Կանխատեսվում է, որ մինչև մայիսի վերջ լցված կլինեն Ախուրյանի, Ազատի, Մարմարիկի ջրամբարները: Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ մի շարք ջրամբարների մոտ տեղադրված օդերևութաբանական կայաններն են հուշում: Կայանների նպատակը ջրի ծավալները հասկանալն ու հնարավոր աղետների դեմ պայքարելն է:
Նախատեսվում է, որ 2027-ին բոլոր ջրամբարները պետք է ունենան այդ վաղ նախազգուշացման համակարգերը: Ինչ վերաբերում է 5 նոր ջրամբարների կառուցմանը՝ դրանց փաստաթղթային փաթեթն արդեն պատրաստ է։
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում։