Գործադիրն ընդունել է առանց քննությունների վարորդական իրավունքը վերականգնելու մասին նախագիծը: Ներկայում վարորդական իրավունքը վերականգվում է քննությունների միջոցով:
Ընդունված նախագծով վարելու իրավունքից զրկման ժամկետի ավարտից հետո քաղաքացիները կկարողանան դիմել և վճարելով 50 հազար դրամ պետական տուրքը, ստանալ 6 բալ ու վարելու իրավունքը վերականգնել առանց քննությունների: Սա ընդամենը մեկ անգամ: Երկրորդ և հաջորդ անգամ զրկվելու դեպքում վարորդական իրավունքը կվերականգնվի բացառապես քննությունների միջոցով: Կառավարության այսօրվա նիստի մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում: