• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Մեկնարկել են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի «Կովկասյան արծիվ 2026» եռակողմ վարժանքները.«Հարևաններ» Մեկնարկել են Վրաստանի, Թուրքիայի... 20:57
Մենք ենք թերացել, որ ընտրակաշառքների մի մասն աշխատել է Մենք ենք թերացել, որ... 19:49
Օրը՝ 60 վայրկյանում | 17.06.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 17.06.2026 19:47
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի նկատմամբ
Հասարակություն
10:1525 Փտր, 2023

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի նկատմամբ

Դատախազը 2023 թվականի փետրվարի 24-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ա.Գ.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով գույքերը չհայտարարագրելու, ապօրինի հարստանալու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու համար:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Գ.-ն, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ (2012 թվականի մայիսի 6-ին և 2017 թվականի ապրիլի 2-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և պաշտոնավարել մինչև 2019 թվականի հունվարի 14-ը), ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2017 և 2018 թվականների, ինչպես նաև 2019 թվականի հունվարի 14-ին իր և իր հետ փոխկապակցված անձանց առկա գույքի և եկամուտների հայտարարագրերում թաքցրել է իրեն պատկանող անշարժ գույքերի և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում բաժնեմաս ունենալու վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալները, ինչը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքերի չհայտարարագրմանը: Բացի այդ, հաշվետու ժամանակա­հատվածում, Ա.Գ.-ն ապօրինի հարստացել է (գույքի ավելացումն էականորեն գերազանացել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով), ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույքը:

Մասնավորապես՝ Ա.Գ.-ն 2017 թվականի հայտարարագրում չի ներառել (թաքցրել է) Ամերիկայի Միացյալ Նահանգներում իրեն պատկանող, առանձնապես խոշոր չափերով երեք անշարժ գույքերի՝ 2011 թվականի ապրիլի 6-ին 490 հազար ԱՄՆ դոլարով ձեռք բերված՝ Լոս Անջելես վարչաշրջանի Վուդլենդ Հիլսում գտնվող բնակարանի, 2015 թվականի օգոստոսի 10-ին 520 հազար ԱՄՆ դոլարով ձեռք բերված՝ Գլենդեյլի Քեմփբլ փողոցում գտնվող բնակարանի, 2016 թվականի հունիսի 2-ին Վելլի Վիլիջ թաղամասի Ուիթսեթ ավենյուի վրա գտնվող բնակարանի, ինչպես նաև 2017 թվականի հունվարի 30-ին «Արվիվի» ՍՊԸ-ում 100 տոկոս բաժնեմաս ձեռք բերելու վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալները: 2019 թվականի փետրվարի 7-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում Ա.Գ.-ն կրկին չի ներառել վերը նշված հայտարարագրման ենթակա տվյալները:

Բացի դրանից՝ Ա.Գ.-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2018 թվականի հայտարարագրում 50 մլն դրամ, 1 մլն 600 հազար ԱՄՆ դոլար և 150 հազար եվրո է հայտարարագրել, որից հետո, ԱՄՆ Լոս Անջելես վարչաշրջանում գտնվող առանձնատունը ձեռք բերելու նպատակով, 2019 թվականի հունվարի 10-ին 22 մլն 212 հազար 540 դրամին համարժեք՝ 45 հազար 750 ԱՄՆ դոլար է վճարել «Ուան Քի Էսկրոու կորպ Սիթի Նեյշնլ Բանկ»-ի հաշվեհամարին՝ որպես նշված առանձնատան գնման իրավունքի կանխավաճար: Ա.Գ.-ն նույն տարվա ընթացքում ծախսել է նաև օրինական եկամուտներով չհիմնավորվող, ծագման աղբյուրն անհայտ 2 մլն 138 հազար 465 դրամ, սակայն 2019 թվականի հունվարի 14-ին՝ պաշտոնից ազատվելուց հետո ներկայացված հայտարարագրում, չի նվազեցրել նախորդ տարվա համար հայտարարագրված գումարները՝ կրկին անփոփոխ հայտարարագրելով 50 մլն դրամը, 1 մլն 600 հազար ԱՄՆ դոլարը և 150 հազար եվրոն: Միաժամանակ, Ա.Գ.-ն պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ իր և իր հետ փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների 2019 թվականի փետրվարի 7-ին ներկայացրած հայտարարագրում՝ որպես աշխատանքի վարձատրության դիմաց ստացված օրինական եկամուտ, հայտարարագրել է 114 հազար 660 դրամ, սակայն այդ պայմաններում նրա գումարն ավելացել է 24 մլն 351 հազար դրամով:

Վերոգրյալից բացի, Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կատարած հանցավոր արարքների արդյունքում, Ա.Գ.-ն, որը 2009-2012 թվականներին զբաղեցրել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը, 2010 թվականի փետրվարի 2-ին ուղղակի վաճառքով, 9 մլն 48 հազար դրամով ձեռք է բերել համայնքային սեփականություն հանդիսացող, հրապարակային սակարկությունների միջոցով օտարման ենթակա 128 մլն 70 հազար դրամ շուկայական արժեքով, Երևան քաղաքի Դավթաշեն համայնքի Փիրումյաններ փողոցում գտնվող 2000 ք.մ հողամասը, իսկ 2011 թվականի հուլիսի 21-ին ուղղակի վաճառքով, 15 մլն 834 հազար դրամով ձեռք է բերել համայնքային սեփականություն հանդիսացող, հրապարակային սակարկությունների միջոցով օտարման ենթակա 205 մլն 464 հազար դրամ շուկայական արժեքով, Երևան քաղաքի Դավթաշեն համայնքի Փիրումյաններ փողոցում գտնվող 3500 ք.մ հողամասը, որոնք 2018 թվականին օտարել է՝ համապատասխանաբար 176 մլն 346 հազար դրամով և 308 մլն 654 հազար դրամով:

Միաժամանակ, Ա.Գ.-ն 2012, 2013, 2014, 2015 և 2018 թվականների ընթացքում կատարել է օրինական եկամուտներով չհիմնավորվող, ծագման աղբյուրն անհայտ ընդհանուր՝ 90 մլն 333 հազար 97 դրամի ծախս, իսկ 2015 թվականի տարեկան հայտարարագրում՝ որպես տարեսկզբում առկա գումար, հայտարարագրել է 720 հազար ԱՄՆ դոլար: 2015-2017 թվականների ընթացքում Ա.Գ.-ի կողմից տարբեր անձանց անուններով ԱՄՆ-ում գրանցված իր հաշիվներին փոխանցված գումարների հանրագումարը կազմել է 967 հազար 700 ԱՄՆ դոլար, որը 247 հազար 700 ԱՄՆ դոլարով գերազանցել է 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ հայտարարագրված 720 հազար ԱՄՆ դոլարը: Այսինքն, անհայտ է, թե ինչ միջոցներից է Ա.Գ.-ն կատարել 247 հազար 700 ԱՄՆ դոլարի փոխանցումը:

Վերը նկարագրված՝ Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց հանցավոր գործողությունների արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների և գույքի հանցավոր ծագումը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակն ու տեղաշարժը թաքցնելու, դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով Ա.Գ.-ն դրանք մտցրել է օրինական շրջանառության մեջ: Մասնավորապես՝ 2012-2018 թվականներին ձեռք է բերել մի շարք տրանսպորտային միջոցներ և անշարժ գույք, այդ թվում՝ 2015 թվականին 28 մլն դրամով ձեռք է բերել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Աղաբաբյան փողոցում գտնվող հողատարածքը, 2011 թվականի ապրիլի 6-ին՝ 490 հազար ԱՄՆ դոլարով ձեռք է բերել ԱՄՆ Լոս Անջելես վարչաշրջանում գտնվող բնակարանը, 2015 թվականի օգոստոսի 10-ին 520 հազար ԱՄՆ դոլարով ձեռք է բերել Գլենդեյլի Քեմփբլ փողոցում գտնվող բնակարանը, 2016 թվականի հունիսի 2-ին 475 հազար ԱՄՆ դոլարով ձեռք է բերել Վելլի Վիլիջ թաղամասի Ուիթսեթ ավենյուի վրա գտնվող բնակարանը, լիազորությունները դադարեցնելուց հետո՝ 2019 թվականի մարտի 6-ին, 1 մլն 525 հազար ԱՄՆ դոլարով ձեռք է բերել Լոս Անջելես վարչաշրջանի Մերրիման փողոցի վրա գտնվող առանձնատունը:

Ա.Գ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել է 18.04.2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածով (ապօրինի հարստանալը), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (երեք դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը):

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումների քանակ937
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Sotheby's աճուրդային տան պատվիրակությունը հյուրընկալվել է Հայաստանի ազգային պատկերասրահում 21:3317 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 17. 2026 21:1817 Հնս, 2026
  • ԵՄ-ն արագացված ընթացակարգով աջակցության փաթեթ է պատրաստում Հայաստանի համար. Financial Times 21:1517 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն բավարարեց Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդման և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները 21:0817 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Խաղաղության օրակարգից մինչև հակահեղափոխություն․ վարչապետի ելույթը ԱԺ-ում 21:0017 Հնս, 2026
  • Յուլիս 17-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5917 Հնս, 2026
  • Հայաստանն ակտիվորեն պատրաստվում է COP17-ին, ներգրավված է նաև ՀԿ սեկտորը 20:5517 Հնս, 2026
  • ԱՄՆ Սենատը չի պաշտպանել Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձևը 20:5117 Հնս, 2026
  • Դրոշմանիշներից «Զինապահին» փոխանցվող գումարի նվազումը չի ազդել շահառուներին ուղղվող վճարումների վրա 20:4617 Հնս, 2026
  • ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել է «Հայկական բանկային օրեր Գերմանիայում» խորագրով պաշտոնական ընդունելությանը 20:4117 Հնս, 2026
  • ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարին լուրջ խնդիրներ են սպասում. ԶԼՄ-ներ 20:3617 Հնս, 2026
  • ՀԷՑ-ի բաժանորդ դառնալու մասին նոր որոշում 20:3017 Հնս, 2026
  • Առաջարկում եմ ՀԱՄԱՍ-ի և «Հըզբոլլահի» բոլոր անդամներին արտաքսել Իրան. դեսպան Հաքաբի 20:2417 Հնս, 2026
  • Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել 20:1717 Հնս, 2026
  • Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցն արդեն մասամբ բաց է 20:1017 Հնս, 2026
  • Գործատուների հանրապետական միությունը՝ նոր հնարավորություններով 20:0417 Հնս, 2026
  • Հայրության արձակուրդ. տղամարդկանց քանի՞ տոկոսն է օգտվում 19:5517 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 17.06.2026 19:4717 Հնս, 2026
  • Լուվրը վտանգի տակ է. Քրիստոֆ Լերիբո 19:3917 Հնս, 2026
  • Լայպցիգի մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր 19:3117 Հնս, 2026
  • ԱՄՆ-ն չի պլանավորում միջոցներ հատկացնել Իրանում ներդրումներ կատարելու համար. Թրամփ 19:2417 Հնս, 2026
  • Մենք այսօր ավերվող տաճարներ ենք վերականգնում. վարչապետ 19:1717 Հնս, 2026
  • Քրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին 19:0617 Հնս, 2026
  • Լուրեր 19:00 | Այդ լրտեսական ցանցը պետք է արմատախիլ արվի. վարչապետ | 17.06.2026 19:0017 Հնս, 2026
  • Կկատարելագործվի ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակման գործող համակարգը 18:4917 Հնս, 2026
  • ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին 18:4117 Հնս, 2026
  • Առաջարկվում է ընդլայնել ներքին ազդարարման իրավասու մարմինների շրջանակը՝ ներառելով 50 և ավելի աշխատակից ունեցող մասնավոր ոլորտի կազմակերպությունները 18:3417 Հնս, 2026
  • Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին 18:2617 Հնս, 2026
  • Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է. ՀԿԿ 18:1917 Հնս, 2026
  • ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնել նավարկության վերականգնմանը Հորմուզի նեղուցում 18:1117 Հնս, 2026
  • 2026 թվականի ՀՀ-ն մեր ամենահաջողված պրոյեկտն է, և այդ պրոյեկտն է, որ ուզում էին կործանել. Փաշինյան 18:0417 Հնս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից. ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունը 17:5917 Հնս, 2026
  • Ղարաբաղի դրոշների առկայությունը մեր երկրի խորհրդարանում պատերազմի սպառնալիք է. Փաշինյան 17:5517 Հնս, 2026
  • Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը 17:4717 Հնս, 2026
  • ՀՀ ԱԽ քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնականի հանդիպման նպատակը խաղաղության դինամիկայի գործընթացը վերականգնելն էր. Փաշինյան 17:4617 Հնս, 2026
  • Առաջարկվում է բարեփոխել «Հավատարմագրման մասին» օրենքը 17:3717 Հնս, 2026
  • Բազմաթիվ քաղաքացիներ ասել են՝ փող չենք վերցնի, փողով չենք քվեարկի, այդ մարդիկ ՀՀ-ի պետականության սյունն են. Փաշինյան 17:2817 Հնս, 2026
  • Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց 17:2117 Հնս, 2026
  • Քանի վարչապետ եմ, հասցեական ջախջախելու եմ դրանց, ովքեր այս գծի հետ համաձայն չեն, կոչ եմ անում հեղափոխություն անել. Փաշինյան 17:2117 Հնս, 2026
  • Եվրոպան Հայաստանի համար նախապատրաստում է աջակցության միջոցառումների փաթեթ. FT 17:0717 Հնս, 2026
  • Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ճկուն համակարգ կներդրվի. նախագիծ 16:5817 Հնս, 2026
  • 300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, մտացածին, հորինովի թեմա է, նման բան չի եղել, չկա և չի լինելու. Փաշինյան 16:4917 Հնս, 2026
  • «Կարեն, գոնե մի 100 հազար չեն տա՞». ընտրակաշառքի հերթական դեպքը՝ ԲՀԿ-ի օգտին քվեարկելու համար 16:4617 Հնս, 2026
  • Իրազեկում․ ճամփորդություններից առաջ ուշադրություն դարձրե՛ք ճամփորդական փաստաթղթերին 16:4117 Հնս, 2026
  • Օրենսդրական նախաձեռնություն՝ միտված հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը 16:3417 Հնս, 2026
  • Կառավարության անդամները պատասխանում են ԱԺ պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 16:3017 Հնս, 2026
  • Առաջարկվում է ընդլայնել Քրեակատարողական ծառայություն ներգրավվելու հնարավորությունը՝ վերացնելով տարիքային սահմանափակումը 16:2717 Հնս, 2026
  • Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից. ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունը 16:2117 Հնս, 2026
  • Պաշտպանական տեխնոլոգիաներից մինչև տիեզերական անվտանգություն․ ԲՏԱ նախարարը հանդիպել է Անդրիուս Կուբիլյուսի հետ 16:1417 Հնս, 2026
  • ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի անխոչընդոտ արտահանման համար պետք է գրանցվել TRACES համակարգում. մշակվել է գրանցման ընթացակարգը 16:1217 Հնս, 2026
  • Անվասայլակով բասկետբոլի ամերիկացի բանագնացները՝ Գյումրիում 16:0617 Հնս, 2026
  • ՀԾԿՀ-ն ազատականացնում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի և բազմաբնակարան շենքերի բաշխման ցանցին միացման գործընթացը 16:0017 Հնս, 2026
  • Ալավերդու նախկին համայնքապետն ու հանցագործության դրդած գործարարը 11 միլիոնի վնաս են պատճառել 15:5317 Հնս, 2026
  • Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու դիմաց Թրամփը պահանջում է եվրոպացի դաշնակիցների օգնությունը Հորմուզի նեղուցում. Politico 15:4717 Հնս, 2026
  • Համաշխարհային պառլամենտարիզմի պատմության մեջ չի եղել դեպք, որ ընդդիմությունը փախնի գործից. Ռուբինյան 15:4217 Հնս, 2026
  • Ընտրակաշառքով քաղաքական գործունեություն ծավալող կուսակցությունները պետք է հնարավորություն չունենան զբաղվելու քաղաքականությամբ. Հովհաննիսյան 15:3617 Հնս, 2026
  • Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը 15:2917 Հնս, 2026
  • Պաշտոնապես սկսվել է «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը 15:2717 Հնս, 2026
  • Ազգային ժողով գալիս ընդդիմադիր պատգամավորները գին են ունենալու, ու այդ գինը մեխվելու է նրանց ճակատին. Վահագն Ալեքսանյանը՝ ընտրակաշառքի մասին 15:2317 Հնս, 2026
  • Առաջիկա օրերին՝ կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով 15:1917 Հնս, 2026
  • Հայկական ապրանքների սահմանափակումները պայմանավորված են խախտումներով. «Ռոսսելխոզնադզոր» 15:1217 Հնս, 2026
  • «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկվածներին արգելված իրեր փոխանցել 15:0617 Հնս, 2026
  • Լուրեր 15:00 | 36 տուժած. մանրամասներ դպրոցականներին տեղափոխող ավտոբուսի վթարից 15:0017 Հնս, 2026
  • Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը 14:5817 Հնս, 2026
  • Ո՞ւր են ինձ թթու խոսք ասողները. Ռուբեն Ռուբինյանը դիմեց ԱԺ նիստերի դահլիճից բացակայող ընդդիմադիրներին 14:5017 Հնս, 2026
  • Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով ՀՀ Կառավարության առանցքային միջնորդությունը 14:4317 Հնս, 2026
  • Խորհրդարանը մի շարք նախագծեր է քննարկել երկրորդ ընթերցմամբ 14:3817 Հնս, 2026
  • Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները 14:2917 Հնս, 2026
  • Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. բուժօգնության են դիմել 30 երեխա և 6 մեծահասակ 14:2117 Հնս, 2026
  • Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 14:1617 Հնս, 2026
  • Կվերանայվի ՔԿՀ-ներում կալանավորվածներին և ձերբակալվածներին պահելու վայրերում պահվող անձանց արգելված առարկաներ հանձնելու համար նախատեսված տուգանքի չափը. նախագիծ 14:0817 Հնս, 2026
  • Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ 13:5917 Հնս, 2026
  • ԱՄՆ-ն քննարկում է Հորմուզի նեղուցով վճարովի անցման հարցը. Politico 13:5217 Հնս, 2026
  • Առաջարկվում է դատապարտյալի՝ պատժախցում անընդմեջ պահելու առավելագույն ժամկետը սահմանել 14 օր 13:4517 Հնս, 2026
  • Առաջարկվում է ձևավորել սոցիալապես արդար փորձնակության համակարգ՝ սահմանելով նաև վարձատրության պայման 13:3817 Հնս, 2026
  • Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ 13:3117 Հնս, 2026
  • Արթուր Հովհաննիսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:3017 Հնս, 2026
  • Վառելիքի հետ կապված խնդիրները զգացվում են Ռուսաստանի մի շարք շրջաններում. BBC 13:2417 Հնս, 2026
  • Սեփական հողամասում թաքնված ապօրինի արդյունահանումը զսպելու մեխանիզմներ են մշակվել 13:1717 Հնս, 2026
  • Վթարի դեպքում ճանապարհը հնարավոր է փակել առավելագույնը 15 րոպեով. նախագծի մանրամասները 13:1117 Հնս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում 13:0517 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | «Ասի կարող ա գան խուզարկության, տարա վառի». ընտրակաշառքի գործով նոր գաղտնալսում 13:0017 Հնս, 2026
  • Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել շուրջ 458 հա մակերեսով հողամասն «Արարատցեմենտ»-ին վարձակալությամբ տրամադրելու գործընթացում. հայց է ներկայացվել դատարան 12:5917 Հնս, 2026
  • Ալխաս Ղազարյանի ճեպազրույցը 12:5517 Հնս, 2026
  • Փորձում ենք կարգավորել ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակմա գործընթացը. ՊԵԿ նախագահի տեղակալ 12:5317 Հնս, 2026
  • Ինտերնետ շահումով խաղերի ոլորտը կարգավորելու համար առաջարկվում են նոր արգելափակումներ 12:4517 Հնս, 2026
  • Սրբուհի Գալյանը կմասնակցի Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին 12:3817 Հնս, 2026
  • ԱԺ-ում քննարկվել են օրինապահ հարկ վճարողների պայմաններն ու գործիքակազմն առավել գրավիչ դարձնելու առաջարկները 12:3217 Հնս, 2026
  • ԱՄՆ-ն մերժել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրին ծանոթանալու Իսրայելի խնդրանքը. Channel 12 12:2417 Հնս, 2026
  • Կկանոնակարգվի կեղծ և ժամկետանց դեղերի ոչնչացման գործընթացը, պատշաճ վերահսկողություն կսահմանվի. նախագիծ 12:1717 Հնս, 2026
  • Ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. կա զոհ 12:1017 Հնս, 2026
  • Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին 12:0517 Հնս, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 12:0317 Հնս, 2026
  • Գեղամ Նազարյանն առաջարկում է մեռելոցները նորից նշել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում 11:5917 Հնս, 2026
  • Մեկնարկել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային համաժողովը 11:5217 Հնս, 2026
  • Իրանը սկսել է նավթ արտահանել ամերիկյան շրջափակման դադարեցումից հետո. CNN 11:4517 Հնս, 2026
  • Առաջարկվում է 2027 թ. հունվարի 1-ից բարձրացնել բանկերի կողմից ֆիզիկական անձանց և կազմակերպություններին վճարվող շահաբաժնի հարկման դրույքաչափերը. Պողոսյան 11:3717 Հնս, 2026
  • «Գոնե մի 100 մանեթ տան». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով նոր ձայնագրություն է հրապարակել 11:3117 Հնս, 2026
  • Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում են ներկայացրել 11:2317 Հնս, 2026
  • Ազգային ժողովն ընդունեց 2025-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը և մի շարք այլ նախագծեր 11:1917 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015