• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Քաղաքական ուժերի սոցիալ-տնտեսական ծրագրերը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ Քաղաքական ուժերի սոցիալ-տնտեսական ծրագրերը.... 20:18
Թրամփը քննադատել է ԶԼՄ-ներին՝ Իրանի դեմ պատերազմի «կողմնակալ» լուսաբանման համար. «Հարևաններ» Թրամփը քննադատել է ԶԼՄ-ներին՝... 19:36
Օրը՝ 60 վայրկյանում | 27.05.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 27.05.2026 20:16
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մայիսի 28-ը մեր պատմության այն հանգրվաններից է, որը հիշեցնում է, որ պետականությունը միայն պատմական ժառանգություն չէ, այն ամենօրյա պատասխանատվություն է․ ՀՀ նախագահ
Քաղաքականություն
09:1128 Մայ, 2026

Մայիսի 28-ը մեր պատմության այն հանգրվաններից է, որը հիշեցնում է, որ պետականությունը միայն պատմական ժառանգություն չէ, այն ամենօրյա պատասխանատվություն է․ ՀՀ նախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ուղերձ է հղել Հանրապետության օրվա առթիվ։

Ուղերձում ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի՝ Մայիսի 28-ի առթիվ։
 
1918 թվականի այս օրը հայ ժողովուրդը, հաղթահարելով պատերազմի, ցեղասպանության և պետականազրկման ծանրագույն հետևանքները, վերականգնեց իր անկախ պետականությունը։ Դարերի ընդմիջումից հետո ստեղծված Հայաստանի Առաջին Հանրապետությունը ոչ միայն քաղաքական իրողություն էր, այլև ազգային կամքի, ինքնության պահպանման և ապագայի հանդեպ հավատքի վերածնունդ։
 
Առաջին Հանրապետության հիմնադրումը տեղի ունեցավ բացառիկ ծանր պայմաններում։ Գոյաբանական սպառնալիքների, մարդկային ու նյութական ահռելի կորուստների պայմաններում մեր ժողովուրդը կարողացավ ձևավորել պետական կառավարման համակարգ, ազգային բանակ, դիվանագիտական հարաբերություններ և միջազգային ներկայություն։
 
Թեպետ Առաջին Հանրապետության գոյությունը տևեց ընդամենը երկու տարի, դրա պատմական նշանակությունն անհամեմատ ավելի լայն ու խորքային է։ Այն դարձավ հայկական պետականության վերածննդի հիմքը և անկախ ապրելու մեր ժողովրդի կամքի կենսունակության ամենախոսուն ապացույցը։
 
Մայիսի 28-ը մեր պատմության այն հանգրվաններից է, որը հիշեցնում է, որ պետականությունը միայն պատմական ժառանգություն չէ։ Այն ամենօրյա պատասխանատվություն է՝ պահանջող քաղաքական հասունություն, ազգային ինքնագիտակցություն և հանրային համերաշխություն։
 
Այսօր ևս Հայաստանը կանգնած է բարդ և վճռորոշ մարտահրավերների առաջ։ Մեր ինքնիշխանության ամրապնդումը, պետական ինստիտուտների կայուն զարգացումն ու անվտանգ ապագայի կառուցումը պահանջում են հավաքական պատասխանատվություն և պետական մտածողություն։ Մեր պատմական փորձը վկայում է, որ հայ ժողովուրդը կարողացել է հաղթահարել ամենածանր փորձությունները, երբ առաջնորդվել է միասնականության, փոխադարձ հարգանքի և ազգային համախմբման սկզբունքներով։
 
Առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարևոր փորձություն են լինելու մեր ժողովրդավարության, պետական համակարգի կայունության և հանրային հասունության համար։ Դրանք պետք է դառնան ազատ կամարտահայտման, օրենքի գերակայության և քաղաքական մշակույթի ամրապնդման հերթական հաստատումը։ Ժողովրդավարական պետության ամրությունը սկսվում է քաղաքացու պատասխանատու մասնակցությունից և հանրային վստահության պահպանությունից։
 
Այս օրը մեզ ևս մեկ անգամ հիշեցնում է, որ անկախությունն ու պետականությունը ձեռք բերված և անփոփոխ արժեքներ չեն, այլ դրանք պահպանելու, ամրապնդելու և հաջորդ սերունդներին փոխանցելու շարունակական հանձնառություն են։
 
Մաղթում եմ, որ համերաշխության, պատասխանատվության և պետական մտածողության շնորհիվ կարողանանք հաղթահարել մեր առջև ծառացած բոլոր դժվարությունները և կառուցել անվտանգ, խաղաղ ու արժանապատիվ ապագա։
 

Տոնդ շնորհավո՛ր, Հանրապետություն:»

Դիտումների քանակ101
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Կանգնած ենք պատմական առաքելության առաջ, սկսել ու շարունակում ենք կառուցել պետություն, որտեղ կենացային խաղաղությունը վերածվել է իրական ու տեսանելի խաղաղության․ Սիմոնյան 09:4228 Մայ, 2026
  • Լուրեր. Հատուկ թողարկում | Զորահանդես՝ նվիրված Հանրապետության օրվան | 28.05.2026 09:4028 Մայ, 2026
  • Մայիսի 28-ը մեր պատմության այն հանգրվաններից է, որը հիշեցնում է, որ պետականությունը միայն պատմական ժառանգություն չէ, այն ամենօրյա պատասխանատվություն է․ ՀՀ նախագահ 09:1128 Մայ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 09:0228 Մայ, 2026
  • Աշտարակի խճուղում ավտոմեքենա է այրվել 08:5428 Մայ, 2026
  • Զորահանդեսին կհնչի թնդանոթի 3 կրակոց, տեղի կունենա ՀՀ ԶՈՒ ավիացիայի թռիչք․ ՊՆ 08:3628 Մայ, 2026
  • Նախագահ Թրամփին շնորհակալ եմ բարձր գնահատականի և բարեկամական խոսքերի համար․ Նիկոլ Փաշինյան 08:1728 Մայ, 2026
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ լավ ընկեր և առաջնորդ, իր երկիրը դարձնում է ուժեղ, հարուստ և շատ անվտանգ․ Թրամփ 08:1028 Մայ, 2026
  • Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին հանրապետության ստեղծման օրն է 08:0328 Մայ, 2026
  • Ոչ ոք այլևս չի կարող տանել ձեր զահլան, այն կշռում է 500 կգ. «Բոլորին դեմ եմ»-ը զահլայի արձան բացեց 01:0928 Մայ, 2026
  • Հունիսի 1-ին հայկական Eleveight AI-ը կգործարկի աշխարհում եզակի՝ NVIDIA Blackwell B300 չիպերով աշխատող ԱԲ տվյալային կենտրոնը․ Հայրապետյան 01:0528 Մայ, 2026
  • «Մի մարդ իմացավ՝ վարի ենք». ԲՀԿ-ականները ընտրակաշառք են բաժանել ու փորձել «չբռնվել» 00:4928 Մայ, 2026
  • Ժամանակավոր կառավարման շրջանում ՀԷՑ ֆինանսական պարտավորությունները նվազեցվել են 50 մլն դոլարով 00:3028 Մայ, 2026
  • Վեց հիմնական քայլ՝ էներգետիկ կոլապսից փրկվելու համար. Համաշխարհային տնտեսական ֆորումի հոդվածը 00:1428 Մայ, 2026
  • Երևանի մետրոպոլիտենը հունիսի 1-ին բոլոր փոքրիկներին սիրով հրավիրում է «Բարեկամություն» կայարան 23:4827 Մայ, 2026
  • Գերիների հարցը, Նոյի կինն ու երեխաները. Ծառուկյանը վարչապետի թեկնածու է ու չէ 23:3627 Մայ, 2026
  • Քանի մարդ է մասնակցել Աբովյանում տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին 23:2527 Մայ, 2026
  • Հայաստանը երբեք չի խախտել ԵԱՏՄ կանոնները. Օվերչուկ 23:1227 Մայ, 2026
  • Տարածվող տեղեկատվությունը, թե ՌԴ-ն որոշել է ընթացիկ տարում ամբողջությամբ դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը, իրականությանը չի համապատասխանում․ ՍԱՏՄ 22:5827 Մայ, 2026
  • ՆԳՆ-ի անունից մոլորեցրել են մարդկանց ու գումար շորթել 22:4527 Մայ, 2026
  • Կրեմլից համակարգվող Լազարյան ակումբը փորձում է ազդել ԱԺ ընտրության արդյունքի վրա. նոր փաստաթղթեր 22:3527 Մայ, 2026
  • Այժմ տեսնում ենք Հայաստանի հետ նոր ու հրաշալի հարաբերությունների ձևավորում․ Ռուբիո 22:1627 Մայ, 2026
  • Հարցազրույց Էդմոն Մարուքյանի հետ 22:0527 Մայ, 2026
  • Նոր սերնդի տեխնոլոգիական նորարարությունները 21:4827 Մայ, 2026
  • Կանադացի դատավորների պատվիրակությունը Հայաստանում է․ քննարկման առանցքում անչափահասների արդարադատությունն է 21:3027 Մայ, 2026
  • Ներառական կառավարումը՝ կրթական համակարգի կարևոր բաղադրիչ 21:1327 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Նոր զինանշանից մինչև ընտրակաշառքներ և ընտրությունների վրա ազդելու ռուսական հետք 21:0027 Մայ, 2026
  • Մայիսի 27-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5727 Մայ, 2026
  • Երևանում մեկնարկել է գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի Եվրոպայի առաջնությունը 20:5327 Մայ, 2026
  • Վլադիմիր Պուտինը պետական այցով ժամանել է Ղազախստան 20:4827 Մայ, 2026
  • Հայաստանը ստացել է ՌԴ էներգետիկայի նախարարի նամակը ու ըստ անհրաժեշտության կարձագանքի. ԱԳՆ 20:4127 Մայ, 2026
  • Զելենսկին նամակ է ուղարկել Թրամփին՝ խնդրելով Patriot հրթիռային զինամթերք 20:4027 Մայ, 2026
  • Մշակութային նոր հասցե՝ Բերդ համայնքում 20:3327 Մայ, 2026
  • ՊՆ բյուջեն 2018-ի համեմատ աճել է գրեթե 130%-ով՝ հասնելով 563.1 միլիարդ դրամի. Կառավարություն 20:2527 Մայ, 2026
  • ԱՄՆ-ը զգալիորեն կրճատելու է ՆԱՏՕ-ում իր ռազմական ներդրումը. Der Spiegel 20:2227 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 27.05.2026 20:1627 Մայ, 2026
  • ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության գրանցումը. հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի 20:1027 Մայ, 2026
  • Զորահանդեսի նախաշեմին կանխատեսելի էր, որ ապատեղեկատվության «հրավառություն» է լինելու. Պապիկյանը հայտնում է իրեն վերագրվող ապատեղեկության մասին 20:0527 Մայ, 2026
  • Հունգարիայի խորհրդարանը չեղյալ է հայտարարել երկրի դուրս գալը ՄՔԴ-ի իրավասությունից 19:5927 Մայ, 2026
  • 10 տարի ծառայող պայմանագրային զինծառայողը աշխատավարձից բացի կստանա նաև 10 մլն դրամ պատվովճար 19:4827 Մայ, 2026
  • Բանտային համակարգը՝ 2018-ի հեղափոխությունից հետո 19:3927 Մայ, 2026
  • Ֆրանսիայում սկսվել է Ալիևի քննադատի դեմ մահափորձի գործով դատավարությունը 19:2827 Մայ, 2026
  • Հերթական հերքումը հրապարակել է Euronews-ը. Նազելի Բաղդասարյանը՝ ապատեղեկատվական արշավների մասին 19:2027 Մայ, 2026
  • Պետբյուջեում վերաբաշխում կկատարվի. կապահովվի մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շինաշխատանքների կատարումը 19:1227 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիսի 27. 2026 19:0427 Մայ, 2026
  • Ընտրական հանցագործությունների վերաբերյալ ապրիլ-մայիսին նախաձեռնվել է 79 քրեական վարույթ, 38 անձի նկատմամբ հարուցվել հանրային քրեական հետապնդում 18:5627 Մայ, 2026
  • ԱՄՆ-ն Ռուսաստանի փոխարտգործնախարարին վիզա չի տրամադրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համար 18:5527 Մայ, 2026
  • Համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները. ՆԳՆ 18:4627 Մայ, 2026
  • Էդուարդ Հակոբյանը և ԱՄՀ առաքելության ներկայացուցիչներն առանձնացրել են ՊԵԿ կարողությունների զարգացմանը միտված համագործակցության ուղղությունները 18:3927 Մայ, 2026
  • Կսահմանվեն ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները 18:3027 Մայ, 2026
  • Հոբելյանական հանձնաժողովը քննարկել է Աճառյանի 150-ամյակի միջոցառումների ծրագիրը 18:2327 Մայ, 2026
  • Հայաստանը դիվիդենտներ է ստանում ԵԱՏՄ-ին անդամակցությունից. Պեսկով 18:1527 Մայ, 2026
  • Բարաբաթումի եկեղեցին բացել է դռները հավատացյալների առջև 18:0727 Մայ, 2026
  • Կխթանվեն վարձակալների կողմից պետական սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ օգտագործումն ու դրա արժեքի բարձրացումը 17:5827 Մայ, 2026
  • Փրկարարներն Հրազդանում օգնել են քաղաքացիներին շենքից դուրս գալ և ջրահեռացման աշխատանքներ են իրականացրել 17:5127 Մայ, 2026
  • Հայկական ձեռնարկություններում «Ռոսսելխոզնադզոր»-ի հետ համատեղ իրականացված ստուգումներն ավարտվել են. ՍԱՏՄ 17:4427 Մայ, 2026
  • Քրեական ոստիկանների աշխատանքի արդյունքում առգրավվել է մոտ 10 կիլոգրամ մարիխուանա 17:3627 Մայ, 2026
  • «Խելացի» ակնոցը՝ տեսողության խանգարումներով անձանց օգնական 17:2827 Մայ, 2026
  • Մարզպետների աշխատակազմերին գումար կհատկացվի սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար 17:1927 Մայ, 2026
  • ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը և ԱՄՆ Աստվածաշնչի թանգարանի նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները 17:0927 Մայ, 2026
  • Լուրեր 17։00 | Փորձաշրջան և բալային սահմանափակում․ վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգավորում 17:0027 Մայ, 2026
  • Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի. Օվերչուկ 16:5727 Մայ, 2026
  • Պետգույքի կառավարման կոմիտեին կամրացվեն Ծառուկյանի ընտանիքին առնչվող որոշ գույքեր 16:5027 Մայ, 2026
  • Կպարզեցվի ԱԲ կենտրոնների կառուցման նպատակով իրականացվող շինարարությունների ընթացքը 16:4327 Մայ, 2026
  • Կայացել է հայ առաջին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի հուշամրցաշարը 16:3827 Մայ, 2026
  • Թրամփի «Խաղաղության խորհուրդը» դոնորներից միջոցներ չի ստացել. FT 16:3427 Մայ, 2026
  • «Արամ Խաչատրյան» համերգասրահի երգեհոնը կհիմնանորոգվի Կառավարության ֆինանսավորմամբ 16:1427 Մայ, 2026
  • Տեխնոլոգիաները՝ ի նպաստ կրթության. ուսուցչական համաժողովին մասնակցել է 700 մանկավարժ 16:0327 Մայ, 2026
  • «20 մանեթ կտաս քվորդ, մենք էլ կընտրենք Դոդին». ՀԿԿ-ն նոր ձայնագրություն է հրապարակել 15:5227 Մայ, 2026
  • Դավթաշենի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպքեր են բացահայտել 15:4227 Մայ, 2026
  • Մայիսի 28-ին` Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի ընթացքում, հնչելու են թնդանոթի կրակոցներ. ՊՆ 15:3227 Մայ, 2026
  • Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն 15:2527 Մայ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունն ամփոփել է Ռուբիոյի այցը Հայաստան 15:1427 Մայ, 2026
  • Սպասվում է ջրի ելքերի մեծացում. ՓԾ-ն հորդորում է խուսափել գետերի հարակից գոտիներին մոտ գտնվելուց 15:0327 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | Մինչև 5 մլն դրամ. սահմանվել են «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պատվովճարի չափերը 15:0027 Մայ, 2026
  • ՀՌՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Նուռ» և «Արմա ԹիՎի» ՍՊԸ-ներին տրամադրված լիցենզիաները 14:5027 Մայ, 2026
  • Մայիսի 29-30-ն ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ 14:4127 Մայ, 2026
  • Վաղը մարզերից եկող ճանապարհները չեն փակվի․ ՊՆ-ն հերքում է տարածվող լուրերը 14:2727 Մայ, 2026
  • ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը. Թրամփ 14:2227 Մայ, 2026
  • ՀԷՑ-ի կողմից միջազգային բանկերի նկատմամբ ունեցած վարկային պարտավորություններից ևս շուրջ 9 մլն դոլարի չափով մարում կատարեցինք. Ռոմանոս Պետրոսյան 14:0827 Մայ, 2026
  • ՆԳ նախարարի գլխավորությամբ կայացել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության մշտադիտարկման միջգերատեսչական խորհրդի նիստը 13:4227 Մայ, 2026
  • ԱՄՆ-ն ցանկանում է միգրանտների «ապաստարան քաղաքներին» արգելել ընդունելու միջազգային չվերթեր 13:2827 Մայ, 2026
  • Արփա, Որոտան, Հրազդան, Ազատ և Վեդի գետերի ավազաններում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում. ՇՄՆ 13:2127 Մայ, 2026
  • ԱՄՆ-ն պատրաստում է Իրանում ռազմական թիրախների նոր ցուցակ՝ լարվածության սրման դեպքում. NBC 13:1527 Մայ, 2026
  • Պետական մարմինների շտեմարանների միջև տվյալների փոխանցումը 2027-ի հուլիսի 1-ից կիրականացվի X-Road-ով 13:0827 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Զինանշանի նախկին տարբերակում առկա էր դրոշի պատկերման կոպտագույն սխալ. ՊՆ | 27.05.2026 13:0027 Մայ, 2026
  • Մենք կունենանք հուշանվերների նոր վաճառասրահներ Պատմության թանգարանում, Պատկերասրահում. Անդրեասյան 12:5927 Մայ, 2026
  • Ընտրակաշառքի գործ Մասիսում․ Արբատ գյուղից «Ուժեղ Հայաստանի» 8 կողմնակիցները տարվել են Հակակոռուպցիոն կոմիտե 12:5227 Մայ, 2026
  • Մեկ անձ կալանավորվել է՝ ավելի քան 13 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար․ վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է 12:5027 Մայ, 2026
  • Դիլիջան-Իջևան ճանապարհից Պարզ լիճ տանող հատվածում երթևեկությունը կսահմանափակվի 12:4327 Մայ, 2026
  • Սեպտեմբերի 21-ին Բեռլինի թանգարանի հետ համատեղ ցուցադրություն կա պլանավորված Պատմության թանգարանում. Ժաննա Անդրեասյան 12:3727 Մայ, 2026
  • Դիլիջանում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլը 12:3127 Մայ, 2026
  • Առաջին անգամ վարորդական իրավունքից զրկված անձը 1 տարի անց կարող է ստանալ այն՝ առանց քննությունների և 50 հազար դրամ վճարելով 12:2227 Մայ, 2026
  • Մեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհայտ կորած. ՆԳՆ 12:1227 Մայ, 2026
  • Միջինում նախատեսում ենք թանգարանային ոլորտի աշխատակիցների վարձատրության 57 տոկոս աճ. ԿԳՄՍ նախարար 12:0427 Մայ, 2026
  • 4 հայ բռնցքամարտիկ Բաթումում ընթացող մրցաշարի եզրափակչում են 11:5927 Մայ, 2026
  • Թանգարաններ այցելությունների թիվը 40 տոկոսով աճել է. 2025-ին գրանցվել է 1 մլն 353 հազար այցելություն 11:5327 Մայ, 2026
  • Լատվիան և Լիտվան կանչել են Ռուսաստանի դեսպաններին նոր սպառնալիքների պատճառով 11:4727 Մայ, 2026
  • Հայաստանը ՌԴ-ից վառելիքի և չմշակված ադամանդի մատակարարումների համաձայնագրի չեղարկման սպառնալիքով որևէ նամակ չի ստացել 11:4227 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» հավաքին մասնակցելու համար ստացել են 15.000-ական դրամ գումար. երկու անձ կալանավորվել է 11:4027 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015