Լիտվան կարող է միանալ ԱՄՆ առաքելությանը Հորմուզի նեղուցում՝ հայտարարել է նախագահ Գիտանաս Նաուսեդան:
Նրա խոսքով՝ Լիտվան արդեն հրավեր է ստացել ԱՄՆ-ից՝ միանալու Վաշինգտոնի գլխավորած ռազմածովային գործողությանը: Մոտ ժամանակներս նախագահը նախատեսում է հրավիրել ազգային պաշտպանության խորհրդի նիստ՝ հարցը քննարկելու համար:
«Մենք համերաշխ ենք: Մենք, իհարկե, հասկանում ենք, որ ոչ միայն պետք է պահանջենք ու վերցնենք, այլև տանք»,- նշել է Լիտվայի նախագահը։