ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ կարծիք հայտնեց, թե Հայաստանը պետք է իր չափով ֆինանսական ներդրում ունենա Խաղաղության խորհրդի աշխատանքներում, որի հիմնադիր անդամ է։
Վարչապետը վստահեցրեց՝ Խաղաղության խորհրդում Հայաստանը ֆինանսական ոչ մի պարտավորություն չունի, կա կամավորության սկզբունք։
«Ֆինանսական ոչ մի պարտավորություն չկա, կա կամավորություն: Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դուրս գա «աղքատ ազգականի» կարգավիճակից, որ գնում է բոլոր տեղերում և վիզը ծուռ՝ անկյունում կանգնած է։ Մենք պետք է մեր չափով ներդրում ունենանք։
Ոչ մի պարտավորություն Հայաստանը չունի, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է մասնակցություն ունենանք, և մենք կունենանք մասնակցություն»,- ասաց վարչապետը։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու հարցին։ Խաղաղության խորհուրդը ստեղծվել է 2026 թվականին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ։ Կանոնադրությունը կուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման։