Չնայած ընդդիմության պնդումներին, թե եկեղեցու դեմ կառավարող ուժը արշավ է սկսել, թվերն այլ բան են ասում։ Վերջին 7 տարում 3 տասնյակից ավելի եկեղեցի է վերականգնվել, 8-ում այս պահին աշխատանքները շարունակվում են, 6-ի դեպքում վերականգնումը կմեկնարկի այս տարվա ընթացքում, եկեղեցիներից 6-ն էլ կվերականգնվի հաջորդ տարի: Միայն 2025-ի բյուջեն 2018-ի համամատ ավելացել է 14 անգամ: 2018-2024 թթ-ին հուշարձանների վերականգնման համար պետական բյուջեից ուղղվել է 3.1 միլիարդ դրամ, և այս միջոցների կեսից ավելին հատկացվել է եկեղեցիների վերականգնմանը: Այս տարվա հատկացումներում նույնպես հսկայական բաժին ընկնում է եկեղեցիներին:
Չնայած այս ահռելի հատկացումներին, դեռևս կան անմխիթար վիճակում գտնվող եկեղեցիներ: Հայաստանում պատմամշակութային 25 հազար հուշարձաններից 1564-ը վանական համալիրներ և եկեղեցիներ են: Պետությունը վերականգնման հարցում գործակցում է նաև մասնավորի հետ։
Հեղինակ՝ Էմմա Վարդանյան