Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի 2-րդ մանկապարտեզի տարածքում գործարկվել է կեղտաջրերի մաքրման նոր կայանը: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը խորհրդանշական է համարում կայանի գործարկման վայրը: «Մենք ցույց ենք տալիս, որ հոգ ենք տանում այս և գալիք սերունդների, ինչպես նաև համայնքում ապրող ընտանիքների մասին»,- ասել է դեսպան Վասիլիս Մարագոսը: Կայանը կեղտաջրերը մաքրում է ստորգետնյա եղանակով՝ նպաստելով, որ լիճ թափվի մաքուր ջուրը:
Հեղինակ՝ Անահիտ Կարեյան