Օրվա ճեպազրույցում վարչապետին ուղղված հարցերի գերակշիռ մասը վերաբերել է Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակության Հայաստան այցին:
Նիկոլ Փաշինյանը տեղի ունեցածը համարել է շատ կարևոր իրադարձություն, նշել, որ այցերը խաղաղության գործընթացի և ինստիտուցիոնալացման տրամաբանության մեջ են:
Ադրբեջանցիների և ղարաբաղցիների վերադարձի քննարկումները վարչապետը համարել է ներքաղաքական էժան շահարկում:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։