Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական ցանկացած մեկնաբանություն կարող է ընկալվել որպես կանխակալ կարծիք: Հայտարարել է հանձնաժողովն ու կոչ արել սպասել քվեարկության արդյունքների վերջնական ամփոփմանը։
Տարբեր քաղաքական ուժեր դիմումներ են ներկայացրել մի քանի տեղամասում վերաքվեարկություն կազմակերպելուց մինչև ընտրության արդյունքներն ամբողջությամբ անվավեր ճանաչելու պահանջով:
Բողոքող քաղաքական ուժերի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փաստարկները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: