ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը մայիսի 26-27-ը Պետական եկամուտների կոմիտեում հանդիպումներ է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ներկայացուցիչների և հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի հետ։ Այդ մասին տեղեկանում ենք նրա Ֆեյսբուքի էջից:
«Ողջունելով գործընկերներին՝ բարձր եմ գնահատել մեր երկարամյա համագործակցությունը և ԱՄՀ առանցքային դերը ՊԵԿ-ի հարկային և մաքսային բարեփոխումների գործընթացում:
Քննարկմանն անդրադարձ ենք կատարել 2026 թվականի սեպտեմբերին նախատեսվող ԱՄՀ առաքելությունների այցին, որի շրջանակում նախատեսում ենք FITAS գործիքի կիրառմամբ իրականացնել հարկային մարմնի և վերջինիս կարողությունների գնահատում:
Միաժամանակ առանձնացրել ենք հետագա համագործակցության այն ուղղությունները, որոնք միտված են ՊԵԿ կարողությունների զարգացմանը՝ ներառյալ կարգապահության ռիսկերի համակարգի կատարելագործումը, կրիպտոարժույթների և այլ թվային ակտիվների հարկման համակարգի ներդրումը, ինչպես նաև մաքսային և հարկային համակարգերի համագործակցության ու գործառույթների ինտեգրմանն ուղղված տեխնիկական աջակցության հնարավորությունները»,- նշված է գրառման մեջ։