Այսօր ռուս-ուկրաինական պատերազմի երրորդ տարելիցն է: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը պատերազմը երեք փուլի է բաժանում և նշում, որ ռազմի դաշտում իրենց առջև դրած նպատակին չեն կարողանալու հասնել ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ուկրաինան: Իսկանդարյանի կարծիքով՝ ելքը հարկավոր է փնտրել բանակցության սեղանի շուրջ, իսկ տարածքները գնահատել ոչ թե սոսկ քառակուսի կիլոմետրերով, այլ դրանց ռազմավարական նշանակությամբ:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում։