ՆԳՆ-ից հիշեցնում են, որ հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը անտառային տարածքներում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան:
«Խնդրում ենք լինել առավել զգոն, հոգատար և հետևողական՝ միասին կանխելու անտառային հրդեհների առաջացումը: Խնդրում ենք հետևել այս պարզ, բայց կարևոր խորհուրդներին.
-
մի՛ գցեք գետնին այրվող լուցկի և չմարված ծխախոտի մնացորդ.
-
մի՛ վառեք խարույկ չնախատեսված վայրերում.
-
մաքրե՛ք շրջակայքը շշերից, ապակու կտորներից, քանի որ դրանք կարող են արևի ճառագայթները կենտրոնացնել մեկ կետի վրա և դառնալ հրդեհի պատճառ.
-
մի՛ թողեք տարածքում դյուրավառ նյութեր և դրանցով ներծծված լաթեր.
-
միշտ համոզվե՛ք, որ անտառը լքելուց խարույկը լիովին մարված է.
-
անտառամերձ տարածքներում մի՛ կատարեք չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից)։
Անմիջապես զանգահարե՛ք ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին անտառային հրդեհի վտանգ ներկայացնող ցանկացած իրավիճակի դեպքում:
Հիշե՛ք, որ անտառը միայն բնություն չէ, այն մեր ազգային հարստությունն է, իսկ անվտանգությունը՝ առաջնահերթություն»,- նշված է հաղորդագրության մեջ: