• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Տարվա մեծ մասն աշխատում եմ Եվրոպայում, բայց իմ բոլոր ծրագրերը կապված են ՀՀ-ի հետ. Գալստյան Տարվա մեծ մասն աշխատում... 20:42
Օրակարգում ԱՄՆ-Եվրոպա խնդիրներն են Օրակարգում ԱՄՆ-Եվրոպա խնդիրներն են 19:47
Օրը՝ 60 վայրկյանում | 21.02.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 21.02.2026 20:37
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 22:5423 Մայ, 2023

Ընդդիմությունը պահանջում է վարչապետի հայտարարությունները քննարկելու համար ԱԺ լսում անցկացնել

Խորհրդարանական ընդդիմությունը պահանջում է Ազգային ժողովում լսումներ հրավիրել՝ Հայաստանի և Արցախի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները քննարկելու և գնահատական տալու օրակարգով: Ազգային ժողովի նիստի մեկնարկին առաջարկը հնչեցրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորեց համապատասխան նախաձեռնությամբ հանդես գալ, Մինասյանն արձագանքեց՝ դրանք սովորաբար մերժվում են խորհրդարանական մեծամասնության կողմից, առաջարկեց ԱԺ նախագահին օգտվել օրենքի ընձեռած հնարավորությունից և սեփական նախաձեռնությամբ լսումներ հրավիրել:

Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Ներկայացրեք ձեր նախաձեռնությունը, մենք կքննարկենք, եթե Ձեզ հետաքրքրում է անձնապես իմ կարծիքը, ես ամբողջությամբ կիսում եմ վարչապետի՝ երեկ հնչեցրած կարծիքները:

«Տարօրինակ է, որ ժողովրդավարական հռչակված երկրում ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմինն օրակարգում չի ներառում հայ ժողովրդի համար բախտորոշ հարցերի քննարկումը», - ի պատասխան շեշտեց Արծվիկ Մինասյանը:

Վարչապետ Փաշինյանն իր ասուլիսում հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` 86 600 քառակուսի կմ տարածքով՝ Արցախը, Տիգրանաշենը և Տավուշի անկլավները ներառյալ, եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի 29 800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը, որի մեջ մտնում է նաև այս պահին ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արծվաշենը:

ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՔՆՆԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ

Արդեն օրակարգային հարցերում քննարկվեց քննիչների աշխատավարձերի բարձրացման հարցը: Գործադիրն առաջարկում է շուրջ 1000 քննիչի վճարել ամսական հավելում՝ դրույքաչափի 92 տոկոսին համարժեք, բյուջեից հավելյալ 2.6 մլրդ դրամ կպահանջվի: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանի խոսքով՝ քննիչները չափազանց ծանրաբեռնված են աշխատում՝ մինչդատական վարույթների շուրջ 95 տոկոսը քննվում է Քննչական կոմիտեում:

Այվազյանի խոսքով՝ կառույցից մասնագետների արտահոսք է նկատվում, ներկայում սկսնակ քննիչի աշխատավարձը՝ ամենացածր գործակցով, մոտ 300 հազար դրամ է, հավելումներով 570 հազար դրամ կդառնա:

Արսեն Այվազյան (ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ) - Այս ռիսկայնությամբ, գերծանրաբեռնվածությամբ պայմանավորված, սոցիալական երաշխիքների ցածր լինելով, աշխատավարձի ցածրությամբ` ունենում ենք մեծ արտահոսք և պակաս գրավչություն: Այսօր բուհերի լավագույն ուսանողները ձգտում են այլ աշխատանքների, քան քննչական կոմիտեում աշխատանքի անցնելն է, որովհետև նրանց ավելի բարձր վարձատրությամբ աշխատանքներ են առաջարկվում

Խորհրդարանական 2-րդ ուժի պատգամավոր Գեղամ Մանուկյանը կառավարության նախագիծը «քաղաքական պատվեր կատարողների աշխատավարձ բարձրացնելու» օրենք որակեց, հիշեցրեց, որ քննիչները մեղադրում էին ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրվի որդուն՝ Իգոր Խաչատուրովին և առաջին ազատամարտի, քառօրյայի մասնակից Գեորգի Արիստակեսյանին, սակայն նրանք դատարանում արդարացվեցին:

Գեղամ Մանուկյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորականների աշխատավարձը բարձրացնելն ատեստացիայով է, շուրջ 3000 հարց զինվորականը պետք է անգիր անի, որ աշխատավարձը բարձրացվի, բայց այսպես քննիչների աշխատավարձն ուզում են բարձրացնել:

Կառավարող ուժից Արմեն Խաչատրյանն արձագանքեց: Շեշտեց՝ կողմ է նախագծին, քանի որ քննչական ապարատն այսօր դարձել է որակյալ կադրեր պատրաստող դպրոց, որտեղ 5-6 տարի աշխատելուց հետո մասնագետները սկսում են փաստաբան աշխատել՝ ավելի շատ գումար վաստակելու համար:

Արմեն Խաչատրյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Օրինակ է բերում ու ասում՝ քննիչը գործը տարավ դատարան, բայց դատարանը բաց թողեց: Ինչքան օրինակ բերեց, պարզվեց` դատարանը բաց է թողել, բա եթե պետությունը խառնված է դատաքննչական մարմինների գործերին, ուղղորդում, պատվերներ է տալիս, էդ ո՞նց է, որ դատարանը բաց է թողնում: Սա արդյոք չի նշանակում, որ դատարանը գործում է անկախ և ազատ: Իսկ եթե պետությունը ցանկություն ունենար ամբողջությամբ խառնվել այս գործերին, ուղղորդել, հաստատ դատարանները բաց չէին թողնելու այդ մարդկանց:

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ»

Գևորգ Պապոյանը «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը ներկայացրեց: Կառուցապատողը հասանելիություն չի ունենա գնորդի վճարած գումարի 75 տոկոսին, քանի դեռ նորակառույցի ավարտական ակտը չկա, մանրամասնեց նախագծի հեղինակը:

Ըստ Պապոյանի՝ հնարավոր տնտեսական ցնցումների ժամանակ քաղաքացին այս օրենքով պաշտպանված կլինի, այսինքն, եթե մարդը բնակարան է գնել 8-րդ հարկում, սակայն շենքի այդ հարկը դեռ կառուցված չէ, կառուցապատողն իրավունք չունի գումարի 100 տոկոսն օգտագործել:

Գևորգ Պապոյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Մարդու սեփականության վկայականը քանի դեռ չի հանձնվել, հնարավորություն չկա օգտագործելու գնորդի վճարած գումարի 75 տոկոսից ավելին, այսինքն՝ 75 տոկոսից ավելին սառած է մնալու հաշվի վրա, եթե այնպես ստացվի, որ կեսից կանգնի շենքի շինարարությունը, ապա մարդը բանկում սառեցրած ունի դեռ 75 տոկոս գումար, որով հնարավոր է այդ շենքի շինարարությունն ավարտել և բնակարանները հանձնել:

Խորհդարանականները քննարկեցին նաև ջրային պարեկների ծառայության ներդրման հարցը, նաև գլխադասային հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած 2 հարց: Կառավարող մեծամասնությունն այս նախագծերին դեմ կքվեարկի՝ դրանք մշակման ուղարկելու նատակով:

Հեղինակ` Անի Օհանյան

Դիտումների քանակ38
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հոբելյանական տարի․ Հովհաննես Շարամբեյան 00:3322 Փտր, 2026
  • ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը հանդիպել է Հնդկաստանի էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարարին 23:5721 Փտր, 2026
  • Հերթական ֆինանսական բուրգն է տարածվում հայկական սեգմենտում, այս անգամ gxmcoin անվանումով․ ՆԳՆ 23:4321 Փտր, 2026
  • Խնդիրները հիմնականում տեխնիկական են. ապահովագրական առողջապահությունը՝ կամավորների գնահատմամբ 23:3321 Փտր, 2026
  • Միսաք և Մելինե Մանուշյանների ոգեկոչումը մեզ հիշեցնում է, որ ազատությունը երբեք վերջնականապես ձեռք բերված չէ․ դեսպան 23:2421 Փտր, 2026
  • Ագարակավանի վթարային դպրոցի փոխարեն նորն է կառուցվում. մարզպետը լավատես է՝ ժամանակին կավարտեն 23:1121 Փտր, 2026
  • Մամիկոն Խաչատրյանն արծաթե մեդալ է նվաճել Կոտբուսում ընթացող աշխարհի գավաթի ժամանակ 22:5921 Փտր, 2026
  • Գերմանիայում անցկացվող աշխարհի գավաթի ժամանակ Հայաստանը ներկայացնող Արթուր Ավետիսյանն առաջին տեղն է զբաղեցրել 22:4621 Փտր, 2026
  • Իրան-ԱՄՆ լարվածության նոր փուլ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4021 Փտր, 2026
  • Սլովակիան սպառնացել է դադարեցնել Ուկրաինայի արտակարգ էներգամատակարարումը 22:1821 Փտր, 2026
  • Հայատառ թուրքերեն տպագիր ժառանգությունը՝ թվային հարթակում 21:5121 Փտր, 2026
  • Բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրից օգտվելու հիմք կդառնան թվային տիրույթի տվյալները 21:3921 Փտր, 2026
  • Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ նախագահ Սեմ Սիմոնյանի հետ 21:2421 Փտր, 2026
  • Գոգավան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է․ կանխվել է հրդեհի տարածումը 21:0921 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | Հայաստանի վարկանիշի հեռանկարը կայունից՝ դրական. S&P Global Ratings-ի կանխատեսումը 21:0021 Փտր, 2026
  • Թվային նկարչություն․ համադրելով ավանդականն ու նորը 20:5721 Փտր, 2026
  • Ռուսաստանում բջջային կապը կանջատեն ԱԴԾ-ի պահանջով. Պուտինը ստորագրել է համապատասխան օրենքը 20:4621 Փտր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 21.02.2026 20:3721 Փտր, 2026
  • Հունգարիան և Սլովակիան սպառնացել են դադարեցնել Ուկրաինային էլեկտրաէներգիայի արտակարգ մատակարարումը 20:2421 Փտր, 2026
  • Քննարկվել է Վրաստանով Հայաստան ադրբեջանական նավթամթերքի տարանցումը 20:1421 Փտր, 2026
  • Իրանը դատապարտել է Իսրայելի հարվածները Լիբանանին 20:0221 Փտր, 2026
  • Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորում՝ նաև Հայաստանում 19:5121 Փտր, 2026
  • «Ակբա բանկ»-ը 2025-ին 13 մլրդ 955 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:3421 Փտր, 2026
  • Հասմիկ Քարափուլյանի երևանյան պատմությունները 19:2221 Փտր, 2026
  • Զելենսկին և Ռյուտեն քննարկել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հաջորդ եռակողմ հանդիպման նախապատրաստումը 19:0421 Փտր, 2026
  • «Հայկազյան» համալսարանը՝ հայապահպանության կարևոր օջախ Սփյուռքում 18:4921 Փտր, 2026
  • Առողջ մայրություն. հետծննդյան հոգեկան առողջության խթանում. քննարկում Գյումրիում 18:3121 Փտր, 2026
  • Հրդեհի ահազանգ գազալցակայաններից մեկում․ հրդեհը մեկուսացվել է 18:1221 Փտր, 2026
  • Հարավային ճակատում հակահարձակման ենք անցել. Զելենսկի 17:5921 Փտր, 2026
  • Թրամփի վարչակազմը նախատեսում է վերաբացել Դամասկոսում ԱՄՆ դեսպանությունը 17:4121 Փտր, 2026
  • Plug and Play Armenia-ն Երևանում անցկացրեց իր երկրորդ միջազգային ցուցահանդեսը՝ ներկայացնելով բարձր աճ ունեցող 19 ստարտափ 17:2421 Փտր, 2026
  • Ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները 17:0921 Փտր, 2026
  • Լուրեր 17:00 | 9 մլն դրամը հայտնաբերվել է մեքենայում. ՊԵԿ երկու աշխատակցի կաշառքի գործը | 21.02.2026 17:0021 Փտր, 2026
  • Կաշառք ստանալիս ձերբակալված ՊԵԿ օպերլիազորները կալանավորվել են 16:5621 Փտր, 2026
  • Ռուսաստանը շահագրգռված է ամրապնդելու փոխշահավետ համագործակցությունը Թուրքիայի հետ. ՌԴ փոխվարչապետ 16:4121 Փտր, 2026
  • Սյունիքի մարզում դադարեցվել է ֆիզիկական երկու անձանց հատկացված՝ 190 քմ և 475 քմ մակերեսով հողամասերի կառուցապատման իրավունքը․ դատախազություն 16:2421 Փտր, 2026
  • Միլիոն դրամ՝ Կառավարությունից, պատվոգիր՝ համայնքապետարանից. մեծարել են 100 տարեկան կենսաթոշակառուին 16:1821 Փտր, 2026
  • Մեծ Բրիտանիայի կառավարությունը դիտարկում է Չարլզ 3-րդ թագավորի եղբորը գահաժառանգների շարքից հանելու հարցը 16:0621 Փտր, 2026
  • Մեղվաբուծության դասընթաց տեղահանվածների համար 15:4921 Փտր, 2026
  • Կանադայում ՀՀ դեսպանը քանդակագործ Արտո Չաքմաքչյանի այրու հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները 15:3421 Փտր, 2026
  • ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի աշխատանքներին 15:2221 Փտր, 2026
  • Վրաստանը խորհրդանշական գին է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար 15:0721 Փտր, 2026
  • Արսեն Թորոսյանը հանդիպել է օնլայն տաքսիների վարորդների հետ 15:0121 Փտր, 2026
  • Ուկրաինան շանտաժի է ենթարկում Հունգարիային՝ դադարեցնելով նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով. Սիյարտո 14:4821 Փտր, 2026
  • Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 14:3321 Փտր, 2026
  • Հայաստանի իրական ՀՆԱ-ի աճը 2026 թ. կկազմի 5.3, իսկ 2027-ին՝ 4.8 տոկոս. S&P Global Ratings-ի կանխատեսումը 14:2421 Փտր, 2026
  • Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանի արևելքին 14:1421 Փտր, 2026
  • Հանդիպում հանուն խաղաղության. մարդկային ոգու և հոգևոր արժեքների միասնությունը 14:0421 Փտր, 2026
  • Լոս Անջելեսում և Ֆրեզնոյում ՀՀ հյուպատոսները քննարկել են համագործակցության հնարավորությունները 13:4621 Փտր, 2026
  • Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Բուլղարիա 13:3221 Փտր, 2026
  • Իրանի հետ լարվածության ֆոնին ԱՄՆ-ը ավելի քան 60 ռազմական ինքնաթիռ է տեղակայել Հորդանանի Մուվաֆակ Սալթի ավիաբազայում 13:0721 Փտր, 2026
  • Լուրեր 13:00 | Չի նախանձում, չի չարանում. 100-ամյա Արեգնազ Թովմասյանի երկարակեցության գաղտնիքը 13:0021 Փտր, 2026
  • Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Գյումրու թիվ 1 ավագ դպրոց 12:5721 Փտր, 2026
  • ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պահանջում են, որ Ուկրաինան դուրս բերի ուժերը Դոնբասի ամբողջ տարածքից. Զելենսկի 12:5321 Փտր, 2026
  • Բուժառու, բուժանձնակազմ, պետություն՝ ապահովագրության համակարգի այս երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի. Ավանեսյան 12:3621 Փտր, 2026
  • Պարեկներն ուժեղացված ծառայության ընթացքում ինքնաձիգներ ու ատրճանակներ են հայտնաբերել 12:2921 Փտր, 2026
  • Իրանում հրապարակվել է ցույցերի ժամանակ զոհվածների ամբողջական ցուցակը 12:1321 Փտր, 2026
  • Գարունդ հայերեն է գալիս. Վասիլիս Մարագոսը հայերենով շնորհավորել է Մայրենի լեզվի միջազգային օրը 12:0721 Փտր, 2026
  • Թրամփը 10 տոկոս մաքսատուրք է սահմանել բոլոր երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ 11:3821 Փտր, 2026
  • Ազգային լեզուներն ու մշակույթներն իրենց մեջ յուրաքանչյուր ազգի պատմական փորձն ու հիշողությունն են կրում. ԿԳՄՍ նախարար 11:1621 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում Արարատի և Սյունիքի մարզերում 11:1221 Փտր, 2026
  • «ՄԵԳԱ ԹՐԵՅԴ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել 10:4921 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 10:3521 Փտր, 2026
  • ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 10:1521 Փտր, 2026
  • Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջաններում 09:5721 Փտր, 2026
  • ԵՊՀ-ում պարգևատրվեցին «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողները 09:2921 Փտր, 2026
  • Քաղաքների օդի որակը փետրվարի 7–13-ին․ փոշու գերազանցումներ մի քանի բնակավայրում 08:4221 Փտր, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար 08:1221 Փտր, 2026
  • Մահացել է Ճամբարակի առողջության կենտրոնի տնօրենը 00:3021 Փտր, 2026
  • Խաչատրյան-Շոստակովիչ երկարամյա բարեկամության արգասիքը 00:1521 Փտր, 2026
  • Փոփոխություններ խելացի անասնաշենքերի կառուցման ծրագրում. ծրագիրը բարելավվում է 23:3820 Փտր, 2026
  • 9-րդ դասարանցիներն այս տարի 1-ին անգամ քննություն կհանձնեն էսսեով. նախ ուսուցիչներն են պատրաստվում 23:1320 Փտր, 2026
  • Առողջ երկարակեցություն. կյանքը՝ 60 տարեկանից հետո 23:0020 Փտր, 2026
  • Սասունիկի «Իմ քայլը» հիմնադրամի «Կանանց ակումբ»-ում նշել են Թումանյանի ծննդյան օրը 22:4220 Փտր, 2026
  • Աննան հազարավոր կիլոմետրեր կտրեց Խաղաղության քայլերթ իրականացրած բուդդայական վանականներին հարգանքի տուրք մատուցելու․ Փաշինյան 22:3320 Փտր, 2026
  • Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ 22:2920 Փտր, 2026
  • Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Զիմբաբվեի արտաքին գերատեսչությունների միջև 22:2120 Փտր, 2026
  • Տեխնիկական վերազինում և համագործակցության նոր ծրագրեր ՆԳՆ հանրային հաղորդակցության ոլորտում 22:1220 Փտր, 2026
  • Հարցազրույց Տիգրան Հակոբյանի հետ 22:0020 Փտր, 2026
  • Հանդիպել ենք Արարատի մարզի մի խումբ բնակիչների հետ․ Գևորգ Պապոյան 21:5120 Փտր, 2026
  • Հայաստանը կարող է մասնակցել Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ նախագծերի. Բայրաքթար 21:4320 Փտր, 2026
  • «Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան 21:2820 Փտր, 2026
  • Պետբյուջե վերադարձվող գումարը որպես «յուրացում» ձևակերպելը առնվազն չիմացության արդյունք է․ ՏԿԵՆ-ը հերքում է 21:1520 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | Խաղաղությունից կարևոր ոչինչ չկա, Թրամփի աշխատակազմը հրապարակել է Փաշինյան-Ալիև ձեռքսեղմման նկարը | 20.02.2026 21:0020 Փտր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 20.02.2026 20:5920 Փտր, 2026
  • Ժաննա Անդրեասյանը Երևանի և ՀՀ մարզերի դպրոցականների հետ այցելել է ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ 20:5520 Փտր, 2026
  • «Մաքս օիլ» ընկերությունը 2025-ին 14 մլրդ 84 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:5020 Փտր, 2026
  • ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է, որ Թրամփի սահմանած որոշ գլոբալ մաքսատուրքեր անօրինական են. BBC 20:4520 Փտր, 2026
  • Տնտեսական աճը կանխատեսվածից բարձր է. Վիճակագրական կոմիտեն 2025-ի ՀՆԱ-ն է հրապարակել 20:4020 Փտր, 2026
  • Թափոնների մասին հաշվետվությունը՝ էլեկտրոնային 20:3520 Փտր, 2026
  • 14 անշարժ գույք և միլիարդ դրամից ավելի. մաքսատան պետի նախկին տեղակալի ենթադրելի ապօրինի ունեցվածքը 20:3120 Փտր, 2026
  • Անկարան աջակցում է Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Բայրաքթար 20:2620 Փտր, 2026
  • Աջափնյակում կրակոցների գործի շրջանակներում Երևանում լայնածավալ խուզարկություններ են իրականացվում 20:2220 Փտր, 2026
  • Մակրոնը ստորագրել է խորհրդարանը շրջանցած բյուջեի մասին օրենքը 20:1820 Փտր, 2026
  • Հոգևոր երաժշտության փառատոնի մասնակից երգչախմբերի սաները պարգևատրվել են շնորհակալագրերով 20:1420 Փտր, 2026
  • Թրամփը փեսային՝ Ջարեդ Քուշներին, նշանակում է խաղաղության հատուկ բանագնաց. Politico 20:1020 Փտր, 2026
  • ՀՆԱ-ն 2025-ին կազմել է ավելի քան 29,2 մլրդ դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 7,2%-ով. Պապոյան 20:0620 Փտր, 2026
  • Հայաստան–Հնդկաստան համագործակցության շրջանակում դեղամիջոցի նոր խմբաքանակ է տրամադրվել «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնին 20:0120 Փտր, 2026
  • Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը 19:5620 Փտր, 2026
  • Դավիթ Կարապետյանը և Նիկոլաս Կիրիակիդեսը քննարկել են «Երևանյան երկխոսություն» և «Կիպրոսի ֆորում» համաժողովների միջև համագործակցության զարգացման հեռանկարները 19:5120 Փտր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015