Միացյալ Նահանգները Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Ալիմովին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը մասնակցելու համար։ Վիզայի մերժումը ստացվել է՝ չնայած Ռուսաստանի բոլոր ջանքերին՝ ՏԱՍՍ-ին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
Նրա խոսքով ՝ ՌԴ-ն Վաշինգտոնի որոշումը դիտարկում է որպես ՄԱԿ-ի կենտրոնական հաստատությունների մասին համաձայնագրի շրջանակում ստանձնած պարտավորությունների խախտում: Այն պարտավորեցնում է ապահովել անդամ երկրների բոլոր պաշտոնատար անձանց մուտքը համաշխարհային կազմակերպության կենտրոնակայան:
Ավելին՝ Մոսկվան այդ որոշումն անհարգալից ժեստ է համարել Անվտանգության խորհրդում Չինաստանի նախագահության և ՄԱԿ-ի կանոնադրության քննարկվող թեմայի նկատմամբ՝ հավելել է Նեբենզյան։
ՌԴ ԱԳ փոխնախարարը ծրագրում էր մասնակցել Նյու Յորքում կայանալիք նիստին՝ Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հրավերով, որը մայիսի 1-ից նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: