եթե մասնավորին է որոշվում տալ այդ գույքը, ապա դա պետք է լրացուցիչ հիմնավորվի և պատճառաբանվի Կառավարության որոշմամբ, ընդ որում՝ Կառավարությունը նաև պետք է սահմանի մասնավոր ձեռքբերողների ներգրավման չափանիշներ:

Սեփականատերերը կարողանալու են մասնակցել գույքի գնահատողի ընտրությանը, որը շատ կարևոր հանգամանք է, վերանայվելու է նաև գույքի գնահատման մեթոդաբանությունը, նաև դատավարական ընթացակարգերն են հստակեցվելու»,- պարզաբանեց նա:

Ըստ նրա՝ ամենակարևոր կանոնն այն է, որ սահմանվելու են այնպիսի ընթացակարգեր, որպեսզի դատարաններում փոխհատուցման չափի վիճարկումը չազդի այլ կարևոր ծրագրերի վրա:

Մինչ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահը կայացված՝ գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշումներով սահմանված այն գույքերի առնչությամբ, որոնց նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքը սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գրանցված չէ, ձեռքբերողները պարտավոր են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վերսկսել կամ շարունակել օտարվող այն գույքերի սեփականատերերի կամ գույքային իրավունք ունեցող այլ անձանց հետ բանակցությունները, որոնց նկատմամբ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին դեռևս գրանցված չէ ձեռքբերողի սեփականության իրավունքը:

Բանակցությունների ընթացքում իրականացվում է նաև գույքի շուկայական արժեքի նոր գնահատում և փոխհատուցման չափի որոշում սույն օրենքով սահմանված փոփոխություններին համապատասխան: Բանակցությունների արդյունքում համաձայնության գալու դեպքում գույքի օտարման դիմաց տրվում է փոխհատուցում (փոխհատուցման չափը վերանայվում է) սույն օրենքով սահմանված փոփոխություններին համապատասխան:

Սույն մասով սահմանված բանակցությունները, գույքի շուկայական արժեքի նոր գնահատումը, դրա հիման վրա սեփականատիրոջը փոխհատուցման տրամադրումը կամ փոխհատուցման չափի վերանայումը պետք է իրականացվեն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացում մինչ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահը կայացված՝ գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշումներով այն գույքերի առնչությամբ, որոնց նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքը սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գրանցված չէ, սույն մասով սահմանված գործողությունների կատարման ժամանակահատվածում կասեցվում են «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի՝ մինչ սույն օրենքն ուժի մեջ մտնելը խմբագրությամբ սահմանված բոլոր ժամկետները:

Սույն մասով սահմանված նոր գնահատման արդյունքում որոշված գույքի շուկայական արժեքը մինչ սույն օրենքն ուժի մեջ մտնելն իրականացված գնահատման արդյունքում որոշված շուկայական արժեքից ավելի ցածր լինելու պայմաններում բանակցությունների արդյունքում համաձայնության գալու դեպքում գույքի օտարման դիմաց տրվող փոխհատուցման չափը չի կարող պակաս լինել մինչ սույն օրենքն ուժի մեջ մտնելն իրականացված գնահատման արդյունքում որոշված շուկայական արժեքի հիման վրա որոշվող համարժեք փոխհատուցման չափից:

Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օրենքով սահմանված կարգով օտարվող սեփականության ձեռքբերողի (եթե ձեռքբերողը Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը չէ) կողմից սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սույն մասով սահմանված գործողությունները չսկսելը կամ չավարտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր գույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկից հինգհազարապատիկի չափով:  

 Եթե մինչ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահը կայացված՝ գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշման հիման վրա օտարված սեփականությունը չի օգտագործվել սույն օրենքն ուժի մեջ մտնելուն նախորդող առնվազն երկու տարիների ընթացքում, կամ այն անհնար կամ աննպատակահարմար է օգտագործել հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշմամբ սահմանած հանրության գերակա շահերի ապահովման նպատակով, ապա կառավարությունն իր որոշմամբ տվյալ սեփականության առնչությամբ կարող է կրկին սահմանել հանրության գերակա շահ:

Սույն մասով սահմանված դեպքերում կառավարության կողմից օտարվող սեփականության առնչությամբ հանրության գերակա շահ ճանաչելը հիմք է տվյալ սեփականության դիմաց փոխհատուցման չափի, հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշման անվավերության և տվյալ սեփականությանն առնչվող այլ քաղաքացիական և վարչական գործերով վարույթները կարճելու համար՝ վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով:

Հեղինակ`Կարմեն Ղուկասյան
Դիտումների քանակ115
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Թրամփը սպառնում է Իրանին «կոշտ միջոցներով» և ևս մեկ ավիակրով 13:4711 Փտր, 2026
  • Ավագանու ցուցակում ընդգրկված և նույն դաշինքի աջակիցները խոչընդոտել են մի շարք անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացումը. ձայնագրություն 13:3611 Փտր, 2026
  • Տեղումներ, բուք և մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազի, հետո աստիճանաբար կբարձրանա 13:2911 Փտր, 2026
  • Կկարգավորվի օտարերկրյա տիրույթներում հեռարձակվող հեռուստաալիքներում ՀՀ-ի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակությունը. նախագիծ 13:1911 Փտր, 2026
  • Ազգային ժողովը քննարկում է ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու հարցը 13:0811 Փտր, 2026
  • Լուրեր 13:00 | Չի կարող լինել պետություն պետության մեջ. վարչապետը՝ եկեղեցու մասին 13:0011 Փտր, 2026
  • Արման Եղոյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:5511 Փտր, 2026
  • Ավտովթար Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արարատ բնակավայրի հատվածում․ տուժածներ չկան 12:5211 Փտր, 2026
  • Համայնքային ոստիկանները կանխել են ողբերգական զարգացումները․ 48-ամյա օտարերկրացին ձերբակալվել է 12:4311 Փտր, 2026
  • Գալու է մի օր, որ տարեկան զննումներ անցնելը դառնալու է պարտադիր. Ավանեսյան 12:3111 Փտր, 2026
  • Թրամփը դեմ է Արևմտյան ափի նկատմամբ Իսրայելի վերահսկողության ընդլայնմանը 12:2411 Փտր, 2026
  • Չի կարող այսօր բանակում լինել մեկը, ով ասի՝ ունեմ բարձր պատրաստվածություն, բայց չեմ վարձատրվում. Սուրեն Պապիկյան 12:1911 Փտր, 2026
  • Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթացքում է 12:1411 Փտր, 2026
  • Կապիտալ ներդրումներով այս տարի ՀՀ-ում կտեղադրվեն 10 մամոգրաֆիկ սարքավորումներ. Ավանեսյան 12:0911 Փտր, 2026
  • Զելենսկին Ուկրաինայում ընտրության մասին կարող է հայտարարել փետրվարի 24-ին. FT 12:0211 Փտր, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0011 Փտր, 2026
  • Մեր խմբակցության պատգամավորները ձեր խմբակցության ղեկավարի նման տուն չունեն և ինձ թվում է՝ երբեք էլ չեն ունենա. Արման Եղոյանը՝ Արծվիկ Մինասյանին 11:5411 Փտր, 2026
  • Կենցաղում անվտանգության կանոնների պահպանությունը ճակատագրական է երեխաների համար. Ավանեսյանը՝ մանկական մահացության մասին 11:4711 Փտր, 2026
  • Հայաստանում կյանքի միջին տևողությունը դարձել է 78,6 տարեկան, որն արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է. Ավանեսյան 11:4111 Փտր, 2026
  • Այս օրը կոչված է ընդգծելու կանանց նշանակալի ներդրումը գիտության մեջ. ԿԳՄՍ նախարարի ուղերձը 11:3311 Փտր, 2026
  • «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը շարունակական է լինելու. Սուրեն Պապիկյան 11:2511 Փտր, 2026
  • ԱԺ-ն ընդունեց ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար պետական տուրքի արտոնություններ սահմանող օրենքը 11:1311 Փտր, 2026
  • ԱԺ-ն ընդունեց զինծառայություն չանցած և արտասահմանում բնակվող 27-37 տարեկան քաղաքացիներին առնչվող նախագիծը 10:5911 Փտր, 2026
  • «Ասաբնյակները» պետք է լինեն մեր զինվորների համար. Վահագն Ալեքսանյան 10:4511 Փտր, 2026
  • 10 զոհ, 20-ից ավելի վիրավոր․ Կանադայի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել 10:3711 Փտր, 2026
  • Վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը. Սուրեն Պապիկյան 10:3011 Փտր, 2026
  • Կոստան Զարյան. Արարատյան մարդը 10:0911 Փտր, 2026
  • Լուրեր 10:00 | Մենք միշտ գործելու ենք ՀՀ շահերին համապատասխան. Փաշինյան | 11.02.2026 10:0011 Փտր, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 10:0011 Փտր, 2026
  • «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոն՝ Աղավնաձորում 09:4911 Փտր, 2026
  • Վերադարձված 60 մլրդ 867 մլն դրամ արժեքով հողամասեր, մանկապարտեզների մասնաշենքեր, պուրակներ, մշակույթի տուն. ամփոփվել է Արարատի մարզի դատախազության 2025-ի աշխատանքը 09:2911 Փտր, 2026
  • Կինը, կյանքը, սերը՝ արծաթե զարդերում 09:2411 Փտր, 2026
  • Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը փակ է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով 09:1311 Փտր, 2026
  • Զինված ուժերի պաշտպանական կառույցները՝ ամրացված շրջանները․ Պապիկյանը նոր տեսանյութ է հրապարակել 08:5611 Փտր, 2026
  • Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում 08:5011 Փտր, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի 08:2011 Փտր, 2026
  • Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած 08:0211 Փտր, 2026
  • Վաշինգտոնը ցանկանում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվող պայմանագիրը լինի կայուն. Վենս 01:2711 Փտր, 2026
  • Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը ոչ հայերեն գիտի, ոչ ռուսերեն, ոչ էլ՝ անգլերեն. Ավետիս 01:2211 Փտր, 2026
  • Հարկային եկամուտներն աճել են 14 տոկոսով. ՊԵԿ նախագահն ամփոփել է 2025-ի արդյունքները 01:1911 Փտր, 2026
  • Այդ հարցի շուրջ խաղաղության քայքայում չի լինելու․ հետևողականորեն գնալու ենք սահմանազատման ճանապարհով․ վարչապետ 01:1611 Փտր, 2026
  • Եկեղեցուն հողատարածքը կտրվի անհատույց, սեփականության իրավունքի փոխարեն. նախագիծ 01:0511 Փտր, 2026
  • Բոլորս էկո գիտակցական որոշակի խնդիրներ ունենք. վարչապետ 01:0211 Փտր, 2026
  • Բացվել է «Կրթվելը նորաձև է» 4-րդ կանանց ակումբը Տավուշի մարզի Բերդ քաղաքում 00:4911 Փտր, 2026
  • Ինչու հենց Հայաստան, որովհետև ՀՀ-ն դարձել է վստահելի և կարող տեխնոլոգիական գործընկեր. ԲՏԱ նախարար 00:2711 Փտր, 2026
  • ՀՀ-ԱՄՆ գործակցություն՝ միջուկային անվտանգության, ռազմական գործընկերության ասպարեզում. Վենսի այցը 00:2111 Փտր, 2026
  • Վարչապետը մանրամասնել է՝ երբ և ինչպես է սովորում հարվածային գործիքներ նվագել 00:1011 Փտր, 2026
  • Հայաստանը ծայրագավառից դառնում է կենտրոն․ Նիկոլ Փաշինյանը՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների մասին 23:5610 Փտր, 2026
  • Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ձևաչափերով ՀՀ են մուտք գործում ստվերային գումարներ․ Փաշինյան 23:4510 Փտր, 2026
  • Ռուսաստանի շահերին վնասելը չի եղել, չկա և չի լինելու մեր օրակարգում․ Փաշինյան 23:3610 Փտր, 2026
  • Վագիֆ Խաչատրյանի օրինակը ցույց է տալիս, որ խնդրի լուծման ուղղությունը և ճանապարհը խաղաղությունն է․ վարչապետ 23:2110 Փտր, 2026
  • Աշխարհի թիվ մեկ գերտերությունն ասում է՝ Հայաստանը 99 տարի որպես անկախ, ինքնիշխան պետություն գոյություն է ունենալու, լինելու է խաղաղ․ Փաշինյանը՝ TRIPP-ի մասին 23:0010 Փտր, 2026
  • Թրամփը, Փաշինյանը և Ալիևը վերջ դրեցին երկարամյա պատերազմին․ Վենս 22:4110 Փտր, 2026
  • Որևէ ուղիղ կամ անուղղակի վերաբերելի այդպիսի բանակցություն չկա, որտեղ այդ թեմային չանդրադառնանք․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայերի մասին 22:3810 Փտր, 2026
  • Վենսի այցը ՀՀ-ն դնում է համաշխարհային ուշադրության կենտորնում․ Փաշինյան 22:2910 Փտր, 2026
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը 22:1010 Փտր, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Լոռու մարզերում 22:0310 Փտր, 2026
  • Բողոքների 58 %-ը վերաբերում է քաղաքաշինությանը. ՔՏՀԱՏՄ 21:4510 Փտր, 2026
  • Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը 21:2410 Փտր, 2026
  • Հողային օրենսգրքի փոփոխություն. եկեղեցուն հողամասերը կտրամադրվեն անհատույց օգտագործման, ոչ թե սեփականության իրավունքով 21:1310 Փտր, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Վաշինգտոն–Երևան ռազմավարական օրակարգը․ Վենսի այցի արդյունքները 21:0010 Փտր, 2026
  • Կոմպոզիտորական երգեր. Գյումրու ժողգործիքների նվագախմբի համերգը 20:5910 Փտր, 2026
  • Նոյեմբերյանում երիտասարդական կենտրոն է բացվել 20:5410 Փտր, 2026
  • «Սիթի» ընկերությունը 2025-ին 20 մլրդ 286 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:4810 Փտր, 2026
  • 9 մլրդ՝ արտահանո՞ւմ, թե՞ ներդրում. տնտեսագետը՝ ԱՄՆ փոխնախագահի հայտարարության շուրջ աղմուկի մասին 20:4310 Փտր, 2026
  • Փետրուար 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3810 Փտր, 2026
  • ԿԲ խորհուրդը սահմանել է որոշ տնտեսվարողների համար անկանխիկ վճարումների միջնորդավճարների առավելագույն սահմանաչափեր 20:3110 Փտր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 10.02.2026 20:2410 Փտր, 2026
  • Իսրայելը հարվածներ չի հասցնի Իրանին՝ առանց Վաշինգտոնի հետ նախնական խորհրդակցությունների. Բաղաեի 20:1910 Փտր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 10 Փետրուար․ 2026 20:1310 Փտր, 2026
  • Վենսի այցը Հայաստանի համար նոր հնարավորություններ բացող իրադարձություն է. ԱԺ նախագահ 20:0810 Փտր, 2026
  • ԱՄՆ նոր վարչակազմը հակաեվրոպական կուրս է որդեգրել և ցանկանում է պառակտված տեսնել Եվրամիությունը. Մակրոն 20:0210 Փտր, 2026
  • Քաղաքացիական և վարչական գործերը ողջամիտ ժամկետում ու առանց անհարկի ձգձգումների քննելուն ուղղված կարգավորումներ են սահմանվել 19:5510 Փտր, 2026
  • Երևանի 2 վարչական շրջանների մի շարք հասցեներում և Ջրվեժում 16 ժամ ջուր չի լինի 19:4710 Փտր, 2026
  • Մենք ՀՀ պետական սահմանի ողջ երկայնքով պետք է ունենանք ամրաշինական կառույցներ. Պապիկյան 19:4310 Փտր, 2026
  • Մի շարք շրջաններում ձյուն է տեղում 19:4110 Փտր, 2026
  • Իլհամ Ալիևը և Ջեյ Դի Վենսը Բաքվում ստորագրել են Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը 19:3710 Փտր, 2026
  • Հանրապետությունում 2025-ին հանցագործությունների թիվը նվազել է 3․2 տոկոսով․ ՆԳ նախարար 19:3110 Փտր, 2026
  • Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթղթերը պատրաստ են. Զելենսկի 19:2910 Փտր, 2026
  • Հայաստանը կդառնա «ԱԲ տվյալային կենտրոնների պարտեզ». Երևանում տեղի է ունեցել գագաթնաժողով 19:2110 Փտր, 2026
  • Առաջին անգամ ներկայացնում ենք զինված ուժերի պաշտպանական կառույցները՝ ամրացված շրջանները. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 19:0810 Փտր, 2026
  • Լուրեր 19:00 | Քննարկվել է Հայաստանում Firebird-ի ԱԲ գործարանի և տվյալների կենտրոնի կառուցման ընթացքը 19:0010 Փտր, 2026
  • Հայաստանից մեկնող բեռնատարների հերթերը կկարգավորվեն սահմանին. նախագծին 18:5910 Փտր, 2026
  • Բաքվում մեկնարկել է Իլհամ Ալիևի և Ջեյ Դի Վենսի ընդլայնված կազմով հանդիպումը 18:5110 Փտր, 2026
  • Ազգային ժողովը քննարկել է ՀՀ հողային օրենսգրքում առաջարկվող լրացումները 18:4810 Փտր, 2026
  • Վահե Հովհաննիսյանը Համաշխարհային բանկի խմբի տարածաշրջանային տնօրենին է ներկայացրել մակրոտնտեսական վերջին զարգացումները 18:3910 Փտր, 2026
  • Սևանա լիճը կանաչում է, ամբողջ Հայաստանը ողբերգության մեջ է, ու մարդիկ չեն գիտակցում, որ մեզնից յուրաքանչյուրն այդ պրոցեսի մասնակից է. վարչապետ 18:3110 Փտր, 2026
  • «Թրամփի ուղու» հետ կապված մաքսային ծառայություն գործելու է. ՊԵԿ նախագահ 18:2910 Փտր, 2026
  • Նախաձեռնությամբ ամրագրվում է որակավորված անձանց՝ գնահատողների աստիճանակարգություն. նախագիծ 18:1910 Փտր, 2026
  • Բանկերից տվյալները ուղիղ մենք կստանանք, բայց պայմանով, որ հայտարարագիր ներկայացնողը իր համաձայնությունը տալիս է համակարգում. ՊԵԿ նախագահ 18:1110 Փտր, 2026
  • Հարցազրույցս Հանրային հեռուստաընկերությանն այսօր՝ 22:10-ին. Նիկոլ Փաշինյան 18:1010 Փտր, 2026
  • Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր 18:0210 Փտր, 2026
  • Զրո տոկոս շրջհարկը նշանակում է ստվերի մեծացում. ՊԵԿ նախագահ 17:5310 Փտր, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ 17:4410 Փտր, 2026
  • 166 կիլոգրամ հերոին, 1145 տոննա դիզելային վառելիք. ՊԵԿ նախագահը՝ մաքսանենգության դեպքերի մասին 17:4310 Փտր, 2026
  • Որպես անհետ կորած որոնվում է 2006 թ. ծնված Լիանա Արաբյանը 17:3710 Փտր, 2026
  • ՀՀ քաղաքացին անվերադարձ մտել է ապագայի զարգացման ու խաղաղության դարաշրջան. Վահագն Ալեքսանյան 17:3110 Փտր, 2026
  • Ներկա ՀԴՄ-ի համակարգը կփոխարինվի առցանց գործիքով. Էդուարդ Հակոբյան 17:2210 Փտր, 2026
  • Վենսը պարզաբանել է Հայաստանում ամերիկյան ներդրումների հարցը 17:1110 Փտր, 2026
  • Արսեն Թորոսյանը և Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչները քննարկել են սոցիալական աջակցության ծրագրերը 17:0910 Փտր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015