Երևան քաղաքի գնդի պարեկները դեկտեմբերի 21-ին Դավիթ Բեկի փողոցում հայտնաբերել, զենք և ռազմամթերք պահելու համար ձերբակալել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 45-ամյա մի տղամարդու, որը գետնին է նետել ատրճանակի նմանվող իր և պահեստատուփ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
«Կազմված փաստաթղթերը ներկայացվել է նախաքննական մարմին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ դեպքի վայրում հայտնաբերվել են 7 փամփուշտով լիցքավորված մարտական ատրճանակ և 8 փամփուշտով լիցքավորված պահեստատուփ։
Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրությունում։