Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ մայիսի 1-ին Ամիրյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկ ընկած հատվածում և Հանրապետության հրապարակում նախատեսվում է տոնական շքերթ և համերգ՝ նվիրված Աշխատավորի օրվան:
Մայիսի 1-ին՝ ժամը 13:00-ից, Ամիրյան փողոցում մեկնարկելու է շքերթ, իսկ ժ. 14:00-ից Հանրապետության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ, որի ընթացքում նախատեսվում է օդապարիկների թռիչք, ցերեկային հրավառություն, ուղղաթիռների թռիչք:
Հաշվի առնելով միջոցառումն անվտանգ կազմակերպելու և անցկացնելու անհրաժեշտությունը՝ 30.04.2026 թ. կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության և կայանման համար: