Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 23։43-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գուգարք գյուղում այրվում է տան տանիք։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շինարարների փողոցի տներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է դեկտեմբերի 22-ին, ժամը 00:49-ին, մարվել՝ 02:15-ին: Այրվել են խոհանոցի և հյուրասենյակի փայտե առաստաղը (ընդհանուր մոտ 18 քմ) և ջերմահարվել տանիքը։
Մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի տան մյուս հատվածներ։