Մայիսի 30-ին անցկացվելիք «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարի շրջանակում ժամը 8-ից մինչև ժամը 13:00-ն Դիլիջան-Իջևան ավտոճանապարհից դեպի Պարզ լիճ տանող հատվածում երթևեկությունը կսահմանափակվի։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
«Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- ասվում է հաղորդագրությունում: