ՀՀ ՆԳՆ ՄՔԾ-ն բարեփոխումների կարևոր փուլում հրավիրում է նպատակասլաց և նախաձեռնող ուսանողներին՝ միանալու հանրային ծառայությունների մատուցման ոլորտում կամավորական աշխատանքներին։ Այս մասին տեղեկացնում ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից:
«Կամավորության հնարավորություն կա Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում՝
-
ՄՔԾ Երևանի ստորաբաժանումներում,
-
ՀՀ բոլոր մարզերում՝ Ձեր բնակության վայրին առավել մոտ տարածքային ստորաբաժանումներում։
Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV)
[email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Կամավոր» բառը։
Ի՞նչ կտա այս փորձառություն Ձեզ
-
գործնական և գիտելիքահեն փորձ հանրային ծառայությունների մատուցման ոլորտում,
-
շփում փորձառու մասնագետների հետ,
-
մասնակցություն որոշումների կայացման գործընթացներին,
-
նոր կապեր, որ կարող են դառնալ Ձեր կարիերայի ամուր հիմքը,
-
տեղեկանք՝կամավորական աշխատանքի վերաբերյալ,
-
մեր ծառայություններին նորարար գաղափարներ և թարմ շունչ հաղորդելու հնարավորություն։
Քաղաքացիական ծառայության համակարգում իրենց կարիերան սկսել ցանկացող կամավորները աջակցություն կստանան ընթացակարգերին ծանոթանալու, քննություններին պատրաստվելու հարցերում»,- ասված է հաղորդագրությունում։