• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Իրանը և ԱՄՆ-ը փոխադարձ հարվածներ են հասցրել. «Հարևաններ» Իրանը և ԱՄՆ-ը փոխադարձ... 19:47
Նոր հայց Գարեգին Բ-ի դեմ․ հոգևորականի հայտարարությունը Նոր հայց Գարեգին Բ-ի... 19:46
Օրը՝ 60 վայրկյանում | 31.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 31.08.2026 20:33
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 20:2212 Ապր, 2025

Փաստացի հակամարտություն չկա, սակայն փաստաթղթերի մակարդակով չկա ստորագրված և վավերացված համաձայնագիր. Միրզոյան

Հարց. Պարո՛ն Միրզոյան, նախորդ ամսվա ընթացքում, խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունները հաջողությամբ ավարտելուց հետո, Ձեր ղեկավարած արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Դուք հենց նոր լսեցիք Ձեր ադրբեջանցի գործընկերոջ կողմից հնչեցված այն մտահոգությունները, որոնք Բաքուն ունի մինչ այս համաձայնագիրը կստորագրվի: Արդյոք Երևանը պատրա՞ստ է արձագանքել այդ մտահոգություններին: Եվ արդյոք Դուք ունե՞ք որևէ խնդիր այդ համաձայնագրի առնչությամբ:

Արարատ Միրզոյան. Շատ շնորհակալ եմ հրավերի համար: Ես նույնպես միանում եմ իմ գործընկերոջը և շնորհակալություն եմ հայտնում այս հիանալի դիվանագիտական ֆորումի կազմակերպիչներին:

Ինչ վերաբերում է Ձեր հարցին, ապա գիտեք՝ սա մոտեցման հարց է: Չեմ կարծում, որ անցյալի մեջ խորանալն այս պահին կառուցողական կլինի և կօգնի մեզ բոլորիս հասնել կառուցողական և բոլորի համար օգտակար լուծումների:

Ես կնախընտրեի կենտրոնանալ ներկայի և ապագայի վրա, քանի որ եթե մենք կենտրոնանանք խոչընդոտների վրա, պատմության հարցերի վրա, սկսենք քննարկել՝ որ տարածքը 100 տարի առաջ ում էր պատկանում, կամ ով է մյուս ազգից ավելի շատ մարդ սպանել, կարծում եմ՝ այդպես մենք համատեղ կերպով կհանգենք նոր հակամարտության: Մինչդեռ Հայաստանի Հանրապետության կառավարության և հայ ժողովրդի ցանկությունը, առնվազն մեր կողմից, մեր տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելն է, այդ թվում՝ մենք քննարկում ենք հարաբերությունների կարգավորումն Ադրբեջանի հետ:

Դուք լիովին ճիշտ եք. երկար բանակցություններից հետո մեզ հաջողվեց համաձայնության գալ խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ, և մենք նույնպես առաջարկեցինք անմիջապես սկսել խորհրդակցությունները՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրը, ժամանակը և օրը որոշելու համար:

Արդյոք այս խաղաղության համաձայնագիրը, համաձայնեցված տեքստը պատասխանո՞ւմ է բոլոր հնարավոր հարցերին: Իհարկե՝ ոչ: Եվ ես կարծում եմ, որ աշխարհում չկա մի համաձայնագիր, որը պատասխանում է բոլոր հնարավոր հարցերին և ընդգրկում է բոլոր հնարավոր խնդիրները: Սա հիմք է, սա հարաբերությունների սկիզբ է: Եվ իհարկե կան բազմաթիվ հարցեր, որոնք մնում են բաց, և մենք կարող ենք շարունակել մեր քննարկումները բոլոր խնդիրների շուրջ, կարող ենք շարունակել համագործակցության նոր հնարավորությունների ուսումնասիրումը, քանի որ սա ընդամենը սկիզբ է: Եվ կարևոր է նշել, որ այս համաձայնագրի համաձայնեցված տեքստում կա դրույթ, որի համաձայն ստեղծվում է երկկողմ հանձնաժողով՝ բոլոր մնացած հարցերը քննարկելու համար, այդ թվում՝ պայմանագրի այս կամ այն դրույթի մեկնաբանության հետ կապված առաջացող հարցերը: 

Եվ կրկին, սա նորից մոտեցման հարց է: Ի՞նչ ենք մենք՝ որպես արտաքին գործերի նախարարներ, այս քննարկման ընթացքում առաջարկում մեր հասարակություններին: Ի՞նչ ենք մենք՝ որպես պետություններ, առաջարկում տարածաշրջանին, աշխարհին: Նորից անցյա՞լ վերադառնալ, թե՞ համատեղ ապագա կառուցել և բարօրություն ապահովել մեր քաղաքացիների համար: Մենք վստահ ենք, որ արդեն իսկ առկա են բոլոր նախադրյալները, դրական նախադրյալները այս համաձայնագիրը ստորագրելու, երկխոսության նոր փուլ սկսելու, նոր մակարդակ, կամ եթե կուզեք՝ բացելու հարաբերությունների նոր դարաշրջան, խաղաղ հարաբերությունների և բարգավաճման՝ Հարավային Կովկասում և դրանից անդին, ավելի լայն տարածաշրջանում: Այսպիսին է մեր մոտեցումը:

Նախարար Բայրամովը խոսեց շատ կոնկրետ պայմանների կամ նախապայմանների մասին: Գիտեք, Մինսկի ձևաչափի մասին է խոսքը: Մենք մի քանի անգամ արտահայտել ենք մեր պատրաստակամությունը՝ սկսել և նախաձեռնել Մինսկի ձևաչափի կառույցների լուծարման գործընթացը: Այդ կառույցները կարող են լուծարվել այն դեպքում, երբ հակամարտություն չկա: Ուստի սա բավական հետաքրքիր հարց է. ունե՞նք արդյոք այսօր հակամարտություն, թե՞ ոչ: Գետնի վրա, փաստացի, հակամարտություն չկա, սակայն փաստաթղթերի մակարդակով չկա խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասով ստորագրված և վավերացված համաձայնագիր: 

Այսպիսով՝ մենք կարող ենք շարունակել փիլիսոփայել այս հարցի շուրջ, բայց լուծումը մեզ համար, առնվազն մեզ համար, ակնհայտ է: Մենք պետք է ստորագրենք համաձայնագիրը, ինստիտուցիոնալ կերպով վերջ դնենք այս հակամարտությանը, լուծարել այդ կառույցները հենց նույն օրը, եթե ցանկանում եք՝ նույն պահին, կամ, չգիտեմ, տասը րոպե անց, կամ մի փաստաթղթից հետո մյուսը ստորագրվի: Ես նույնիսկ չեմ ասում, թե որ փաստաթուղթը պետք է առաջինը ստորագրվի: Եկե՛ք ստորագրենք խաղաղության պայմանագիրը: Եկե՛ք ստորագրենք համատեղ դիմում ԵԱՀԿ անդամ պետություններին կամ քարտուղարությանը՝ լուծարման վերաբերյալ: Եկե՛ք ստեղծենք երկկողմ հանձնաժողով, որի մասին ես հենց նոր խոսում էի, և սկսենք բոլոր հնարավոր հարցերի քննարկումը:

Նախարար Բայրամովը նաև խոսեց Հայաստանի Սահմանադրության մասին: Լավ, եթե կուզեք՝ ես էլ կասեմ. մենք նույնպես ունենք մտահոգություն՝ կապված Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության հետ: Եվ մենք սա չենք ասում ուղղակի՝ հայելային սկզբունքով մտահոգություն հայտնելու կամ պայման ապահովելու նպատակով: Ես կարող եմ բացատրել: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը հղում է կատարում Անկախության հռչակագրին՝ այն փաստաթղթին, որով Ադրբեջանի Հանրապետությունը հռչակում է իրեն որպես Ադրբեջանի Առաջին (Ժողովրդավարական) Հանրապետության իրավահաջորդ: Եվ մենք բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանի Առաջին Հանրապետությունը հռչակել է իր ինքնիշխանությունը շատ ավելի մեծ տարածքների վրա, քան այսօրվա Ադրբեջանի Հանրապետությունն է՝ ներառյալ Հայաստանի ներկայիս ինքնիշխան տարածքների շուրջ 60 %-ի վրա կամ ավելի:

Այսպիսով՝ սա կրկին մոտեցման հարց է: Որ կողմի՞ց ենք սկսում: Արդյո՞ք պետք է նախ բոլոր հարցերին ունենանք պատասխաններ, նոր միայն կառուցենք հարաբերություններ: Թե՞ պետք է հիմնվենք այն ձեռքբերումների վրա, որոնք արդեն ունենք: Հիմա ունենք աննախադեպ իրավիճակ. Հայաստանը և Ադրբեջանը, կրկնում եմ՝ խնդրում եմ կենտրոնանալ այս փաստի վրա, Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել իրենց միջև համաձայնագրի տեքստի շուրջ՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունն այն սահմաններով, որոնք գոյություն ունեին Խորհրդային Միության փլուզման պահին: Այս նախադասությունը տալիս է բազմաթիվ հարցերի և մտահոգությունների պատասխաններ: Արդյոք մենք պատրաստվում ենք կառուցե՞լ այս հիմքի վրա, թե՞ մենք պատրաստվում ենք խարխլել այս շատ շոշափելի, պատմական ձեռքբերումը, իսկ հետո բերել մեկ այլ հարց բանակցությունների սեղանին, և հետո՝ մեկ այլ հարց: Սա կարող է վերածվել անվերջ գործընթացի: Արդյոք մենք կենտրոնանում ենք ապագայի՞, թե՞ անցյալի վրա: Սա է հարցը:

Հարց․ Պարոն Միրզոյան, այնպես է հնչում, կարծես Դուք ցանկանում եք, որ համաձայնագիրը ստորագրվի, իսկ հարցերը լուծվեն ավելի ուշ փուլում։ Սակայն մենք լսեցինք նախարար Բայրամովի՝ սահմանադրական փոփոխությանն առնչվող հայտարարությունը, որի համաձայն, ըստ նրա, Հայաստանի Սահմանադրությունն այժմ արձանագրում է, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Ընդունո՞ւմ եք արդյոք, որ սա կարող է մտահոգիչ լինել Բաքվի համար։

Արարատ Միրզոյան․ Շնորհակալ եմ այս հարցի համար։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ մեր Սահմանադրությունը, որը հանրային փաստաթուղթ է, կարող եք ստուգել և ուղղել ինձ, եթե սխալվում եմ, բայց վստահեցնում եմ՝ ես չեմ սխալվում, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում չկա որևէ ձևակերպում, որն ասում է, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Չկա։ Ընդհակառակը, ես նշել եմ, որ մենք ունենք մեր մտահոգությունները՝ կապված Ադրբեջանի Սահմանադրության հետ։ Բայց հարցն այն է՝ ինչո՞ւ մենք շարունակաբար չենք բարձրացնում այդ հարցը։ Որովհետև հենց այդ համաձայնագրի տեքստում կան մի շարք դրույթներ։ Դրանցից մեկը ճանաչում է միմյանց տարածքային ամբողջականությունն այնպիսի ձևակերպմամբ, որը լիովին ընդունելի է թե՛ ձեզ, թե՛ մեզ համար, քանի որ մենք արդեն համաձայնել ենք այդ դրույթի շուրջ։ Բացի դրանից՝ կա դրույթ, որ համաձայնագրի կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը՝ համաձայնագրի դրույթների չկատարման համար արդարացում բերելու նպատակով։ Այսինքն՝ այս ամենն արդեն հասցեագրված է։ Եվ այդ ամենին համապարփակ ու հստակ լուծում տալու ամենակարճ ճանապարհը հենց այս համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է։

Հարց․ Արդյոք ձեր կառավարությունը պատրա՞ստ է դիտարկել Սահմանադրության հնարավոր փոփոխությունները, նույնիսկ եթե դա կարող է ներպետական մակարդակով ոչ այնքան ընդունելի լինել։

Արարատ Միրզոյան. Եվս մեկ անգամ շնորհակալություն այս հնարավորության համար՝ արձագանքելու իմ գործընկերոջ դիտարկմանը։ Այսպիսով՝ եթե մենք անցնենք իրավական կամ իրավաբանական նրբություններին, ապա կարճ բացատրություն կտամ։ Գիտեք, իրավական առումով, այո՛, մեր Սահմանադրության նախաբանում կա հղում մեր Անկախության հռչակագրին, բայց իրավական ուժ ունեն և պարտադիր են միայն Հռչակագրի այն դրույթները, որոնք բառացիորեն մեջբերված են Սահմանադրության հիմնական մասում։

Այն նախադասությունը, որի շուրջ մտահոգություն են հայտնում մեր ադրբեջանցի գործընկերները, մեջբերված չէ մեր Սահմանադրության տեքստում։ Կա ընդամենը ընդհանրական հղում Անկախության հռչակագրին, որտեղ ասվում է, որ՝ ելնելով Անկախության հռչակագրից, Հայաստանի ժողովուրդը հայտարարում է այս, այս, և այնուհետ սկսվում է Սահմանադրության հիմնական տեքստը։ Ուստի, կրկին, իրավական տեսանկյունից, աշխարհում գոյություն ունի միայն մեկ մարմին, որն իրավասու է մեկնաբանել և վերլուծել մեր Սահմանադրությունը։ Դա Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն է։

Անցած սեպտեմբերին մեր Սահմանադրական դատարանը եզրակացություն տվեց մեկ այլ փաստաթղթի վերաբերյալ, որը ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի վերաբերյալ։ Այդ կանոնակարգում նշվում է, որ սահմանազատումն իրականացվում է՝ ելնելով Ալմա-Աթայի հռչակագրից, որը, քիչ թե շատ, նույն միտքն է արտահայտում, որ մեր սահմաններն այն սահմաններն են, որոնք գոյություն ունեին մեր՝ որպես խորհրդային սոցիալիստական հանրապետություններ, մինչև Խորհրդային Միության փլուզման պահը։ Այսպիսով՝ անցած սեպտեմբերին մեր Սահմանադրական դատարանը հաստատեց, և դա հանրային փաստաթուղթ է, որ այդ սկզբունքը՝ սահմանների սկզբունքը, ինչը նշանակում է նաև, որ մենք չունենք տարածքային հավակնություններ այդ սահմաններից դուրս, ինչը լիովին համահունչ է մեր Սահմանադրությանը։ Եվ վերջ։

Այսպիսով՝ եթե մենք հիմա ստորագրենք այս համաձայնագիրը, ապա վավերացման գործընթացի ընթացքում այն կրկին կուղարկվի Սահմանադրական դատարան։ Եթե մեր Սահմանադրական դատարանը ևս մեկ անգամ հայտարարի, որ այս փաստաթուղթը համապատասխանում է մեր Սահմանադրությանը, դա կլինի ևս մեկ ապացույց, որ այդ հարցը փակված է, հասցեագրված է, և որևէ խոչընդոտ չկա։ Եթե, տեսականորեն, մեր Սահմանադրական դատարանն այլ բան ասի, ապա դա կլինի այլ իրավիճակ։ Այդ դեպքում մենք կվերադառնանք ձեզ մոտ և կքննարկենք այլ հնարավորություններ։ Այսքանը։

Բայց կրկին՝ գիտեք, սա քաղաքական կամքի հարց է։ Սա կողմնորոշման հարց է։ Սա այն հարցի մասին է, թե ինչի վրա ենք կենտրոնանում. մենք կառուցո՞ւմ ենք խաղաղություն, օգտագործելո՞ւ ենք հնարավորությունները, թե՞ փակելու ենք գործընթացը՝ ունենալով մտահոգություններ։ Եթե կամք ունենք օգտագործելու հնարավորությունները, ապա ճանապարհը կգտնենք։

Հարց. Հաշվի առնելով, թե որքան փխրուն է վստահությունը, արդյո՞ք կան միջոցներ, որոնցով Հայաստանի ղեկավարությունը կարող է հավաստիացնել Բաքվի իր գործընկերներին, որ Հայաստանի ներկայիս ուղին անշրջելի է, նույնիսկ եթե քաղաքական քամիները փոխվեն երկրում կամ տարածաշրջանում:

Արարատ Միրզոյան. Բավական հետաքրքիր դիտարկում էր, շնորհակալ եմ։ Իհարկե, ես կարող եմ համաձայնել որոշ մոտեցումների և նկատառումների հետ, իսկ մյուսների հետ՝ չհամաձայնել, բայց մեկ կոնկրետ դրվագում Դուք շատ ճշգրիտ ընդգծեցիք մի բան. հայ հասարակությունն իրեն իսկապես խոցելի է զգում նախ և առաջ անվտանգության առումով, ինչպես նաև տնտեսական համագործակցության կամ փակ սահմանների տեսանկյունից: Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացին կարող է միևնույն օրը լսել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝ խաղաղության օրակարգի վերաբերյալ, հավաստիացումներ և առաջարկներ՝ հարևանների հետ խաղաղություն կառուցելու, սահմանները բացելու, տարածաշրջանում թշնամության էջը շրջելու, նոր դարաշրջան բացելու վերաբերյալ:

Միևնույն ժամանակ մենք բոլորս հիշում ենք, որ դեռ կան չափազանց զգայուն հարցեր: Վերքերը շատ թարմ են, և դժվար է խոսել հնարավոր համագործակցության մասին, բայց Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացին կարող է լսել կամ տեսնել իր առօրյա կյանքում լրահոսում բազմաթիվ հավաստիացումներ այս մասին: Եվ միևնույն օրն այդ նույն քաղաքացին Ադրբեջանի կողմից կարող է լսել մի քանի սպառնալիքներ, այդ թվում՝ նորից ուժի կիրառման սպառնալիքներ, այդ թվում՝ տարածքային ամբողջականության չճանաչման մասին հայտարարություններ, այդ թվում՝ սպառնալիքներ, որոնք պարունակում են պահանջներ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության նկատմամբ: Դա կարող է հնչել Ազգային ժողովի պատգամավորի մակարդակով, կառավարության հետ սերտորեն առնչվող մեդիա հարթակներից, բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով: Այսպիսով՝ այդ սպառնալիքը կախված է օդում:

Կա ընտրության հնարավորություն. մեզ համար, մեր ադրբեջանցի, վրացի, թուրք ընկերների համար: Կա ընտրություն. սպասել ևս հարյուր կամ երկու հարյուր տարի, որպեսզի համոզվենք, որ փոփոխություններն անշրջելի են, կամ սկսել գործընթաց՝ դնելով մեկ աղյուս, հետո՝ մեկ այլ աղյուս, հետո ևս մեկը՝ այս կերպ կառուցելով խաղաղ տարածաշրջան, հաստատել համագործակցություն՝ էներգետիկ ծրագրեր, տարանցիկ ծրագրեր: Դուք անդրադարձաք օդային կապի թեմային, ես կարող եմ նաև մի փոքր ավելին մանրամասնել այդ մասին, ինտերնետ մալուխներ, զբոսաշրջություն: Համագործակցության այնքան շատ ուղիներ կան, և ես հավատում եմ, որ Վրաստանը կարող է առաջնորդել  տարածաշրջանում: Մենք կարող ենք կապել հասարակություններին՝ ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի հասարակություններին, այլ նաև՝ Վրաստանի և Թուրքիայի:

Մենք ապրում ենք 21-րդ դարում: Կրկին, սա ընտրության հարց է: Կարող ես սպասել ևս երկու հարյուր տարի, կամ կարող ես սկսել աղյուսներ դնել և կառուցել ամուր պատ: Մենք ընտրում ենք համագործակցությունը, բայց մենք չենք կարող համագործակցել ինքներս մեզ հետ: Պետք է լինի նաև մեր հարևանը՝ մյուս կողմում, որը ևս պատրաստ կլինի համագործակցության:

Օրինակ, չհնչելու համար չափազանց իդեալիստական և չխուսափելով կոնկրետ մանրամասներից՝ ես կբերեմ մի օրինակ: Մենք վերջերս առաջարկ ենք արել Ադրբեջանին՝ հաղորդակցությունների հաստատման վերաբերյալ, համաձայն որի՝ նրանք հասանելիություն կստանան մեր երկաթուղային ենթակառուցվածքներին, իսկ մենք հասանելիություն կստանանք նրանց տարածաշրջանային երկաթուղային ենթակառուցվածքներին: Մենք հասկանում ենք, որ Հայաստանի հարավում կա 45 կիլոմետր, որն հավանաբար կամ թերևս ակնհայտորեն ամենակարճ ճանապարհն է Ադրբեջանի երկու հատվածները կապելու համար, և մենք առաջարկել ենք կիրառել ժամանակակից տեխնոլոգիաներ: Կան էլեկտրոնային սկաներներ, որոնք թույլ կտան մեզ խուսափել ապրանքների, բեռների ֆիզիկական զննությունից, կիրառել էլեկտրոնային հայտարարագրեր, որոնք կարող են փոխանակվել համապատասխան կառույցների միջև:

Սա թույլ կտա առավելագույն արագությամբ իրականացնել անցումը և այլն: Մենք արեցինք շատ կոնկրետ առաջարկ, սակայն դրական պատասխան չկա: Հնարավոր է՝  նրանք ունեն հիմնավոր մտահոգություններ, չգիտեմ, բայց կրկնում եմ՝ սա ընտրության հարց է:  

Դիտումների քանակ194
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Խաչատուր Հակոբյանը Հայաստանը կներկայացնի Global Esports Games 2026-ում 22:4331 Օգս, 2026
  • Պուտին-Փաշինյան հանդիպումը հիանալի հնարավորություն է երկկողմ օրակարգը քննարկելու համար․ Պեսկով 22:3331 Օգս, 2026
  • ՀՀ և Ադրբեջանի առաջնորդները կշարունակեն տևական խաղաղության ամրապնդման աշխատանքները 22:3031 Օգս, 2026
  • Արարատում փոստային գրասենյակից գումար գողացած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ 22:1231 Օգս, 2026
  • Հարցազրույց Արարատ Միրզոյանի հետ 21:5531 Օգս, 2026
  • Նոյեմբերյան համայնքի ղեկավարը ձերբակալվել է․ Հակակոռուպցիոն կոմիտե 21:5131 Օգս, 2026
  • «Մենք ձեր կարիքը շատ ունենք»․ առողջապահության նախարարությունը աշխատանքի է հրավիրում արտերկրում ուսումն ավարտած երիտասարդներին 21:3931 Օգս, 2026
  • Բիշքեկում մեկնարկել են Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերը․ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել բացմանը 21:1931 Օգս, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Մեկ օրում երեք կարևոր հանդիպում․ Փաշինյանի բիշքեկյան օրակարգը 21:0031 Օգս, 2026
  • Իսրայելը և Հունաստանը ստորագրել են 3 միլիարդ եվրոյի զենքի գործարք 20:5931 Օգս, 2026
  • Աֆղանստանն ԱՄՆ-ին առաջարկել է հասանելիություն իր հանքային ռեսուրսներին 20:5431 Օգս, 2026
  • Բիշքեկում տեղի ունեցավ համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությունը, Հայաստանի մարզիկները ևս խաղերին մասնակցում են. Փաշինյան 20:4931 Օգս, 2026
  • Օգոստոս 31-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4531 Օգս, 2026
  • Ձեռագործ կախազարդեր՝ թափոնից և հին իրերից 20:3931 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 31.08.2026 20:3331 Օգս, 2026
  • «ՖՐԵՍԿՈ»-ն 13-րդ անգամ միավորեց կինոն, թատրոնը և երաժշտությունը 20:2631 Օգս, 2026
  • Նեպալում սպասվում են նոր սողանքներ 20:2031 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 31. 2026 20:1331 Օգս, 2026
  • Երկու տարում ՀՀ օդային տարածքով թռիչքներն ավելացել են 3.5 անգամ 20:0031 Օգս, 2026
  • Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ հակամարտության խաղաղ կարգավորման. Փեզեշքիան 19:5331 Օգս, 2026
  • Ղրղզստանը և Չինաստանը 32 փաստաթուղթ են ստորագրել 19:4231 Օգս, 2026
  • Նոր ու հարմարավետ պայմաններ՝ Ծաղկունքի բուժամբուլատորիայում 19:3631 Օգս, 2026
  • Լեհաստանում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ների արտադրության գործարանում 19:2831 Օգս, 2026
  • Սպինալ մկանային ատրոֆիա. ինչպե՞ս կանխել հիվանդության զարգացումը 19:2231 Օգս, 2026
  • Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար 19:1531 Օգս, 2026
  • Լիդիան Արմենիան տարեկան 100 միլիոն դոլարից ավելի հարկ կվճարի պետբյուջե 19:1131 Օգս, 2026
  • Նոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում 19:0531 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Հայաստանի օդային տարածքով թռիչքներն ավելանում են․ երեք հիմնական պատճառ 19:0031 Օգս, 2026
  • Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանում 18:5731 Օգս, 2026
  • Իրանի նավահանգիստների ծովային շրջափակումը շարունակվում է. CENTCOM 18:4831 Օգս, 2026
  • Փրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացուն 18:3931 Օգս, 2026
  • Չափաքանակից ավելի որս՝ ԲԸՏՄ-ն առգրավել է 2 որսորդական հրացան 18:3131 Օգս, 2026
  • Կետերի թագուհին հեռացավ. Ճապոնիայում կյանքից հեռացել է Յայոյի Կուսաման. «Այլ լուրեր» 18:2431 Օգս, 2026
  • ԱՍՀՆ-ն վերանվանվում է աշխատանքի և բարեկեցության նախարարություն. նախագահը ստորագրել է օրենք 18:1231 Օգս, 2026
  • Հիանալի հանդիպում եմ ունեցել ՀՀ վարչապետի հետ. Հնդկաստանի վարչապետի հայերեն գրառումը 18:0731 Օգս, 2026
  • ԵՄ-ն մտադիր է շարունակել ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունը՝ Իրանի վրա ճնշում գործադրելու համար. Եվրահանձնաժողով 18:0031 Օգս, 2026
  • Արարատ Միրզոյանը Բիշքեկում կարճատև զրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ 17:5231 Օգս, 2026
  • Թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսվում են պլանային կանխարգելիչ աշխատանքներ 17:4431 Օգս, 2026
  • Փոխըմբռնման հուշագիր՝ ԿԳՄՍ նախարարության և Գյոթե ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի միջև 17:3531 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է 432 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 17:2631 Օգս, 2026
  • ՄԻՊ-ն այցելել է Բագրատաշենի անցակետ 17:1731 Օգս, 2026
  • Այն, ինչ տեղի ունեցավ Պրահայից հետո և նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ, հայաստանյան նորագույն պատմության սկիզբն է. ՀՀ նախագահը՝ Ֆրանսիայի դեսպանին 17:0731 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Ամուլսարի համայնքներին «Լիդիան Արմենիա»-ն տարեկան մինչև 9 մլն դոլար կհատկացն 17:0031 Օգս, 2026
  • ՀՀ վարչապետը Տաջիկստանի նախագահի հետ հանդիպմանը շեշտել է առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը 16:5231 Օգս, 2026
  • Երևանի պարեկները հետապնդել և ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին 16:3331 Օգս, 2026
  • Արզնիի ձորի ճանապարհի հիմնանորոգումը սկսված է 16:2031 Օգս, 2026
  • Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստվում է լայնածավալ հարվածների Ուկրաինայի էներգետիկ ոլորտին 16:0831 Օգս, 2026
  • Կիրանցի զարգացման ծրագիրը՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստի օրակարգում 15:5731 Օգս, 2026
  • Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահի հետ 15:4831 Օգս, 2026
  • ԵՊՀ սուպերհամակարգչի շնորհիվ նախագծերն իրականացվում են արագ, հաշվարկները դարձել են գերճշգրիտ 15:3631 Օգս, 2026
  • Poland Open մրցաշարում հայ ըմբիշները նվաճել են 2 մեդալ 15:2731 Օգս, 2026
  • ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մերժել է մի քանի լրագրողի հավատարմագրումը G20-ի համար 15:1931 Օգս, 2026
  • ՀԾԿՀ նախագահը և հանձնաժողովի անդամներն այցելել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայան 15:0731 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Նավթամթերք, սահմանազատում, TRIPP․ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Բիշքեկում 15:0031 Օգս, 2026
  • Փաշինյանն ու Ալիևը նշել են սահմանազատման հանձնաժողովների աշխատանքը շարունակելու կարևորությունը 14:5831 Օգս, 2026
  • Փրկարարները Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը 14:5331 Օգս, 2026
  • Ոստիկանությունն այս տարվա առաջին կիսամյակում առգրավել է 1293 միավոր ապօրինի զենք 14:4731 Օգս, 2026
  • Պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 117 դատապարտյալ. Սրբուհի Գալյան 14:3831 Օգս, 2026
  • Բիշքեկում ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը 14:3031 Օգս, 2026
  • «Թեղուտ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 7 մլրդ 635 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:2131 Օգս, 2026
  • Իսլանդիան դեմ է քվեարկել ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների վերսկսմանը. BBC 14:1231 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Ավան Առինջում գտնվող ավտոտնակում բռնկված հրդեհը 14:0331 Օգս, 2026
  • Միրզոյանը արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հետ այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի «Ախուրիկ» անցակետ և «Ախուրյան» կայարան 13:5431 Օգս, 2026
  • Ղրղզստանը և Չինաստանը ստորագրել են 32 փաստաթուղթ, այդ թվում՝ հավերժ բարեկամության մասին պայմանագիր 13:4331 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Իլհամ Ալիևի հետ հանդիպումից 13:3731 Օգս, 2026
  • Ստորագրվել է Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի շրջանակում Համայնքային զարգացման համաձայնագիրը. համայնքներին տարեկան 7-9 մլն դոլար կտրամադրվի 13:3331 Օգս, 2026
  • Ընդդիմության հաղթանակը կլինի վերջի սկիզբը. Նեթանյահու 13:2731 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն հարվածել է Իրանին 13:2131 Օգս, 2026
  • Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 13:2031 Օգս, 2026
  • Բիշքեկում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը 13:0731 Օգս, 2026
  • Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է Շիրակի մարզի Բավրա և Լոռու մարզի Մեծավան գյուղերում 13:0631 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները Մալիշկա բնակավայրում կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից անասնագոմեր 13:0231 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Վարչապետը Բիշքեկում է. սպասվում են հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ 13:0031 Օգս, 2026
  • Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի պատվիրակությանը 12:5731 Օգս, 2026
  • Հանդիպում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 12:5231 Օգս, 2026
  • Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով 12:4431 Օգս, 2026
  • Հարևանների միջև վիճաբանություն է եղել. գործի է դրվել գազային ատրճանակ 12:3431 Օգս, 2026
  • Վանաձորում կասեցվել է տոմատի մածուկի արտադրամասի արտադրական գործունեությունը 12:2431 Օգս, 2026
  • ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները շատացել են 12:1331 Օգս, 2026
  • Յուրաքանչյուր ընտանիք ունի իր հարազատի ճակատագրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու ակնկալիք. ՄԻՊ-ը՝ Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ 11:5431 Օգս, 2026
  • Իրանի արձագանքը Լարակ կղզում ԱՄՆ-ի հարվածին 11:3131 Օգս, 2026
  • Երկօրյա աշխատանքային այցով ժամանեցի Ղրղզստան. Նիկոլ Փաշինյան 11:2331 Օգս, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի նախապատրաստման ուղղությամբ ԱԳՆ-ի իրականացրած աշխատանքները 11:0331 Օգս, 2026
  • Ուրախ եմ, որ առաջիկայում Երևանում առիթ կունենանք քննարկելու երկկողմ օրակարգի զարգացմանն առնչվող հարցերը. ՀՀ վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին 10:4331 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում արտակարգ դեպքերի և պատահարների ընդհանուր թիվը նվազել է․ ՆԳՆ 10:3931 Օգս, 2026
  • Վստահ եմ՝ համատեղ ջանքերով կշարունակենք զարգացնել Հայաստանի և Ղրղզստանի միջև քաղաքական երկխոսությունը. Խաչատուրյանը՝ Ժապարովին 10:2831 Օգս, 2026
  • Իրանը և Միացյալ Նահանգները փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց․ առևտրային պատժամիջոցներ են սահմանվել 10:2231 Օգս, 2026
  • Դեսպանահավաքին ներկայացվել են Կառավարության 2026-31թթ․ տնտեսական քաղաքականության առանցքային առաջնահերթություններն ու ծրագրերը 10:2031 Օգս, 2026
  • ԱՍՀ նախարարությունը երեխաներին տրամադրում է ցերեկային խնամքի ծառայություններ․ ովքեր են շահառու 10:1331 Օգս, 2026
  • Լուրեր 10։00 | Պրոցեսը դյուրացվել է. քաղաքացիության դիմումներն ընդունվում են առցանց 10:0031 Օգս, 2026
  • Ջրալցումներ, անձրևաջրերում արգելափակված մեքենաներ, էլեկտրական լարերի կարճ միացումներ․ հորդառատ անձրևի հետևանքները Երևանում 09:4931 Օգս, 2026
  • Կառավարության ծրագրին, ՀՀ տնտեսական զարգացման առաջնահերթություններին նվիրված քննարկումներ են անցկացվել 09:2531 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:0131 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:3231 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն 08:0031 Օգս, 2026
  • Անսթափ վիճակում գտնվող 28-ամյա կինը դանակահարել և սպանել է 43-ամյա տղամարդուն. ՆԳՆ ոստիկանություն 23:5030 Օգս, 2026
  • «Սևանի շուրջը» երկօրյա հեծանվարշավը՝ ամփոփ. վարչապետը տեսանյութ է հրապարակել 23:1130 Օգս, 2026
  • ԱԳ նախարարը մի շարք գործընկերների պարգևատրել է ճգնաժամային իրավիճակում ՀՀ քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու համար 22:2130 Օգս, 2026
  • ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Սևանա լիճ և Տավուշի մարզ 22:0930 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ վարորդը հոսպիտալացվել է 22:0130 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015