Շինհրապարակի վերածված մայրաքաղաքը հուշում է՝ լուծվում է նորակառույց բազմաբնակարանների ենթակառուցվածքների հարցը։ Բայց երբ խախտվում են շինարարության նորմերը, և քաղաքը փոշի է շնչում, հարց է առաջանում՝ ինչու շինհրապարակները պատշաճ կահավորված չեն: Շինանյութի պահեստավորումը նույնպես չի իրականացվում սահմանված նորմերին համապատասխան:
Գազատարներ անցկացնող ընկերությունը վստահեցնում է, որ պահպանում են սահմանված նորմերը. պարբերաբար ջուր են ցանում, նաև հատվածաբար ասֆալտապատում են փողոցների երթևեկելի հատվածները:
Միաժամանակ, միայն մայիս-հունիս ամիսներին վարչական իրավախախտումերի վերաբերյալ 235 արձանագրություն է կազմվել: Նախատեսվող տուգանքը 70-ից 100 հազար դրամ է:
Հեղինակ՝ ԱՆնա Զախարյան