Հոկտեմբերի 30-ին, ժամը 20։07-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում՝ ոստիկանության Նաիրիի բաժնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ քաղաքային զբոսայգու մոտակայքում բախվել են VAZ-2106 (վարորդ՝ Մ․ Ս․, ծնված 1960 թ.) և Mercedes-Benz E (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 2005 թ.) մակնիշների ավտոմեքենաները. Mercedes-Benz E մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով փակվել է VAZ-2106 մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերվել ուղևոր Մ․ Խ․-ն (ծնված 2020 թ.) և հոսպիտալացվել Նաիրիի ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի մյուս ուղևոր Մ․ Ս․-ն (ծնված 1967 թ.) շտապօգնության ավտոմեքենայով հոսպիատացվել է «Արմենիա» ՀԲԿ:
Փրկարարները VAZ-2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, քաղաքացին հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել VAZ-2106 մակնիշի ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն մինչ Mercedes-Benz E մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարպվելը: