Լրագրողներն այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդից հետաքրքրվել են՝ ինչո՞ւ չիրականացավ իր նախընտրական կանխատեսումը, որ 1.5 մլն ընտրողների մասնակցության դեպքում իշխանությունը կփոխվի:
«Ամենադարդն այն է, որ 1.5 միլիոնը օգնեց Փաշինյանին, Փաշինյանը և իրեն օգնող ուժերը մեզ խաբեցին»,- պատասխանել է Սամվել Կարապետյանը, հավելել՝ դրա համար իրենք կգնան Փաշինյանին հեռացնելու ճանապարհով:
Նա կարծիք է հայտնել նաև, որ հունիսի 7-ի ընտրությանը հաղթել են ամերիկացիք, ադրբեջանցիք, թուրքերը, եվրոպացիք, ռուսները:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։