ԵՄ անդամ պետություններն աննախադեպ տեմպերով մեծացնում են ռազմական ծախսերը՝ Գերմանիայում իր ներկայությունը կրճատելու ԱՄՆ-ի պլանների ֆոնին:
Ըստ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիփերի՝ 2023 թվականի համեմատությամբ 2026 թվականին Գերմանիան ռազմական ոլորտում ներդրել է 100 միլիարդ եվրոյով ավելի, իսկ 2029 թվականին այդ ծախսերը կավելանան 152 միլիարդ եվրոյով: Հիփերը շեշտել է՝ Եվրոպայում ամերիկյան զորքերի ներկայությունը նաև համապատասխանում է ԱՄՆ-ի շահերին:
Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ դիտարկում է Գերմանիայում ամերիկյան ուժերի թվաքանակի կրճատման հարցը: Գերմանիայում տեղակայված է շուրջ 36000 ամերիկացի զինծառայող, իսկ քաղաքացիական անձանց հետ ԱՄՆ անձնակազմի թիվը հասնում է 50000-ի: