«Անցյալ գիշեր իմ այցելած վայրերից մեկը Հայաստանն էր, որտեղ նախաստորագրեցի «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի պայմանագիրը: Սա այն խաղաղության գործարքի առանցքային հենասյունն է, որին Դուք կարողացաք հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև»,-ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ նշել է ԱՄՆ պետքարտուղար Մարոկ Ռուբիոն։
«Բացի այդ, մենք Հայաստանի հետ ստորագրեցինք նաև կրիտիկական օգտակար հանածոների մասին փոխըմբռնման հուշագիր և ռազմավարական ներգրավվածության ևս մեկ հուշագիր: Այսպիսով, սա պարզապես հիշեցում է ևս մեկ պատերազմի մասին, որը Դուք օգնեցիք կարգավորել, պարոն նախագահ: Իսկ այժմ մենք տեսնում ենք Հայաստանի հետ նոր ու հրաշալի հարաբերությունների ձևավորում, որոնք իսկապես լճացած էին շատ երկար ժամանակ: Այնպես որ, այդ ճակատում ևս մենք լավ ենք առաջ գնում»,-նշել է նա:
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ-ում Մարկո Ռուբիոն և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային
համաձայնագիրը, ինչպես նաև 2 երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության
կանոնադրությունը և հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային
հուշագիրը։