• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական նոր առաքելությունը Հայաստանում Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական... 21:50
Այլ հայացք Ադրբեջան-Իրան լարվածությանը Այլ հայացք Ադրբեջան-Իրան լարվածությանը 16:26
Մի քանի ՓԱՍՏ Ազգերի համագործակցության մասին Մի քանի ՓԱՍՏ Ազգերի... 13:15
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 22:5129 Նմբ, 2022

Երևանի կենդանաբանական այգու Բունկա փղի հարցով նաև օտարերկրացի մասնագետներն են զբաղվում

Երևանի կենդանաբանական այգու Բունկա փղի հարցը միջազգային հնչեղություն է ստացել: Կենդանասերները պահանջում են, որ միայնակ ապրող կենդանուն բնություն վերադարձնեն, քանի որ փղերը խմբերով են ապրում:

«Ազատություն Բունկային» խորագրով ստորագրահավաքին արդեն 73 հազարից ավելի մարդ է մասնակցել: Արշավի նախաձեռնողներն առաջարկում են փղին վերականգնողական կենտրոն տանել՝ Թաիլանդ կամ Հնդկաստան։ Այս պահին նրանք Հայաստանում են, որ ուսումնասիրեն կենդանու վիճակը:

Մարկ Սթրեթոն (բրիտանացի լրագրող) - Բազմաթիվ երկրներում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փղերը բարձր ինտելեկտով կենդանի են, նրանց պահանջմունքները մեր պատկերացրածից ավելին են: Այսօր նկատվում է միտում ամբողջ աշխարհում, որ տարբեր կենդանաբանական այգիներից ազատում են փղերին և տեղափոխում են վերականգնողական կենտրոններ և կացարաններ, որտեղ նրանք հնարավորություն են ունենում ապրել ավելի ազատ պայմաններում:

Երևանի կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանն ասում է՝ որ Բունկան միանյակ չմնա, նախատեսում են տարածքը մեծացնել և երկրորդ փիղ բերել: Երկու կենդանու համար նախատեսված ընդհանուր տարածքը 4000 քառակուսի մետր է, իսկ Բունկայինն ընդամենը մոտ 1000 քառակուսի մետր է:

Աշոտ Ասլանյան (Երևանի կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրեն) - էս պահի դրությամբ մեկ փղի համար դրված չափորոշիչների մեր պայմանները բավարարում են: Այստեղ հարցը դրվում է արդեն ոչ թե մեր Բունկայի համար պայմանները լավը չեն, Բունկայի համար պայմանները լավն են, հարցը դրվում է այս կերպ` մենք ունենք ընդամենը երկու տարի ժամանակ, որ ունենանք երկրորդ կամ երրորդ փղի համար համապատասխան տարածք:

Արու և էգ փղերը բնության մեջ էլ միասին չեն բնակվում, կենդանաբանական այգուց տեղեկացնում են, որ երկրորդ կենդանու տեղափոխության դեպքում նրանց միջև արգելապատնեշ կլինի, սակայն փորձագետների խոսքով՝ ցանկացած պարագայում երկու փիղն էլ միայնակ են մնալու:

Ինգո Շմիդինգեր (անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների բարեկեցության փորձագետ) - Իհարկե բարդ հարց է, թե ինչը այսօր նպաստավոր կլինի Բունկայի համար, քանի որ նա ծնվել և 15 տարի ապրում է անազատության մեջ: Վերլուծություններից հետո կհասկանանք՝ եթե կենդանուն տեղափոխելու անհրաժեշտություն լինի, ապա տեղափոխելու համար պայմաններ կստեղծենք, իսկ եթե այլևս հնարավոր չլինի նրան վերադարձնել բնություն, կհասկանանք, թե տեղում ինչ պայմաններ պետք է ստեղծվեն:

Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանն ասում է՝ քաղաքային իշխանությունը Բունկային տեղափոխելու հարցը չի քննարկում: Ցանկանում են պայմանները բարելավել և տարածքը վերանորոգել:

Արման Անտոնյան (Երևանու ավագանու անդամ) - Ծրագիրը դեռ քննարկվում էր գարնանը, որովհետև մենք գիտենք, որ նախ առաջինը` Բունկան միայնակ չպետք է մնա, և երկրորդը՝ որտեղ որ Բունկան հիմա ապրում է, դեռ շատ տարիներ նույն ազատավանդակն է, իր չափսերով անփոփոխ, և նախատեսված է նախ երկրորդ փիղ` Բունկայի համար զուգընկեր, Երևանի կենդանաբանական այգի բերել և համապատասխան չափորոշիչներին համապատասխան նոր ազատավանդակի կառուցում:

Բունկայի ճակատագիրն այս պահին անորոշ է: Միջազգային փորձագետները հետազոտության տվյալները կհայտնեն մի քանի օրից:

Հեղինակ` Լիանա Խաչատուրյան

Դիտումների քանակ53
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հաագայի դատարանում ՀՀ հայցի բավարարումը կնշանակի, որ Ադրբեջանն է փակել Լաչինի միջանցքը. փորձագետ 22:4205 Փտր, 2023
  • Կուտակային կենսաթոշակի 745.899 մասնակից, 560 մլրդ 411մլն դրամի ակտիվներ. 2022-ի տվյալները 22:0405 Փտր, 2023
  • Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական նոր առաքելությունը Հայաստանում 21:4905 Փտր, 2023
  • Զինվորների մարմինները ննջարանի տարբեր մասերում էին. զինդատախազության անդրադարձը հակասություններին 21:2705 Փտր, 2023
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 05.02.2023 21:0005 Փտր, 2023
  • Հայաստանի առևտրային բանկերը կտրուկ ավելացրել են ակտիվներն արտերկրում 20:4505 Փտր, 2023
  • Ապահովագրությամբ բժշկական ծառայությունները հասանելի են բոլորին | Հարցազրույց Կիմ Հեքիմյանի հետ 20:2205 Փտր, 2023
  • Առողջության պարտադիր ապահովագրության ծածկույթն ընդգրկելու է ծառայությունների 90 տոկոսից ավելին 20:1205 Փտր, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 05.02.2023 19:2505 Փտր, 2023
  • Արցախի ԱԱԾ-ն՝ հերթական ապատեղեկատվության մասին 17:4305 Փտր, 2023
  • Տաշիր քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած 16:3305 Փտր, 2023
  • ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 14:0005 Փտր, 2023
  • Փետրվարի 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ 13:5505 Փտր, 2023
  • Կարևոր է, որ Հայաստանը սեղմի Թուրքիայի և Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը. Աքար 13:3505 Փտր, 2023
  • Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջուդի Չուի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը 09:5005 Փտր, 2023
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 09:3505 Փտր, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015